Նորման Փիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորման Փիլ
անգլ.՝ Norman Vincent Peale
Ծնվել էմայիսի 31, 1898(1898-05-31)[1]
ԾննդավայրBowersville, Greene County, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 24, 1993(1993-12-24)[1] (95 տարեկան)
Վախճանի վայրPawling
Մասնագիտությունհոգեբան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան, Ohio Wesleyan University? և Բոստոնի համալսարանի աստվածաբանության դպրոց
Պարգևներ
ԱմուսինRuth Stafford Peale?
 Norman Vincent Peale Վիքիպահեստում

Նորման Վինսենտ Փիլ (անգլ.՝ Norman Vincent Peale), (մայիսի 31, 1898(1898-05-31)[1], Bowersville, Greene County, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 24, 1993(1993-12-24)[1], Pawling), ամերիկացի գրող, աստվածաբան, քահանա, «Դրական մտածողության տեսություններ» գրքի հեղինակ։ Նորման Փիլի ամենահայտնի գրքերից է «Դրական մտածողության ուժը»։ Հայտնի աշխատանքներից են՝ «Ողջ մնացեք ամբողջ կյանքում», «Դու կարող ես, եթե մտածում ես», «Ոգևորությունը տանում է բարելավումների», «Այս անհավանական դարը»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օհայո նահանգի Բովերսվիլ գյուղում։ Ավարտել է 2 համալսարան՝ Օհայոյի համալսարանն ու Բոստոնի համալսարանը։ 1922 թվականին դարձել է մեթոդիստական եկեղեցու սպասավոր։ Նորման Փիլի դրական մտածողության տեսությունը մշակվել է հոգեվերլուծողների հետ համագործակցությամբ։ Նա «կրոնահոգեբուժական կլինիկա»-ի համահիմնադիրներից է։ Կլինիկան հետագայում վերափոխվել է «կրոնի և հոգեբուժության ամերիկյան հիմնադրամի» (անգլ. ՝ American Foundation of Religion and Psychiatry), որտեղ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։

1935 թվականին դարձել է «Կյանքի արվեստը» ռադիոնախագծի հեղինակը, որը գոյություն է ունեցել 54 տարի շարունակ։ Եկեղեցու ազգային խորհրդի աջակցությամբ սկսել է ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։ 1945 թվականին կնոջ՝ Ռութ Ստաֆորդի և գործարար Ռայմոնդ Թորնբուրգի աջակցությամբ դարձել է «Guideposts» կրոնական ամսագրի խմբագիրներից մեկը։ Փիլին $1.200 չափով ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Gannett Company մեդիահոլդինգի հիմնադիր Ֆրենկ Հաննեթը, Sunoco նավթային ընկերության սեփականատեր Ջոզեֆ Հովարդ Պյուն և Բրուքլինյան Դոջերսի գլխավոր մենեջեր Բարնչ Ռիկին[2]։

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրական[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի հուլիսի 12-ին բապտիստական ակտիվիստ Բիլի Գրեմը Եկեղեցիների ազգային խորհրդի նիստում նշել է. «Ես չգիտեմ ոչ մեկին, ով Աստծո արքայության համար ավելին է արել, քան Նորմանն ու Ռութ Փիլը կամ իմ կյանքում այնքան կարևոր աջակցություն, որը նրանք ցուցաբերել են ինձ»[3]։

Երբ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը լսել է Փիլի մահվան մասին, ասել է. «Դոկտոր Նորման Պիլի անունը միշտ կնույնացվի ամերիկյան հրաշալի արժեքների օպտիմիզմի և ծառայության հետ։ Դոկտոր Փիլն օպտիմիստ էր, որը հավատում էր, որ որքան էլ մեր ժամանակակից կյանքում հակասություններ և բարդություններ լինեն, ինչ-որ մեկը կարող է հաղթանակել՝ առաջնորդվելով հասարակ հավատի զգացումով։ 20-րդ դարն ընդգրկած արգասաբեր ու շռայլ կյանքում բժիշկ Փիլը բարձրացրել է միլիոնավոր մարդկանց ոգիները, որոնք դաստիարակվել ու զորացել են նրա օրինակով, ուսմունքներով և նրա նվիրվելու ցանկությամբ։ Մինչ Քլինթոնի ընտանիքը և համայն Ամերիկան սգում էր Փիլի կորուստը, ամբողջ աշխարհը տոնում էր Քրիստոսի ծնունդը, պատկերացում այն մասին, թե ինչն է կարևոր դոկտոր Փիլի ուղերձի և դոկտոր Փիլի աշխատանքի համար։ Մենք նրա պակասը կզգանք»։

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը համարում է նրան «մեծագույն խոսնակներից մեկը», որին ինքը երբևէ գիտեր։ «Դուք կարող եք լսել նրան ամբողջ օրը։ Եվ երբ դուրս գաք եկեղեցուց, կհիասթափվեք, որովհետև ամեն ինչ ավարտվել է։ Նա մեծագույն մարդ էր»[4]։ Թրամփը նաև խոսել է Փիլի մասին. «Նա կարող էր խոսել 90 րոպե և ներկա մարդիկ հուսահատվում էին, երբ այն ավարտվում էր»[5]։

Քննադատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկոս Ռոբերտ Լի Պարկը նշել է. «Փիլի ինքնահիպնոզացման տեխնիկան խիստ քննադատության է ենթարկվել հոգեկան առողջության փորձագետների կողմից, որոնք նախազգուշացնում էին, որ դրանք վտանգավոր են։ Քննադատները նրան խաբեբա ու աճպարար էին անվանում։ Սակայն, որպես հոգևորական, Փիլը ազատված էր իր պնդումները ապացուցելու որևէ պահանջից»[6]։ Ոմանք բացահայտորեն Փիլին խաբեբա են անվանել։

Հոգեբույժ Ռ. Ս. Մյորֆին գրել է. «Այս ամբողջ գովազդն ապացուցում է, թե ինչպես է ամեն ինչ՝ հետևողականորեն կողմնակալ լինելով դեպի կես ճշմարտություններ և հղումներ դեպի աշխատանքը և նյութի մեջբերում «անկեղծ և համառ բարեպաշտությամբ»»։ Մյորֆին կարծիք է հայտնել, որ « ինքնաճանաչումը, միստեր Փիլի հասկացողությամբ, միանշանակ վատ է, իսկ ինքնահիպնոզը՝ լավ»։ Մյորֆին կարծում էր, որ Փիլի մտքի ըմբռնումը «խորը չէ», և մտքի և անգիտակցականի աշխատանքի նկարագրությունը խաբուսիկ հասարակ և կեղծ է. «Նրա «անհատականություն» հասկացությունն այնքան մակերեսային է, որ նրա դրույթները հեշտությամբ են դրսևորվում։ Եթե մարդու անգիտակից վիճակը կարելի է պատկերացնել որպես փոքրաքանակ հոգեկան մասնիկների համար նախատեսված տարա, ապա «մտքի դրենաժի» նման գաղափարները բխում են տրամաբանորեն։ Ճիշտ այնպես, ինչպես ինքնաներշնչումից կախվածությունը, որը հանդիսանում է միստր Փիլի փիլիսոփայության հիմնաքարը»։ Մյորֆին գրել է.

Սախարինի ահաբեկչությամբ Փիլն արգելում էր իր հետևորդներին լսել, խոսել կամ տեսնել ինչ-որ չարիք։ Նրա համար իրական մարդկային տառապանք գոյություն չուներ. գոյություն չուներ սպանիչ կատաղություն, ինքնասպան հուսահատություն, դաժանություն, վավաշություն, ագահություն, զանգվածային աղքատություն կամ անգրագիտություն։ Նա մերժում էր այս բոլոր հասկացությունները, որպես աննշան մտավոր գործընթացներ, որոնք ձուլվելու են, քանի որ մտքերը պարզապես անցնում են ավելի ուրախ ալիքների։ Նման վերաբերմունքը բավականին տհաճ է։ Այն որոշակի իմաստով փնտրում էր սեփական միտքը։ Սա ակնհայտորեն չարիքի իրական մերժումը չէր, այլ ավելի շուտ սարսափ դրանից։ Անհատը իր հայացքը հեռացնում է մարդկային անասնականությունից և տառապանքն իր մասին հիշեցնում է այն ժամանակ, երբ նա չի կարող պարզապես կանգնել և նայել դրան։ Այդ կերպ վարվելով նա հաստատում է, որ չարը բացարձակ է և հայացքը հեռացնում է միայն այն ժամանակ, երբ զգում է, որ անզոր է ինչ-որ բան անել։ Բուն չարիքին հավատալը փորձարկման մի տարածք է, որը դուրս է օգնության հնարավորության կամ թողության սահմաններից, հանդիսանում է գործողության ինքնաբուխ կոչ։ «Չարիքը նշանակում է « այն, ինչի վրա հարկ է հարձակվել »։ Օրինակ ՝ ցեղերի միջև այս համոզմունքը հանգեցնում է նախապաշարմունքների։ Երեխաների դաստիարակության մեջ դա ծնողներին դրդում է փորձելու արմատախիլ անել, այլ ոչ թե զարգացնել երեխայի մեջ ձևավորվող անհատականությունը… Միջազգային հարաբերություններում դա բերում է պատերազմի։ Հենց որ կրոնական իշխանությունը սատարում է ատելության մեր կարողությանը, կամ հրաժարվում է ճանաչել անբավարարվածությունը պարոն Փիլի ոճով, դա բթացնում է մեր զգոնությունը և տանում դեպի փակուղի։ Այսպիսով, միստր Փիլի գիրքը ոչ միայն բավարար չէ մեր կարիքների համար, այլ նաև միտված է խեղդել փխրուն ներքին ձայնը, որը խթան է ներքին աճի համար։

