Նորման Ֆերքլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox université.png
Նորման Ֆերքլո
Norman Ferclough
Ընդհանուր տեղեկություններ
Բնօրինակ անուն ազգանուն Norman Ferclough
Ծնվել է 1941 սեպտեմբերի 18
Ազգություն Մեծ Բրիտանիա
Համալսարան Լանկաստերի համալսարան
Աշխատանքներ «Քննադատական տրամասութային վերլուծություն», «Լեզու և ուժ»

Նորման Ֆերքլո, Լանկաստեր համալսարանի Լեզվաբանության վաստակավոր պրոֆեսոր է։ Նա հանդիսանում է քննադատական դիսկուրս վերլուծության հիմնադիրներից մեկը։ Քննադատական դիսկուրս վերլուծությունը անդրադառնում է նրան, թե ինչպես է ուժը կիրառվում լեզվի միջոցով։ Այս մոտեցումը ուսումնասիրում է տրամասությունը՝ դրա մեջ ներառելով տեքստ, խոսք, տեսանյութ և պրակտիկաներ։

Տրամասութային քննադատական վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերքլոյի ուսումնասիրության գիծը կոչվում է նաև տեքստին կողմնորոշված տրամասութային վերլուծություն՝ տարանջատելու այն փիլիսոփայական այն մոտեցումներից, որոնք չեն կիրառում լեզվաբանական մեթոդաբանություն։ Այն հատկապես վերաբերում է ֆորմալ լեզվաբանական տեքստային բնութագրիչների, սոցիոլինգվիստիկայի խոսքային ժանրերի, ֆորմալ սոցիոլոգիական պրակտիկաների փոխադարձ ազդեցություններին։ Այսպիսով նա հետաքրքրված է թե ինչպես են սոցիալական պրակտիկաները ձևավորվում դիսկուրսի միջոցով, և թե դիսկուրսի վրա սոցիալական պրակտիկաների ազդեցություններով։

«Լեզուն և ուժը» աշխատությունը (1989 թ., վերանայված 3-րդ հրապարակման մեջ՝ 2014 թ.)ուսումնասիրում է լեզվի, սոցիալական պրակտիկաների և ավելի «լայն» քաղաքական և սոցիալական կառուցվածքների վերածածկները։ Գրքում Ֆերքլոն զարգացնում է սինթետիկ պերսոնալիզացիայի կոնցեպտը՝ հիմնավորելու զանգվածային դիսկուրս երևույթների ուղիղ կոնտակտը անհատ ունկնդրի հետ։ Զանգվածային դիսկուրսի օրնակներ են գովազդը, մարքեթինգը, քաղաքական և մեդիա դիսկուրսները։ Սա դիտարկվում է որպես ավելի լայն գործընթացի՝ դիսկուրսի տեխնոլոգիականացման մի մաս, որին նպաստում են հաղորդակցության ոլորտում արհեստավարժ տեխնիկական զարգացումները։ Այս զարգացումներին են պատկանում ինտոնացիայի ձևաչափերը, տեքստի գրաֆիկական ձևավորումը, կամ պրոքսեմիկ տվյալները։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերքլոյի տեսությունների վրա ազդեցություն են ունեցել Միխայիլ Բախտինը և Միխաել Հոլլիդեյը լեզվաբանության մեջ, ինչպես նաև գաղափարական ազդեցություն են ունեցել Անտոնիո Գրամշին, Լուի Ալտուսսերը, Միշել Ֆուկոն, Պիեր Բուրդյոն սոցիոլոգիայում։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերքլո, Նորման (1989)։ Լեզու և ուժ: London: Longman.
  • Ֆերքլո, Նորման (1992)։ Տրամասություն և սոցիալական փոփոխություն: Cambridge: Polity Press.
  • Ֆերքլո, Նորման (1995)։ Մեդիա տրամասություն: London: Edward Arnold.
  • Ֆերքլո, Նորման (1995)։ Քննադատական տրամասութային վերլուծություն: Boston: Addison Wesley.
  • Չաուլիարակի, Լիլի և Ֆերքլո, Նորման (1999). Տրամասությունը ուշ մոդեռն ժամանակաշրջանում. վերաիմաստավորելով քննադատական տրամասութային վերլուծությունը: Edinburgh: Edinburgh University Press.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Նոր աշխատուժ, նոր լեզու՞: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ Վերլուծելով դիսկուրսը. Տեքստի վերլուծություն սոցիալական հետազոտությունների համար: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2006)։ Լեզուն և գլոբալիզացիան: London: Routledge.
  • Ֆերքլո, Նորման (2007)։ Տրամասությունը և ժամանակակից սոցիալական փոփոխությունը: Bern.

Ամսագրային հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆերքլո, Նորման (1985)։ Տրամասութային վերլուծության քննադատական նկարագրողական նպատակները։ Journal of Pragmatics 9: 739–763.
  • Ֆերքլո, Նորման (1992)։ Տրամասություն և տեքստ։ Լեզվաբանական ինտետեքստուալ վերլուծություն տրամասութային վերլուծության շրջանակներում։ Discourse & Society 3(2)։ 193–217.
  • Ֆերքլո, Նորման (1993)։ Քննադատական տրամասութային վերլուծություն և հանրային տրամասության Շուկայականացում։ Discourse & Society 4(2)։ 133–168.
  • Ֆերքլո, Նորման (1996)։ Պատասխան Հենրի Ուիդդոսոնի 'Տրամասութային վերլուծություն. Քննադատական հայացք': Language & Literature 5(1)։ 49–56.
  • Ֆերքլո, Նորման (1996)։ Հռետորաբանական և քննադատական տրամասութային վերլուծություն։ Պատասխան Տիտուս Էնսինքին և Քրիստով Սոուերին։ Current Issues in Language & Society 3(3)։ 286–289.
  • Ֆերքլո, Նորման (1999)։ Գլոբալ կապիտալիզմ և լեզվի քննադատական իրազեկվածություն: Language Awareness 8(2)։ 71–83. Available: <http://www.multilingual-matters.net/la/008/la0080071.htm>.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Տրամասություն, Սոցիալական տեսություն և սոցիալական հետազոտություն։Journal of Sociolinguistics 4(2)։ 163–195.
  • Ֆերքլո, Նորման (2000)։ Պատասխան Կարտերին և Սիլիին։ Journal of Sociolinguistics 4(1)։ 25–29.
  • Ֆերքլո, Նորման (2001)։ Տրամասության դիալեկտիկան։ Textus 14(2)։ 3–10. [Online]. Available (£6.00)։ <http://www.tilgher.it/textusart_fairclough.html>. [12 June 2002].
  • Ֆերքլո, Նորման (2002)։ Լեզուն նոր կապիտալիզմում։ Discourse & Society 13(2)։ 163–166.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ 'Քաղաքական կոռեկտություն'. Մշակույթի քաղաքականությունը և լեզուն։ Discourse & Society 14(1)։ 17–28.
  • Ֆերքլո, Նորման (2003)։ Փենիքուկի քննադատական կիրառական լեզվաբանության վերանայում։ Discourse & Society 14(6)։ 805–808.
  • Ֆերքլո, Նորման, Գրահամ, Ֆիլ, Լեմկե, Ջայ & Ուոդակ, Րութ (2004). Ներածություն. Critical Discourse Studies 1(1)։ 1–7.
  • Ֆերքլո, Նորման (2005)։ Պերիֆերային Տեսլական. Տրամասութային վերլուծությունը կազմակերպությունների ուսումնասիրությունում. Քննադատական ռեալիզմի դեպք Organization Studies (Sage Publications Inc.) 26(6)։ 915–939.