Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիներ
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 877 ռուս.. • անգլ.. • ֆր. |

Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիներ (անգլ.՝ New Zealand Sub-Antarctic Islands), կղզեխումբ Նոր Զելանդիայի հարավային կողմում։ 1998 թվականանին ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1].
Նորզելանդական մերձանտարկտիկական կղզիների կազմում ընդգրկված կղզեխմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խմբի մեջ մտնում են 5 կղզեխումբ։
№ | Կոդ | Կղզիներ | Մակերես, կմ2 |
Կոորդինատներ |
---|---|---|---|---|
1 | 877-001 | Սներս | 3,41 | 48°02′00″ հվ. լ. 166°35′00″ ավ. ե.HGЯO |
2 | 877-002 | Բաունտի կղզի | 1,35 | 47°45′00″ հվ. լ. 179°03′00″ ավ. ե.HGЯO |
3 | 877-003 | Անտիպոդ | 20,97 | 49°41′00″ հվ. լ. 178°48′00″ ավ. ե.HGЯO |
4 | 877-004 | Օկլենդի կղզիներ | 625,60 | 50°29′00″ հվ. լ. 165°52′00″ ավ. ե.HGЯO |
5 | 877-005 | Քեմբլ | 113,31 | 52°33′00″ հվ. լ. 169°09′00″ ավ. ե.HGЯO |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիները ցրված են օվկիանոսում՝ 3.5 մլն. կմ2 տարածքով, որ Ավստրալիայի ամբողջ տարածքի մոտավոր կեսն է։
Կղզիներից յուրաքանչյուր խումբ ունի իր միկրոկլիման և էնդեմիկ տեսակները`բուսական[2] և կենդանական աշխարհի եզակի ներկայացուցիչներ (օրինակ՝ Մեծ պինգվին)։
Կղզիների կլիման մերձանտարկտիդականից սառը չափավոր է։ Կղզիները ծածկված են մերձանտարկտիդական մարգագետիններով, որոնք պատկանում են Նորզելանդական շրջանի Անտարկտիկական թագավորությանը (ըստ Պ.Պ. Վտորովի և Ն. Դրոզդովի)։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզիները անմարդաբնակ են, բացառությամբ գիտական արշավախմբի կամ օդերևութաբանական կայանների աշխատակիցների։ Զբոսաշրջիկների այցելությունը կղզիներ սահմանափակված է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UNESCO. New Zealand Sub-Antarctic Islands
- ↑ Fox, M. (2 March 2014). "Birds, seals, penguins protected". Stuff News. Retrieved 9 August 2019.