Նորմանի
Նորմանի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Normani |
Ի ծնե անուն | անգլ.՝ Normani Kordei Hamilton[1][2] |
Ծնվել է | մայիսի 31, 1996[3] (26 տարեկան) Ատլանտա[4][5] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | պարուհի, ստուդիական երաժիշտ, երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Syco Music, Epic Records և RCA Records |
Անդամակցություն | Fifth Harmony |
Կայք | officialnormani.com |
Ստորագրություն | |
![]() |
Normani (լրիվ անունը՝ Նորմանի Քորդեյ Համիլթոն, մայիսի 31, 1996[3], Ատլանտա[4][5]), ամերիկացի երգչուհի, պարուհի, մոդել, Fifth Harmony աղջիկների խմբի անդամ[6][7]։ Ներկայացվել և արժանացել է մի շարք մրցանակների։ Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) պարային շոուի 24-րդ եթերաշրջանին[8]։ 2018 թվականի փետրվարին ձայնագրել է առաջին «Love Lies» սինգլը R&B երգիչ Քալիդի հետ, որը ներառվել է «Սիրով, Սայմոն» ֆիլմի սաունդթրեքում[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորմանի Քորդեյ Համիլթոնը ծնվել է 1996 թվականի մայիսի 31-ին[9][10] ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում և մեծացել Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում։ Ծնողներն են Դերիք և Անդրեա Համիլթոնները[11]։ Այն բանից հետո, երբ 2005 թվականին Նոր Օռլեանին մեծ ավերածություններ է հասցրել Կատրինա փոթորիկը, ընտանիքը տեղափոխվել է Հյուսթոն (Տեխաս)[12]։ Նորմանին չորս տարեկան հասակից սկսել է երգել և պարել։ Երաժշտության բնագավառում նրա կուռքերի թվում են Բեյոնսեն[13], Միսի Էլիոթն[14] ու Լորին Հիլլը[15]։ Նորմանին արժանացել է պարային մրցանակների Լուիզիանայում ու Տեխասում, եղել մոդել և հասել Միսս Տեխաս մրցույթի եզրափակիչ, մասնակցել է The X-Factor շոուին։ 2012 թվականից Fifth Harmony աղջիկների խմբի անդամ է[16]։
The X Factor և Fifth Harmony[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Նորմանին լսումների է մասնակցել The X Factor մրցույթի համար Գրինսբորոյում[17]։ Նա կատարել է ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինի «Chain of Fools» երգը[18]։ Նա չի հաղթահարել լսումների երկրորդ փուլը որպես մենակատար, բայց կազմակերպիչները նրան չորս այլ տաղանդավոր աղջիկների հետ միասին (ներառյալ նաև Կամիլա Կաբելոն) վերադարձրել են և նրանցից կազմել խումբ։ Այդ հնգյալը հետագայում հայտնի է դաձել որպես Fifth Harmony[19]։ Արդյունքում այդ կոլեկտիվն զբաղեցրել է երրորդ տեղը, և նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ[20][21]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Fifth Harmony խմբի հետ միասին Նորմանին համագործակցումէ մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ «Girl Scouts of America» և «Ryan Seacrest Foundation»[22][23]։ 2016 թվականի սեպտեմբերին Նորմանին նշանակվել է Cybersmile Foundation հիմնադրամի դեսպան, որը միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որն օգնություն է ցուցաբերում կիբերահաբեկումների և ատելության օնլայն դրսևորումների զոհերին այն բանից հետո, երբ նրանք ենթարկվել են ռասիստական բռնության համացանցում[24]։ 2017 թվականի հունվարի 26-ին Նորմանին նշանակվել է առաջին պաշտոնական դեսպան բոուլինգի ամենամյա մրցաշարի շրջանակներում, որը կազմակերպել է «A Place Called Home» ոչ առևտրային կազմակերպությունը[25]։ 2017 թվականի փետրվարի 24-ին հայտարարվել է, որ Նորմանին համագործակցում է Ամերիկյան օնկոլոգիական միության հետ որպես համաշխարհային դեսպան, որպեսզի բարձրացնի կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի և մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կարևորության մասին տեղեկացվածության մակարդակը[26][27]։
