Նորվեգիայի փոստային ինդեքսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի փոստային դրոշը

Նորվեգիայի փոստային ինդեքսը իրենից ներկայացնում է չորս թվից կազմված կոդեր, որոնք օգտագործվում են Նորվեգիայի փոստային ծառայության կողմից որպես փոստային նամակների և ծանրոցների ընդունման կամ ուղարկման կոդավորված հասցեներ։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի մարտի 18-ից Նորվեգիան օգտագործում է չորս թվից կազմված փոստային ինդեքսներ (postnummersystemet): Յուրաքանչյուր տարի Նորվեգիայի փոստային ծառայությունը (Posten Norge) ներդրում է որոշակի նորարարություններ։ 1999 թվականին երկրի փոստային ինդեքսում կատարվում են էական փոփոխություններ։

Ինդեքսային կոդերը սկսվում են «00»-ով և մեծանում են՝ ըստ մայրաքաղաք Օսլոյից ունեցած համայնքների հեռավորության։ Ինդեկսացիայի ամենաբարձր թվերը Ֆինմարք կոմսությանն է՝ 95—99: Ամենափոքր փոստային ինդեքսը Օսլոյինն է՝ «0001», ամենամեծը՝ Բոցֆյորդինը՝ «9991»:

Փոստային ինդեքսները ըստ կոմսությունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային ինդեքսի առաջին երկու թիվը ցույց են տալիս ինդեքսացիայի ենթարկվող տարածքի աշխարհագրական դիրքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]