Նորոդոմ Սիամոնի
Նորոդոմ Սիամոնի | |
![]() | |
Կրթություն՝ | Lycée français René Descartes de Phnom Penh?[1] և Պրահայի կոնսերվատորիա[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, թագավոր, դերասան, պարող և պարուսույց |
Դավանանք | Թհերավադա |
Ծննդյան օր | մայիսի 14, 1953[2][3][4][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Պնոմպեն, Կամբոջա |
Դինաստիա | House of Norodom? |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Norodom Sihanouk? |
Մայր | Norodom Monineath? |
Կայք՝ | norodomsihamoni.org |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Նորոդոմ Սիամոնի (կխմեր.՝ នរោត្ដម សីហមុនី, մայիսի 14, 1953[2][3][4][…], Պնոմպեն, Կամբոջա), 2004 թվականի հոկտեմբերի 14-ից Կամբոջայի թագավոր, Նորոդոմ Սիանուկ թագավորի և Մոնինեատի թագուհու որդին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կամբոջայի նախկին մշտական ներկայացուցիչ։
Տիտղոս[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան թագադրումը նա կրում էր «Հանձնել Կրոմ Կուհն» (ស្តេចក្រុមឃុន) կոչումը, որը կարող է հավասարեցվել մեծ իշխանի տիտղոսին։ Նրա թագավորական տիտղոսը քմեր լեզվով հնչում է որպես Preah Karuna Preah Bat Sâmdech Preah Bâromneath Norodom Sihamoni Nai Preah Reacheanachakr Kampuchea և մոտավոր թարգմանությամբ նշանակում է՝ «Նորին մեծություն Նորոդոմ Սիամոնի, Կամբոջայի Թագավորության թագավոր»։ «Սիամոնի» անունը բաղկացած է երկու ձևույթներից` նրա մոր և հոր անունների մասերից․ Սիանուկ և Մոնինեատ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիամոնին ծնվել է 1953 թվականին։ Նրա մայրը՝ Մոնինեատը, արքայազն Նորոդոմ Դունգչակի թոռնուհին է և ֆրանս-իտալական բանկիրը Ժան Ֆրանսուա Իզիի դուստրը[5][6]։ «Royal Ark» կայքի պնդմամբ՝ Սիանուկն ու Մոնինեատն ամուսնացել են երկու անգամ՝ 1952 թվականի ապրիլի 12-ին, և «ավելի ֆորմալ»՝ 1955 թվականի մարտի 5-ին։ Մոնինեատը Սիանուկի յոթերորդ կինն էր[2]։ Նորորդոմ թագավորն ունի հայրական 12 եղբայր ու քույր։ Նրա միակ մայրական եղբայրը եղել է Նորոդոմ Նարինդարապոնգը (1954-2003)։
Կյանքի մեծ մասը ապրել է Կամբոջայից դուրս։ 1962 թվականին Սիանուկը նրան ուղարկել է Պրահա, որտեղ նա ստացել է տարրական և միջնակարգ կրթություն, սովորել է երաժշտական արվեստի ակադեմիայում, սովորել է դասական պարեր։ Մինչև 1975 թվականը ապրել է Պրահայում։ Տիրապետում է ֆրանսերեն և չեխերեն լեզուներին, լավ խոսում է ռուսերեն և անգլերեն։ 1970 թվականի հեղաշրջման ժամանակ Սիամոնին մնացել է Չեխոսլովակիայում։
1975 թվականին արքայազնը լքել է Պրահան և սկսել ուսումնասիրել կինոարվեստը Հյուսիսային Կորեայում, իսկ 1977 թվականին Կարմիր Քմերների օրոք վերադարձել է Կամբոջա։ Շուտով կառավարությունը վերացրել է միապետությունը։ Սիամոնին ձերբակալվել է և տնային կալանքի տակ է եղել մինչև 1979 թվականի Վիետնամական ներխուժումը։ 1981 թվականին Սիամոնին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ զբաղվել է բալետով, իսկ ավելի ուշ դարձել է պարի Քմերական ասոցիացիայի նախագահ։ Սիամոնին Ֆրանսիայում ապրել է մոտ 20 տարի, սակայն հաճախ այցելել է Պրահա։
1993 թվականին, արդեն լինելով արքայազն, նշանակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Կամբոջայի դեսպան։ Մինչ այդ նա հրաժարվել էր Ֆրանսիայում Կամբոջայի դեսպանի պաշտոնից[7]։
2004 թվականի հոկտեմբերի 14-ին, Սիանուկ թագավորի անսպասելի հրաժարականից մեկ շաբաթ անց, 9 անդամներից բաղկացած հատուկ խորհուրդը Սիամոնիին ընտրել է Կամբոջայի թագավոր։ Սիամոնիի ընտրությունն ամրագրվել է վարչապետ Հուն Սենի և Ազգային ժողովի խոսնակ, նոր թագավոր Նորոդոմ Ռանարիտի եղբոր ստորագրություններով։ Պաշտոնապես Սիամոնիի մորուքով գահ Է բարձրացել հոկտեմբերի 29-ին թագադրման օրը։
2008 թվականի դեկտեմբերի 12-ին Սիամոնին թագավորական ընտանիքի քսանվեց անդամի նշանակեց խորհրդականների դատարանում։ Խորհրդի ղեկավար է նշանակվել նրա հայրը՝ արքայազն Նորոդոմ Ռանարիտը։ Մյուս անդամներն էին արքայազն Սիսովատ Սիրիրատը, արքայադուստր Նորոդոմ Մարին, արքայազն Սիսովատ Տոմիկոն[8]։
Սիամոնին ամուրի է և չունի անմիջական ժառանգ։ Սակայն դա մեծ խնդիր չէ, քանի որ Կամբոջայի թագավորն ընտրում է հատուկ խորհուրդ, նույնիսկ եթե միապետն ունի ուղղակի ժառանգ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://norodomsihamoni.org/fr/biography
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 GeneaStar
- ↑ «Vive la Reine Monique!»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-10-ին։ Վերցված է 2009-04-23
- ↑ King’s biography Archived 2008-04-27 at the Wayback Machine.
- ↑ The Weekend Australian, October 16-17, 2004
- ↑ More royals could face political exit, Phnom Penh Post, December 12, 2008 [1] Archived 2009-06-26 at the Wayback Machine.
|