Նորածնային կոլիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորածնային կոլիկա
Human-Male-White-Newborn-Baby-Crying.jpg
Ենթադաս խոթ
Բժշկական մասնագիտություն մանկաբուժություն
ՀՄԴ-9 789.7
ՀՄԴ-10 R10.4
MedlinePlus 000978
eMedicine 927760

Նորածնային կոլիկաներ, դրսևորվում են որպես լացի կրկնվող դրվագներ ավելի քան օրը 3 ժամ, շաբաթական 3 անգամ 3 շաբաթական առողջ նորածնի մոտ[1]: Հիմնականում դիտվում է երեկոյան ժամերին[1]: Սովորաբար դա կապված չէ ինչ-որ ախտաբանական խնդիրների հետ[2]: Լացն անհանգստացնում է ծնողներին ստիպելով նրանց հաճախակի այցելել բժիշկներին, որը պատճառ է դառնում երեխայի անիմաստ տանջանքի[1]:

Նորածնային կոլիկաների պատճառն անհայտ է[1]: Ոմանք կարծում են, թե դա կապված է ստամոքսաղիքային ուղու ֆունկցիայի հետ, ինչպիսին է աղիքային կծկումները[3]: Ախտորոշումը հիմնված է բացառման սկզբունքի վրա, այսինքն այլ հիվանդությունների ժխտումը[1]: Ինչ վերաբերվում է այլ նշաններին դրանք են՝ տենդ, երեխայի նվազած ակտիվություն կամ փքված որովայնը[1]: Նորածինների մոտ տենդը 5% դեպքերում օրգանական հիվանդության պատճառ է[1]:

Բուժումը հիմնականում կոնսերվատիվ է և կարիք չունի այլ բուժական կամ այլընտրանքային թերապիայի[4]: Օգտակար է նաև ծնողների աջակցությունը [1]: Ցանկալի և կանխարգելիչ պայման է երեխային տալ պրոբիոտիկներ և կրծքի կաթով կերակրող մոր հիպոալերգիկ սննդակարգին հետևելը[1]: Պրոբիոտիկների հիդրոլիզված ձևը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր կերակրվում են արհեստական կաթնախառնուրդով [1]:

Նորածնային կոլիկաները դիտվում են նորածինների 10–40%-ի մոտ[1]: Դա ավելի բնորոշ է 6 շաբաթական հասակում և սովորաբար անհետանում է 6 ամսականում[1]: Հազվադեպ այն տևում է մինչև մեկ տարեկանը[5]: Հանդիպման հաճախականությունը երկու սեռերի մոտ նույնն է[1]: Այս խնդրի առաջին բժշկական նկարագրությունը եղել է 1954 թվականին[6]:

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային կոլիկաները դրսևորվում են որպես լացի կրկնվող դրվագներ ավելի քան օրը 3 ժամ, շաբաթական 3 անգամ 3 ամսական առողջ նորածնի մոտ սկսած մոտ երկու շաբաթականից մինչև չորս ամսական հասակը[7]: Ի հակադրություն սրան նորածինները նորմայում լացում են օրվա ընթացքում մոտ երկու ժամ, այս ցուցանիշը իր գագաթնակետին է հասնում վեց շաբատականում[8]: Նորածնային կոլիկաների հետ կապված լացը հիմնականում դիտվում է երեկոյան ժամերին և կապված չէ ինչ-որ բանի հետ[1]: Այլ նշաններից են ոտիկների ծալումը և մոտեցումը որովայնին, վառվող դեմքը, բռունցք արած ձեռքերը, կիտած ունքերը[8]: Լացը հիմնականում ճչացող բնույթի է[8]:

Ազդեցությունն ընտանիքի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածնային կոլիկաները կարող են ազդել ընտանիքի կայունության վրա և պատճառ հանդիսանալ կարճատև տագնապայնության և դեպրեսիաների առաջացմանը ծնողների մոտ[8]: Այն ծնողների մոտ կարող է հանգեցնել նաև հյուծվածության և սթրեսների[9]:

