Նորա Դան
Նորա Դան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Նորա Էլոիզ Դան (անգլ.՝ Nora Eloise Dunn, ապրիլի 29, 1952, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և կատակերգու։ Նա առավել հայտնի է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուում դերերի շնորհիվ, ինչպես նաև հեռուստաշոուներում, սերիալներում և ֆիլմեում նկարահանվելու շնորհիվ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորա Դանը ծնվել է Չիկագոյում, Իլինոյաս նահանգում, բուժքույր Մարգարետ Իսթի (անգլ.՝ Margaret East) և երաժիշտ և բանաստեղծ Ջոն Դանի (անգլ. ՝ John Dunn) ընտանիքում[1][2]։ Նրա կրտսեր եղբայրը դերասան Քևին Դանն է։ Նա մեծացել է իռլանդական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ 1970-1972-ական թվականներին Դանն այցելել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի դպրոց (англ. School of the Art Institute of Chicago), Սան Ֆրանցիսկոյի քաղաքային քոլեջը (անգլ.՝ City College of San Francisco) և Գեղարվեստի ակադեմիա (անգլ.՝ Academy of Fine Arts)[3]:
Անձնական կյանքի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորա Դանը ամուսնացել է դրամատուրգ Ռեյ Հաթչսոնի հետ 1987 թվականի սեպտեմբերին։ Զույգը ամուսնալուծվել է 1995 թվականին։ 1998 թվականին Դանն ամուսնացել է շինարար Շոն Մաքգերիի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում աշխատելուց բացի ՝ Դանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և սերիալներում։ Նա հայտնվել է «Քույրեր» հեռուստասերիալի պարբերական դերերում` 1993-1996-ական թվականներին, «Դայակը»հեռուստասերիալում ՝ 1998-1999-ական թվականներին, 1998 թվականին որպես հրավիրված դերասան հանդես է եկել «Գաղտնի նյութեր» սերիալի երկժամյա դրվագում։
Նա նկարահանվել է «Մայամիի բլյուզը» ֆիլմում Ալեք Բոլդուինի հետ, «Երեք թագավորները» ՝ Ջորջ Քլունիի մասնակցությամբ, «Փողերի դատավճիռը» ՝ Ջոն Կյուսակի հետ, «Օրինակելի արու» Բեն Սթիլերի հետ, «Ժամանակից դուրս» ՝ Դենզել Վաշինգտոնի հետ, «Նոյեմբեր» -ը։ Քորթնի Քոքսի հետ, «Դարվին մրցանակ» և «Փայնեփլ էքսպրես»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nora Dunn Biography, filmreference.com
- ↑ Davenport, Misha (2008 թ․ ապրիլի 11). «Artwork no laughing matter to Nora Dunn». Chicago Sun-Times.
- ↑ Nora Dunn Biography, Yahoo! Movies
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորա Դան Internet Movie Database կայքում
|
- Ապրիլի 29 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