Նորամանուկ եկեղեցի (Նորշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորամանուկ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԲագրավան (Շիրակի մարզ)
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը14-րդ դար
Հիմնադրված14-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Նորամանուկ եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Բագրավանից 7 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Ախուրյանի ձախ ափին՝ պատմական Անի մայրաքաղաքի դիմաց Նորշեն գյուղում, կառուցվել է 14-րդ դարում։

Նորշեն գյուղի Նորամանուկ եկեղեցու մասին շատ տեղեկություններ մեզ հայտնի չեն։

Ըստ ավանդության՝ եկեղեցու անունը կապված է այն բանի հետ, որ եկեղեցին կառուցել է մի մարդ, ում անունը եղել է Մանուկ և նրա ջանքերով Վան քաղաքից խաչքար են բերվել Նորշեն գյուղ։

Եկեղեցու մուտքի երկու կողմերում կան 13-րդ դարի խաչքարեր, ենթադրվում է, որ դրանք այն խաչքարերից են, որոնք բերել է Մանուկը Վան քաղաքից։ Եկեղեցու ներսում մկրտության ավազանի մոտ պահպանվել են 13-ից 14-րդ դարերի խաչքարեր, եկեղեցու դռան շեմին կա ևս մեկ խաչքար, որը ենթադրվում է՝ ավելի հին է, քան վերոնշյալ խաչքարերը։ Եկեղեցու բակում կա գերեզման, որը պատկանում է վանահորը, սակայն գերեզմանը քանդված է և կոտրված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԽԱՐԿՈՎ-ՆՈՐՇԵՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]