Մշտական նորածնային լացը կապված է ընտանեկան սուր կոնֆլիկտների, հետծննդաբերական դեպրեսիայի, կրծքով կերակրման վաղ դադարեցման, հաճախակի այցերը բժիշկներին, լաբորատոր հետազոտությունների և ստամոքսի պարունակության հետհոսքը կանխող դեղորայքի հետ: Նորածինները որոնք ունեն գազիկներ ենթարկվում են բռնության՝ հանգեցնելով ցնցված երեխայի սինդրոմին[8]:

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր պատճառն անհայտ է: Տենդը նորածինների մոտավորապես 5% դեպքում ընկած է օրգանական հիվանդության հիմքում՝ ինչպիսիք են օրինակ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը, լակտոզային անտանելիությունը, անալ ճաքը, սուբդուռալ հեմատոման, նորածնային միգրենը [8]: Երեխաներին կերակրելը կովի կաթով հանգեցնում է հակամարմինների առաջացմանը կովի կաթի սպիտակուցների հանդեպ, որոնք պատճառ են գազագոյացման[10][11]: Հետազոտությունները հաստատել են, որ կովի կաթը բերում է կաթի հանդեպ ալերգիայի զարգացմանը[8]: Ըստ այլ թեորիաների պատճառը կապված է մարսողական ուղու ուժեղացած կծկումների և շարժումների հետ: Ի ապացույց սրան հակախոլիներգիկ նյութերի օգտագործումն իջեցնում է կոլիկաների կլինիկան՝ ապացուցելով հիպոթեզը[8]:

Հոգեբանական և սոցիալական գործոնները նպաստող, բայց ոչ պարտադիր պայմաններ են: Հետազոտությունները ցուց են տվել, որ ծնողների անհատական առանձնահատկությունը և նրանց հուզականությունը չեն կարող հանգեցնել մանկական կոլիկաների, բայց հակառակը կարող է հանգեցնել[8]: Կա որոշակի գործոններ, որոնք բարձրացնում են ռիսկը[7]:

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկաներն ախտորոշվում են, երբ հերքվում են լաց առաջացնող հնարավոր բոլոր պատճառները[8]: Դա հնարավոր է անել անամնեզի և ֆիզիկալ զնման միջոցով, և հաճախ կարիք չկա այլ հետազոտությունների ինչպիսին են օրինակ ռենտգենը, արյան ընդհանուր քննությունը[8]: Լացող երեխաները պարզապես լինում են քաղցած, իրենց տեղը չեն գտնում, կամ հիվանդ են[12]: 10%-ից քիչ դեպքերում է, որ խնդիրը կապված է հիվանդության հետ[13]:

Նշաններ որոնց դեպքում պետք է անհանգստանալ. բարձրացող ջերմություն, անամնեզ կապված շնչառական համակարգի որևէ խնդրի հետ, կամ եթե երեխան ոչ բավարար քաշ է հավաքում[8]:

«Կարմիր քարտ» նշաններ որոնց դեպքում պետք է կատարել լրացուցիչ հետազոտություներ[14].

  • Փսխում (փսխումը կանաչ կամ դեղին գույնի է, առկա է արյուն կամ կրկնվում է օրը մոտ 5 անգամ)
  • Կղանքի փոփոխություն (փորկապություն կամ լուծ, հատկապես եթե կա արյուն կամ լորձ)
  • Ոչ նորմալ ջերմություն (ուղիղ աղիքային ջերմությունը ցածր է 97.0 °F (36.1 °C) կամ մոտ 100.4 °F (38.0 °C)
  • Դյուրագրգիռ է (լացում է ամբողջ օրը)
  • Լեթալգիա (արտահայտված քնկոտություն, ժպիտները նվազած են, կորել է հետաքրքրվածությունը շրջապատի նկատմամբ, ծծումը թույլ է վերջին 6 ժամվա ընթացքում)
  • Քաշի դանդաղ և քիչ ավելացում (քաշը նվազում է օրը մոտ 15 գրամով)

Խնդիրներ որոնք պետք է հաշվի առնել վերը թվարկածի դեպքում[14].