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Ամենաբարձր հորիզոնական հիթ-շքերթներում | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ [28] |
ԱՎՍՏ [29] |
ԿԱՆ [30] |
ԴԱՆ [31] |
ԻՌԼ [32] |
ՆԻԴ [33] |
ՆՈՐՎ [34] |
ՆԶ [35] |
ՇՎԵԴ [36] |
ՄԹ [37] | ||||
"Love Lies" (Քալիդ-ի հետ) |
2018 | 9 | 3 | 21 | 9 | 9 | 24 | 17 | 2 | 12 | 12 | Սիրով, Սայմոն |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | BMI London Awards[45] | Pop Award Songs | «All in My Head (Flex)» | Հաղթանակ |
2018 | BMI Pop Awards[46] | Award Winning Songs | Հաղթանակ | |
Teen Choice Awards[47] | Choice R&B/Hip-Hop Song | «Love Lies» (Քալիդի հետ միասին) | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://caras.uol.com.br/perfil/normani.phtml
- ↑ https://www.purebreak.com.br/famosos/normani-kordei-hamilton_e552379
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.capitalxtra.com/features/lists/facts-about-normani-kordei/where-from/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.goodmorningamerica.com/culture/story/singer-normani-teases-music-reveals-love-collaborate-83936120
- ↑ 6,0 6,1 Rice Nicholas (հունվարի 16, 2018)։ «Normani Kordei and Khalid to Release New Song Together»։ Billboard։ Վերցված է հունվարի 16, 2018
- ↑ McIntyre Hugh (փետրվարի 22, 2018)։ «Fifth Harmony's Normani Teases Khalid in 'Love Lies' Video: Watch»։ Fuse։ Վերցված է փետրվարի 16, 2018
- ↑ Bowsher Allison (հունվարի 9, 2017)։ «Fifth Harmony’s Normani Kordei Will Be Dancing With The Stars»։ Much։ Վերցված է մարտի 1, 2017
- ↑ «Watch Fifth Harmony Sing Happy Birthday to Normani Hamilton»։ Billboard։ մայիսի 31, 2016։ Վերցված է հունիսի 13, 2018
- ↑ Twitter / NormaniKordei: @loveydovey1d246 May 31st:)
- ↑ «Bio: Fifth Harmony»։ Fifth Harmony Official։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2016-ին։ Վերցված է հունվարի 14, 2015
- ↑ Krauser Emily (հոկտեմբերի 31, 2017)։ «Normani Kordei Opens Up About Her Mom's Cancer Survivorship: 'That Deserves to Be Celebrated' (Exclusive)»։ Entertainment Tonight։ Վերցված է մայիսի 6, 2018
- ↑ «Bio: Fifth Harmony»։ Fifth Harmony Official։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2016-ին։ Վերցված է հունվարի 14, 2015
- ↑ Schiller Rebecca (ապրիլի 18, 2018)։ «Normani Taps Missy Elliott For Solo Debut»։ Rap-Up։ Վերցված է հունիսի 22, 2018
- ↑ Feeney Nolan (հունիսի 1, 2018)։ «The Next Generation of Lauryn Hill: 16 Artists on Their Favorite 'Miseducation' Songs»։ Billboard։ Վերցված է հունիսի 22, 2018։ «The title track, “The Miseducation of Lauryn Hill,” is definitely a favorite. I have found inspiration in this particular record, which will be a huge influence on my project to come.»
