Նոկբերգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նորկբերգեից)
Նոկբերգե ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Նորկբերգե
ՏեղագրությունԱվստրիա Ավստրիա
Կոորդինատներ46°58′09″ հս․. լ. 13°43′32″ ավ. ե.HGЯO
Տարածք184 կմ²
Հիմնադրված է1987
Քարտեզ
 Nationalpark Nockberge Վիքիպահեստում

Նոկբերգե (գերմ.՝ Nockberge), ազգային պարկ Ավստրիայում, Կարինտիա շրջանի տարածքում։ Նորկբերգե ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 184 կմ², ստեղծվել է 1987 թվականին։

Ազգային պարկը գտնվում է Նոքսյան լեռներում՝ Կարինտիայում։ Նոքսյան լեռներից դեպի արևմուտք գտնվում է Բարձր Տաուերնը, դեպի հյուսիս՝ Ցածր Տաուերնը, իսկ դեպի հարավ՝ Ալպերը։ Նոքսյան լեռները ի համեմատ հարևանների համարվում են ամենափոքրերը և նրանցից տարբերվում են իրենց երկրաբանական կառուցվածքով։ Սրանք չուեն պիկեր, գագաթների մեծ մասը ունեն կլորավուն տեսք, բլուրների միջև ընկած են լայնավծավալ մարգագետիններ։ Ազգային պարկի միջին մասը համեմատաբար բարձր է, այստեղ կան ալպյան մարգագետիններ և արոտավայրեր։ Պարկի ծայրամասերում կան անտառներ։

Ազգային պարկում ապրում են բազմաթիվ կենդանիներ, այդ թվում նաև հազվագյուտ հանիդպող և վտանգված տեսակներ։ Ալպյան մարգագետինների ֆլորան խստորեն պահպանվում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոկբերգե» հոդվածին։