Նորադրենալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նորէպինեֆրինից)
Նորադրենալինի քիմիական կառուցվածքը

Նորադրենալին (նորէպինեֆրին, L-1--2-ամինոէթանոլ), մակերիկամների կեղևի հորմոն և նեյրոմեդիատոր։ Բիոգեն ամինների՝ կատեխոլամինների խմբին է պատկանում։ Քիմիական բաղադրությամբ նորադրենալինը ադրենալինից տարբերվում է կողմնային շղթայում մեթիլային ռադիկալի բացակայությամբ։ (Այստեղից էլ նրա գերմաներից վերցված Nitrogen one radical - NOR կրճատ անվանումը։)

Նորադրենալինը հանդիսանում է սրտի, լյարդի, փայծախի անոթների հետհանգուցային սիմպաթիկ վերջույթների միջնորդանյութ։ Դրա պարունակությունը սիմպաթիկ նյարդավորման շրջաններում կատեխոլամինների ընդհանուր քանակի մոտ 10 %-ն է կազմում։ Նրանով հատկապես հարուստ են խրոմաֆինային հյուսվածք պարունակող օրգանները։ Մակերիկամների ուղեղային շերտում, որի բջիջները համանման են հետհանգուցային սիմպաթիկ նեյրոնին, նորադրենալինի պարունակությունը կազմում է մոտ 20%, մնացածը բաժին է ընկնում ադրենալինին։ Այս երկուսի հետ մեկտեղ հյուսվածքներում գոյություն ունի նաև երրորդ բնական կատեխոլամինը՝ դոֆամինը։ Կապված կենդանու տեսակի ու հասակի հետ, ադրենալինի, նորադրենալինի ու դոֆամինի հարաբերությունը տատանվում է։

Նորադրենալինը ադրենալինի նախատիպն է, իսկ նորադրենալինինը՝ դոֆամինը, որը սինթեզվում է թիրոզինից, որն էլ իր հերթին ֆենիլանալինի ածանցյալն է։ Թիրոզին ամինաթթվից նորադրենալինի սինթեզումն ընթանում է երեք ֆերմենտների՝ թիրոզինհիդրոքսիլազի, ԴՕՖԱ– դեկարբոքսիլազի և դոֆամինբետահիդրոքսիլազի օգնությամբ։ Այն ընթանում է հետհանգուցային նեյրոնի բոլոր հատվածներում, այսինքն դրա մարմնում, աքսոնում, լայնացումներում և ծայրաճյուղերի սինապսային վերջույթներում։ Սակայն նեյրոնի մարմնից աքսոպլազմայի հոսքով մուտք է զործում նորադրենալինի մոտավորապես 1 տոկոսը, իսկ միջնորդանյութի հիմնական բաժինը սինթեզվում Է աքսոնի ծայրամասային հատվածում և պահեստավորվում սինապսային բշտիկների հատիկներում։ Հատիկներում նորադրենալինը գտնվում Է երկու պուլով՝ կայուն կամ պահեստավորված (85-90 տոկոս) և անկայուն, այսինքն սինապսային ճեղքում դրդման հաղորդման համար պատրաստ վիճակում։ Անկայուն ֆոնդի նորադրենալինն անհրաժեշտության դեպքում դանդաղորեն լրացվում Է կայուն պուլից։ Նորադրենալինի պահեստի լրացումը, բացի սինթեզից, տեղի Է ունենում նաև սինապսային ճեղքից նախասինապսային թաղանթի կողմից միջնորդանյութի բռնազավթումով (սինապսային ճեղքում արտազատված քանակի մինչ 50 տոկոսի չափով), որից հետո բռնազավթված միջնորդանյութի մի մասը մտնում Է բշտերի մեջ, իսկ մնացածը քայքայվում Է մոնամինոօքսիդազի (ՄԱՕ) ֆերմենտով։