- ↑ «Normani Kordei of Fifth Harmony»։ shuString Magazine։ դեկտեմբերի 8, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-10-ին։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «GREENSBORO THX 4 2NITE!!»։ Twitter։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ Cubria Kaitlin (մայիսի 24, 2015)։ «The Truth Behind Fifth Harmony's Auditions on The X Factor»։ teen.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ Roth Madeline (հուլիսի 27, 2016)։ «From X Factor To 7/27, Relive Fifth Harmony's Biggest Moments»։ MTV։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «How losing ‘X-Factor’ made Fifth Harmony the ultimate winners»։ New York Post։ Վերցված է փետրվարի 8, 2017
- ↑ Oldenburg Ann (դեկտեմբերի 20, 2012)։ «'X Factor' crowns Season 2 winner»։ USA Today։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «An Exclusive Fifth Harmony Concert for Girl Scouts»։ Girl Scouts River Valleys։ դեկտեմբերի 9, 2013։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 24, 2014-ին։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ «Fifth Harmony Inspires Patients at Seacrest Studios!»։ Ryan Seacrest Foundation։ նոյեմբերի 8, 2013։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ Robertson Regina R. (հոկտեմբերի 12, 2016)։ «Normani Kordei Opens Up About Her Struggle With Cyberbullies and Racist Trolls»։ Essence։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ Weatherby Taylor (հունվարի 26, 2017)։ «Fifth Harmony's Normani Kordei to Serve as Celebrity Ambassador for Stars & Strikes Charity Bowling Event»։ Billboard։ Վերցված է մարտի 2, 2017
- ↑ «Normani Kordei of pop group Fifth Harmony partners with the American Cancer Society as a global ambassador»։ Yahoo!։ PR Newswire։ փետրվարի 24, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-01-ին։ Վերցված է փետրվարի 28, 2017
- ↑ Lenker Maureen Lee (սեպտեմբերի 26, 2017)։ «Fifth Harmony singer Normani Kordei helps fight cancer: It's 'my duty'»։ Entertainment Weekly։ Վերցված է հոկտեմբերի 9, 2017
- ↑ «Normani Kordei – Chart history (The Hot 100)»։ Billboard։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ «Australian-charts.com – Discography Normani»։ Hung Medien։ փետրվարի 26, 2018։ Վերցված է փետրվարի 24, 2018
- ↑ «Normani Kordei – Chart history (Canadian Hot 100)»։ Billboard։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ «Discography Normani»։ Danish Charts (Hung Medien)։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «irish-charts.com – Discography Normani»։ Hung Medien։ փետրվարի 26, 2018։ Վերցված է փետրվարի 24, 2018
- ↑ «Discografie Normani»։ Dutch Charts Portal. Hung Medien։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ «Discography Normani»։ Norwegian Charts (Hung Medien)։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «Discography Normani»։ chars.org.nz. Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ «Discography Normani»։ swedishcharts.com. Hung Medien։ Վերցված է փետրվարի 27, 2018
- ↑ Peaks in the UK:
- "Love Lies": «Khalid & Normani | full Official Chart History»։ Official Charts Company։ Վերցված է փետրվարի 24, 2018
- ↑ «Gold & Platinum – RIAA»։ Recording Industry Association of America։ Վերցված է ապրիլի 9, 2018
- ↑ «ARIA Australian Top 50 Singles»։ Australian Recording Industry Association։ հուլիսի 16, 2018։ Վերցված է հուլիսի 14, 2018
- ↑ «Khalid & Normani, Love Lies»։ British Phonographic Industry։ Վերցված է մայիսի 4, 2018
- ↑ «Khalid & Normai - Love Lies»։ IFPI Denmark։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «IFPI Norge» (To access, enter the search parameter "Normani" and select "SØK".)։ IFPI Norway։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ «Gold/Platinum»։ ապրիլի 19, 2018։ Վերցված է ապրիլի 21, 2018
- ↑ «NZ Top 40 Singles Chart»։ Recorded Music NZ։ Վերցված է օգոստոսի 10, 2018
- ↑ «Jay Kay and Top Songwriters Honored at 2017 BMI London Awards»։ BMI։ հոկտեմբերի 9, 2017։ Վերցված է դեկտեմբերի 10, 2017
- ↑ «Mark Ronson Receives the BMI Champion Award at the 66th BMI Pop Awards»։ BMI։ մայիսի 8, 2018։ Վերցված է մայիսի 9, 2018
- ↑ «Selena Gomez and Cardi B lead second wave of Teen Choice Awards music nominees»։ ABC News։ հունիսի 22, 2018։ Վերցված է հունիսի 22, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|