Նորիկ Բազիկյան
Նորիկ Բազիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1948 (72 տարեկան) |
Ծննդավայր | Մասիս, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1996) |
Նորիկ Ավետիսի Բազիկյան (սեպտեմբերի 21, 1948, Մասիս, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2002): ՀԳԳԱ թղթակից անդամ (1996):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորիկ Բազիկյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 21-ին, Մասիս (ՀՀ Արարատի մարզ) գյուղում: 1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը` «Ավտոմոբիլային տրանսպորտ» մասնագիտությամբ: 1971-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ Տրանսպորտի նախարարության ուղևորների փոխադրման վարչութան ինժեներ: 1972-1973 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1973 -1976 թվականներին եղել է Ավտոմոբիլների ամբիոնի ավագ լաբորանտ, 1976-1983 թվականներին՝ Ավտոտրակտորների ամբիոնում ասիստենտ, 1983-1991 թվականներին՝ Ավտոտրակտորների ամբիոնում դոցենտ, 1991-2017 թվականներին ՀԱԱՀ Ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի վարիչ: 2008 թվականին վերապատրաստվել է Տարտուի (էստոնիա) ագրարային և Ուպսալայի (Շվեդիա) համալսարաններում, 2009 թվականին` Կոկրանի ծրագրով, Ֆորստ Կոլոնզի պետական համալսարանում, 2010 թվականին` Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում, ԳՖՀ Կոլորադոյի նահանգ, ԱՄՆ: 2006-2017 թվականներին եղել է ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան, 2017 թվականից` ՀԱԱՀ Ավտոմոբիլներ և տրակտորներ ամբիոնի վարիչի պաշտոնակատար[1]:
Աշխատանքները վերաբերում են լեռնային երկրագործությունում մեքենատրակտորային ագրեգատների դինամիկական և տեխնոլոգիական բնութագրերի բարելավման հիմնահարցերին: Գիտական հետազոտությունները նվիրված են տրակտորային ագրեգատի դինամիկատեխնոլոգիական բնութագրերի գնահատման և ավտոտրանսպորտային միջոցների պասիվ անվտանգության և շահագործական հուսալիության ուսումնասիրության հիմնախնդիրներին: Հեղինակ է ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական աշխատանքների, 170 գիտական հոդվածների և 26 մեթոդական աշխատանքների, այդ թվում 1 մենագրություն, 1 դասագիրք, 4 ուսումնական ձեռնարկ, ԽՍՀՄ 2 արտոնագիր, ՌԴ 2 պատենտ և ՀՀ 45 հեղինակային արտոնագրեր[2]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԱԱՀ-ին առընթեր տեխնիկական գիտությունների դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող թիվ 033 մասնագիտացված խորհրդի նախագահի տեղակալ, համալսարանի գիտական խորհուրդ (2006):
- ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո (2005):
- ՀԱԱՀ «Տեղեկագիր» միջազգային ամսագրի հրատարակչական խորհուրդ (2002):
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անանիա Շիրակացի» մեդալ (2010)
- ՀՀ Կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ (2008)
- ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2006)
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավտոմոբիլներ և տրակտորներ. շահագործական հատկանիշների տեսություն: Բուհական դասագիրք, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Խաչատրյան Մ. Ա., Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևան, ՀԱԱՀ, 2015[3]:
- Ավտոմոբիլային անվի և ճանապարհի փոխազդեցությունը: Ուսումնական ձեռնարկ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Հովհաննիսյան Գ. Դ, Վարդանյան Վ. Ա., Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2013[4]:
- Տրանսպորտային փոխադրումներ և բեռնման-բեռնաթափման աշխատանքներ: Երևա, ՀՊԱՀ, 2013, 299 էջ:
- Ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների համալիր ծրագիր և մեթոդական ցուցումներ, Բազիկյան, Նորիկ Ավետիսի, Խաչատրյան, Մ. Ա [Խմբ.], Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի ազգային ագրարային համալսարան Ավտոմոբիլների և տրակտորների ամբիոն, Երևան , ՀԱԱՀ, 2012:
- Ճանապարհատրանսպորային պատահարների փորձագիտությունը օրինակներում և խնդիրներում: Ուսումնական ձեռնարկ, Ռ. Մ. Բալայան, Ն. Ա. Բազիկյան, Ա. Ռ. Սիմոնյան, խմբ.՝ Ս. Հ. Մսրյան, Երևան, հեղ. հրատարակչություն, 2008[5]:
- Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս. Ռ, Ռամազյան, Վ. Լ, Պետրոսյան Ս. Ռ, [խմբ.] | Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Ավտոտրակտորների տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2007:
- Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատալու վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս. Ռ, ՀՀ Կրթության և գիտության նախարարությու, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Ավտոտրակտորների տրանսպորտային փոխադրումների ամբիոն: Երևան: ՀՊԱՀ, 2008[6]:
- Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ: 311004 «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում ու կառավարում մասնագիտության հեռակա ուսուցման ուսանողների համար, կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀԳԱ, 2007[7]:
- Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Երևան, ՀՊԱՀ, 2007, 28 էջ[8]:
- Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն: (Ուսումնական ձեռնարկ) , Ն. Ա. Բազիկյան, Ռ. Մ. Բալայան, Երևան, Ա. հ., 2003[9][10]:
- Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ: Հեռակա ուսուցման 2401/04- «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտության ուսանողների համար, կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, ՀԳԱ, 2002[11]:
- Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ստուգողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, Կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Ավտոմոբիլների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, 2001[12]:
- Մեթոդական ցուցումներ «Ավտոտրանսպորտային միջոցներ», կազմ.՝ Ն. Ա. Բազիկյան, Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Գյուղատնտեսական մեքենաների, ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն, Երևան, 1999[13]:
- Динамико-технологические основы разработки склоновых машинно-тракторных агрегатов. Н. А. Базикян. Ереван, Гитутюн, 1998.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 192:
- ↑ «Բազիկյան Նորիկ Ավետիսի :»։ persons.anau.am։ Վերցված է 2019-06-08
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի (2015)։ Խաչատրյան Մ Ա, ed.։ Ավտոմոբիլներ և տրակտորներ. շահագործական հատկանիշների տեսություն: Բուհական դասագիրք։ Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Երևան: ՀԱԱՀ։ ISBN 9789939547954
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Հովհաննիսյան Գ Դ, Վարդանյան Վ Ա (2013)։ Ավտոմոբիլային անվի և ճանապարհի փոխազդեցությունը: Ուսումնական ձեռնարկ։ Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Երևան: ՀՊԱՀ։ ISBN 9789939545714
- ↑ Բալայան Ռազմիկ Մակարի, Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիմոնյան Արման Ռոբերտի (2008)։ Մսրյան Ս Հ, ed.։ Ճանապարհատրանսպորային պատահարների փորձագիտությունը օրինակներում և խնդիրներում: Ուսումնական ձեռնարկ։ Երևան: Հեղ. հրատ։ ISBN 9789939530994
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս Ռ, Վարդանյան Վ Ա (2008)։ Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատարելու համար։ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան ավտոտրակտորների և տրանսպորտային փոխադրումների ամբիոն։ Երևան: ՀՊԱՀ։ ISBN 9789939540788
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս Ռ (2007)։ Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլներ և տրակտորներ» առարկայից կուրսային և դիպլոմային նախագծեր կատալու վերաբերյալ։ Հայաստանի պետական ագրարային համալսարան, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն։ Երևան։ ISBN 9789994152827
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Սիրեկանյան Ս Ռ, Ռամազյան Վ Լ (2007)։ Պետրոսյան Ս Ռ, ed.։ Մեթոդական ցուցումներ «Տրակտորներ և ավտոմոբիլներ» առարկայի «Ավտոտրակտորային ներքին այրման շարժիչներ» դասընթացի լաբորատոր աշխատանքների կատարման վերաբերյալ։ Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Երևան: ՀՊԱՀ
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի (2003)։ Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն: (Ուս. ձեռնարկ) (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993096450
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Բալայան Ռազմիկ Մակարի, Երիցյան Ս, Պապյան Ս Խ, Հայրապետյան Վ Ս (2003)։ Խոջոյան Ս Ս, ed.։ Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտություն: Ուսումնական ձեռնարկ։ Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա։ Երևան: Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա։ ISBN 9789993096450
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2002)։ Մեթոդական ցուցումներ «Ճարտարագիտական հոգեբանություն» առարկայի ուսումնասիրման և ստուգողական աշխատանքների կատարման վերաբերյալ: Հեռակա ուսուցման 2401/04- «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտության ուսանողների համար։ Երևան: ՀԳԱ
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2001)։ Մեթոդական ցուցումներ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ստուգողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։ Երևան
- ↑ Բազիկյան Նորիկ Ավետիսի, Գյուղատնտեսության նախարարություն ՀՀ, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (1999)։ Մեթոդական ցուցումներ «Ավտոտրանսպորտային միջոցներ»։ Երևան