Հոգեբան Ալբերտ Էլիսը՝ ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի ստեղծողը, Փիլի տեխնիկան համեմատել է Էմիլ Կուեի մեթոդիկայի հետ։ Նա եզրակացրել է, որ Փիլի առաջարկած կյանքի նկատմամբ սև-սպիտակ հայացքը հիպնոզացնող տեխնիկա է և կարող է լուրջ հոգեկան խնդիրների պատճառ դառնալ։ Էլիսը վկայում էր, որ իր մոտ բուժում են ստացել մի շարք մարդիկ, որոնք նյարդային խնդիրներ են ձեռք բերել՝ հետևելով Փիլի խորհուրդներին։ Իր աշխատանքներում նա նախազգուշացրել է մարդկանց դրա մասին, և Փիլի տեսակետները համարել անիրական, վտանգավոր և խեղաթյուրված։

Երկարաժամկետ հեռանկարում (Փիլի տեսությունը), հանգեցնում է անհաջողության և հիասթափության, և ոչ միայն բումերանգը կվերադառնա մարդկանց, այլև նրանց կասկածելի կթվա նույնիսկ իսկական թերապիան[7]։

Քննադատները նաև մատնանշել են Փիլի գրքերում թաքնված հիպնոսի առկայությունը[8][9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Power of Positive Thinking, Ballantine Books; Reissue edition (August 1, 1996). ISBN 0-449-91147-0
  • Guide to Confident Living, Ballantine Books; Reissue edition (September 1, 1996). ISBN 0-449-91192-6
  • Six Attitudes for Winners, Tyndale House Publishers; (May 1, 1990). ISBN 0-8423-5906-0
  • Positive Thinking Every Day : An Inspiration for Each Day of the Year, Fireside; (December 6, 1993). ISBN 0-671-86891-8
  • Positive Imaging, Ballantine Books; Reissue edition (September 1, 1996). ISBN 0-449-91164-0
  • You Can If You Think You Can, Fireside Books; (August 26, 1987). ISBN 0-671-76591-4
  • Thought Conditioners, Foundation for Christian; Reprint edition (December 1, 1989). ISBN 99910-38-92-2
  • In God We Trust: A Positive Faith for Troubled Times, Thomas Nelson Inc; Reprint edition (November 1, 1995). ISBN 0-7852-7675-0
  • Norman Vincent Peale’s Treasury of Courage and Confidence, Doubleday; (June 1970). ISBN 0-385-07062-4
  • My Favorite Hymns and the Stories Behind Them, Harpercollins; 1st ed edition (September 1, 1994). ISBN 0-06-066463-0
  • The Power of Positive Thinking for Young People, Random House Children’s Books (A Division of Random House Group); (December 31, 1955). ISBN 0-437-95110-3
  • The Amazing Results of Positive Thinking, Fireside; Fireside edition (March 12, 2003). ISBN 0-7432-3483-9
  • Stay Alive All Your Life, Fawcett Books; Reissue edition (August 1, 1996). ISBN 0-449-91204-3
  • «You Can Have God’s Help with Daily Problems» FCL Copyright 1956—1980 LOC card #7957646
  • Faith Is the Answer: A Psychiatrist and a Pastor Discuss Your Problems, Smiley Blanton and Norman Vincent Peale, Kessinger Publishing (march 28, 2007), ISBN 1-432-57000-5 (10), ISBN 978-1432570002 (13)
  • Power of the Plus Factor, A Fawcett Crest Book, Published by Ballantine Books, 1987, ISBN 0-449-21600-4
  • This Incredible Century, Peale Center for Christian Living, 1991, ISBN 0-8423-4615-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Temple Architects Hall of Honor». The Scottish Rite of Freemasonry. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. Hayes Minnick, BFT Report No. 565 p. 28
  4. Gwenda Blair How Norman Vincent Peale Taught Donald Trump to Worship Himself // Politico, 06.10.2015
  5. Paul Schwartzman How Trump got religion — and why his legendary minister’s son now rejects him // Washington Post, 21.01.2016
  6. Park, 2009, էջ 127
  7. Overcoming Resistance: Rational Emotive Therapy With Difficult Clients, New York: Springer Publishing, 1985, p. 147
  8. The Positive Principle Today: How to Renew and Sustain the Power of Positive … — Page 183 by Norman Vincent Peale — Self-Help — 1976—239 pages
  9. Jesuit Spirituality: Leading Ideas of the Spiritual Exercises of St. Ignatius by Henry Vincent Gill — Spiritual retreats — 1935
  10. Tobias, Ted In tribute: eulogies of famous people. — С. 141. — ISBN 0-8108-3537-1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • George R. V. C. God's Salesman: Norman Vincent Peale & the Power of Positive Thinking. — New York: Oxford University Press, 1993. — ISBN 0-19-507463-7
  • Lane C. Surge of Piety: Norman Vincent Peale and the Remaking of American Religious Life. — New Haven: Yale University Press, 2016. — 212 p.
  • Park R. L. Superstition: Belief in the Age of Science. — Princeton: Princeton University Press, 2009. — 240 p. — ISBN 978-0-691-13355-3
  • Sherwood T. H. The Rhetorical Leadership of Fulton J. Sheen, Norman Vincent Peale, and Billy Graham in the Age of Extremes. — Lanham: нп3, 2013. — 158 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Փիլ» հոդվածին։