Նորվեգական լեգեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգական լեգեոն
Norske Legion1.jpg
Ընդհանուր տեղեկություն
ԵրկիրԵրրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Մտնում էFlag of the Schutzstaffel.svg ՍՍ
Թվակազմմինչև 2000 մարդ
Պատմություն
ՃակատամարտերԵրկրորդ համաշխարհային պատերազմ (Լենինգրադի շրջափակում)

Նորվեգական լեգեոն կամ ՍՍ-ի «Նորվեգիա» կամավորական լեգեոն (նորվ.՝ den norske legion, գերմ.՝ SS-Freiwilligen-Legion Norwegen), նորվեգական զինվորական կամավորական կազմավորում, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Երրորդ Ռայխի կազմում: Ստեղծվել է 1941 թվականին՝ Երրորդ Ռայխի կողմից Նորվեգիայի օկուպացիայի արդյունքում: 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգացի կամավորներին՝ Արևելաեվրոպական ռազմաճակատ ուղարկելու նպատակով, սկսեցին հավաքել 1941 թվականի հունիսին: Նորվեգական խոշոր քաղաքներում բացվել էին հավաքագրման կետեր: Արդեն հուլիսի վերջին 300 կամավորներ ուղարկվեցին Գերմանիա: Հասնելով Քիլ՝ նրանց ուղարկում էին Ֆալլինգբոսթել ուսումնական կենտրոն, որտեղ 1941 թվականի օգոստոսի 1-ին պաշտոնապես ստեղծվել է ՍՍ-ի «Նորվեգիա» կամավորական լեգեոնը:

Օգոստոսի կեսին Ֆալլինգբոսթել ժամանեցին ևս 700 նորվեգացի կամավորներ, ինչպես նաև 62 կամավոր՝ Բեռլինի նորվեգական համայնքից:

1942 թվականի գարնանից մինչև 1943 թվականի գարուն լեգեոնը գտնվել է Լենինգրադի ռազմաճակատում, որտեղ ներառված է եղել ՍՍ-ի 2-րդ հետևակային բրիգադի կազմում: Լենինգրադ ժամանելու պահին, ռազմաճակատը հինգ ամիս արդեն կայուն վիճակ, այդ իսկ պատճառով ռազմաճակատում գտնվելու ժամանակ, լեգեոնը վարել է դիրքային պատերազմ:

Նորվեգացի լեգեոներները ժամանում են ԽՍՀՄ. Սեպտեմբեր 1941 թ.

1942 թվականի հոկտեմբերի 8-ին ռազմաճակատ ժամանեց 1-ին ոստիկանական վաշտը, որը կազմված էր 160 մարդուց: Նրանք զբաղեցրեցին Պուլկովոյի աստղադիտարանից հարավ ընկած դիրքերը: Վաշտը գործում էր լեգեոնի կազմում, որը այդ ժամանակ գտնվում էր ռազմաճակատի հյուսիսային հատվածում, որտեղ մասնակցում էր Կրասնոյե սելոյի, Կոնստանտինովկայի, Ուրիցկի և Կրասնոյե Բորայի պաշտպանական մարտերին:

Լեգեոնի 14-րդ վաշտի մի մասը մարտընչում էր ռազմաճակատի այլ հատվածներում: 1943 թվականի հունվարին սովետական զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակումը՝ ստեղծելով 8- 11 կիլոմետրանոց նեղ միջանցք: Սրա հետ կապված արդեն, հունվարի 21-ին 14-րդ վաշտի մեկ դասակը հանվեց դիրքերից և ուղարկվեց Մգա կայարանի մոտ, որտեղ մինչև փետրվարի վերջ հիմնովին ոչնչացվեց խորհրդային զորքերի կողմից:

1943 թվականի փետրվարի վերջին նորվեգացի լեգեոներները ուղարկվեցին Հարավային Գերմանիայի Գրաֆենվյոր ուսումնական ճամբար[1], այդտեղից էլ նրանք, ովքեր չէին ցանկանում շարունակել պայմանագիրը, ուղևորվեցին Նորվեգիա:

Ընդհանուր առմամբ լեգեոնի կազմում կռվել է 1950 մարդ, որոնցից 175-ը զոհվել է:

Նորվեգացի սպան հարցաքննում է խորհրդային ռազմագերիներին օգոստոսի 11 1942 թվական

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին վաշտ
  • 2-րդ վաշտ
  • 3-րդ վաշտ
  • 4-րդ վաշտ
  • 5-րդ վաշտ
  • 14-րդ հակատանկային վաշտ
  • 1-ին ոստիկանական վաշտ

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաքքե Յորգեն (1941 թվականի օգոստոսից), լեգեոն շտուրմբանֆյուրեր
  • Հելստրուպ Ֆին Հաննիբալ Ханнибал (1941 թվականի սեպտեմբերի 21-ից), լեգեոն շտուրմբանֆյուրեր
  • Արթուր Քվիստ (աշուն 1941 — մայիսի 20 1943),

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крестовый поход на Россию. — М.: Яуза, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]