Նորամանուկ
| Նորամանուկ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բագրավան |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
| Հիմնադրված | 14-րդ դար |
![]() | |
![]() | |
Նորամանուկ եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Բագրավանից 7 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Ախուրյանի ձախ ափին՝ պատմական Անի մայրաքաղաքի դիմաց Նորշեն գյուղում, կառուցվել է 14-րդ դարում։
Նորշեն գյուղի Նորամանուկ եկեղեցու մասին շատ տեղեկություններ մեզ հայտնի չեն։
Ըստ ավանդության՝ եկեղեցու անունը կապված է այն բանի հետ, որ եկեղեցին կառուցել է մի մարդ, ում անունը եղել է Մանուկ և նրա ջանքերով Վան քաղաքից խաչքար են բերվել Նորշեն գյուղ։
Եկեղեցու մուտքի երկու կողմերում կան 13-րդ դարի խաչքարեր, ենթադրվում է, որ դրանք այն խաչքարերից են, որոնք բերել է Մանուկը Վան քաղաքից։ Եկեղեցու ներսում մկրտության ավազանի մոտ պահպանվել են 13-ից 14-րդ դարերի խաչքարեր, եկեղեցու դռան շեմին կա ևս մեկ խաչքար, որը ենթադրվում է՝ ավելի հին է, քան վերոնշյալ խաչքարերը։ Եկեղեցու բակում կա գերեզման, որը պատկանում է վանահորը, սակայն գերեզմանը քանդված է և կոտրված։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԽԱՐԿՈՎ-ՆՈՐՇԵՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.

