Նորվեգիայի թագավորական գվարդիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նորվեգիայի թագավորական գվարդիա | |
---|---|
![]() | |
Գվարդիայի զինանշանը | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | գումարտակ, royal guard? և հետևազոր |
Զորքերի տեսակ | Նորվեգիայի բանակ |
Երկիր | ![]() |
Ենթարկոում | Նորվեգիայի բանակ |
Մտնում է | Նորվեգիայի զինված ուժեր |
Ներառնում է | His Majesty the King's Guard 3rd Company?[1] |
Շրաբ | Huseby Leir, Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա |
Կարգախոս | «Alt for Kongen!» |
Թալիսման | Նիլս Ուլաֆ[2] |
Ստեղծվեց | մայիսի 6, 1856[3] |
Ճակատամարտեր | Նորվեգական օպերացիա և Ահաբեկչական գործողություններ Նորվեգիայում |
Կայք | forsvaret.no/om-forsvaret/organisasjon/haeren/hans-majestet-kongens-garde(նորվ.) |
Նորվեգիայի թագավորական գվարդիա (Hans Majestet Kongens Garde (HMKG)) կամ Նորին մեծության թագավորական գվարդիա, Նորվեգիայի զինված ուժերի առանձին ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջապես Հարալդ V թագավորին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական շրջանում գվարդիական միավորումը բաղկացած է եղել 38 զինվորականներից։ Կազմավորման ձևավորման գլխավոր պատճառը Նորվեգիայի և Շվեդիայի ունիան էր։ Հիմնական գործառույթը իրականացրել է շվեդական բանակը։ Արդեն 1856 թվականին թագավորը որոշեց ձևավորել նորվեգական նոր հետևակային վաշտ, որը կմտներ գվարդիայի կազմի մեջ։ Նոյեմբերի 8-ին ձևավորվեց այսպիսի կազմավորում, ինչը թույլ տվեց Օսկար I թագավորին ընդգծել իր իշխանությունը, թե Շվեդիայի, և թե Նորվեգիայի վրա։
Նորվեգիայի հռչակումից հետո 1905 թվականին, գվարդիան դարձավ Հոկոն III թագավորի անձնական պահակախումբը։ Արդյունքում թագավորական գվարդիան հասցվեց գումարտակի կարգավիճակի։ Գումարտակը աչքի է ընկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ թույլ չտալով 1940 թվականի ապրիլի 10-ին Երրորդ Ռայխի զորքերին գերեվարելու թագավորական ընտանիքին և կաբինետի անդամներին։ Ավելի ուշ գվարդիականները հաջողությամբ կռվել են կենտրոնական Նորվեգիայում՝ գերմանացիներից ստանալով «Սև հրեշներ» մականունը։ Գվարդիան տեղակայված է Օսլոյի Nordre Huseby gård զորանոցներում։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձին գումարտակը իրենից ներկայացնում է թեթև հետևակային կազմավորում, որը իր կազմում ներառում է շտաբ, հրաձգային երեք վաշտեր, զինվորական նվագախումբ (երեք դասակ), ապահովման վաշտ (բժշկական դասակ, տեխնիկական սպասարկման և փոխօգնության դասակ) և ուսումնական երկու վաշտ։
Ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձին գումարտակը պահպանում է ոչ միայն Օսլոյի թագավորական պալատը, այլ նաև թագավորական մնացած կեցավայրերը։ Պահակախմբի փոփոխման արարողությունը պալատի առաջ տեղի է ունենցում ժամը 13:30- 14:00։ Բաց կապույտ համազգեստը գրեթե չի փոփոխվել՝ գումարտակի սկզբնավորումից ի վեր։ Համազգեստի կարևոր տարրերից մեկը փետրավոր գլխարկն է, որը վերցվել է իտալական թագավորական "Bersaglieri" գվարդիայից։ Իտալական համազգեստը հավանել էր շվեդական արքայադուստր Լուիզեյին, ով ներկայիս թագավոր Հարալդ V-ի նախատատն է։ Բացի պահակախմբային ծառայությունից, գվարդիականները մասնակցում են մայրաքաղաքում ընթացող համապետական այլ միջոցառումների ևս։
Պատվավոր հրամանատարը և թալիսմանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձին գումարտակի կարևոր առանձնահատկություններից մեկը համարվում է պատվավոր հրամանատարի և թալիսմանի առկայությունը։ Պատվավոր հրամանատարը և թալիսմանը թագավորական պինգվինն է՝ սըր Նիլս Ուլաֆն է, ով պաշտոնապես համարվում է գվարդիայի հրամանատարը։ Հետաքրքիր է, որ հրամանատարը ապրում է Էդինբուրգի կենդանաբանական այգում։ Իրականում սա այդ անունով երկրորդ պինգվինն է։ Առաջինը հրամանատար է եղել մինչ 1987 թվականը։ Վերջինիս պաշտոնը փոխանցվել է իր ժառանգին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- HMKG's website Archived 2010-04-11 at the Wayback Machine.
- www.militarytattoo.org Archived 2017-10-07 at the Wayback Machine. - Information Website
- Orkiestra Norweskiej Gwardii Królewskiej - Wasielgallery · YouTube
|