  • Վարակներ (օրինակ ականջի, միզուղու վարակներ, մենինգիտ, ապենդիցիտ՝ որդանման ելունի բորբոքում)
  • Ընդերային ցավ (օրինակ սննդային ալերգիա, ռեֆլյուքս, փորկապություն, աղիքային անանցելիություն)
  • Դժվարացաց շնչառություն (խնդիրներ որոնք դրսևորվում են կապված ցուրտ եղանակի հետ, փոշի, բնածին քթային անանցելիություն, մեծացած լեզու)
  • Գլխուղեղի ճնշման բարձրացում (օրինակ հեմատոմա, հիդրոցեֆալիա)
  • մաշկային ցավ (օրինակ, որն առաջացել է տակդիրի հարումից, եղջերացան, մատի շուրջը փաթատված մազ)
  • Բերանային ցավ (օրինակ սնկային ախտահարում)
  • Երիկամային ցավ (օրինակ միզային համակարգի անանցելիություն)
  • Աչքի ցավ (օրինակ վնասված եղջերաթաղանթ, գլաուկոմա)
  • Գերդոզավորում (օրինակ վիտամին D)
  • Այլ (օրինակ միգրեն, գլխացավ, սրտային անբավարարություն, հիպերթիրիոզ)

Երեխաները, որոնք ունեն պակաս քաշ, փսխում են օրական 5 անգամից ավել կամ խնդիրներ կապված կերակրման հետ կարևոր նշաններ են տարբեր հիվանդությունների ժամանակ (միզուղիների վարակ, աղիքային անանցելիություն, ռեֆլյուքս)[15]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկաների բուժումն ամբողջությամբ կոնսերվատիվ է և պարունակում է ծնողների ակտիվ ներգրավածությունը[8]: Երեխային հանգստացնելու համար կատարվում է հետևյալը. գրկել երեխային փորիկով դեպի ձեզ, ձեռքերով բռնել նրան ապահով ֆիքսելով գլուխը՝ շարժել կողքից կողք, հետ-առաջ, երգել «շըըշուու՜», կրծքով կերակրել կամ տալ ծծակ, մերսել որովայնը ձեր տաք ձեռքը նրբորեն շարժելով ժամսլաքի ուղղությամբ[7]: Տեսողական կոնտակտը, զրուցելը, գրկելը ևս շատ օգտակար են[7], այնուամենայնիվ այս գործողությունները դեռ ամբողջությամբ պարզաբանված չեն և չի բացառվում դրանց միայն պլացեբո էֆեկտը[8][16]:

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մի անվտանգ և էֆֆեկտիվ դեղորայք դեռ հայտնաբերված չէ[7]: Սիմետիկոն (Simethicone) անվտանգ է, բայց արդյունավետ չէ, միևնույն ժամանակ դիցիկլոմինը (dicyclomine) էֆֆեկտիվ է, բայց ոչ անվտանգ [8]: Փաստերը չեն ապացուցում ցիմետրոպիումի բրոմիդի (cimetropium bromide)[16] կիրառման նպատակայնությունը[17]: Միևնույն ժամանակ ռեֆլյուքսի բուժման ամենատարածված դեղորայքներն իրենց օգտակարությունը հավաստող ոչ մի փաստ չունեն[18]:

Սննդակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդակարգը փոփոխել նորածինների համար ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է[8]: Այն մայրերը, որոնք կրծքով կերակրման ընթացքում հետևելով հիպոալերգիկ սննդակարգին բացառելով ձուն, նուշը, կաթը և կաթնամթերքը, ցորենը ցանկալի արդյունք են ունենում[8][9][19], միևնույն ժամանակ միայն կովի կաթի բացառումը բավարար չէ[19]: Արհեստական կաթնախառնուրդով սնվող նորածիններին օգտակար է սննդում ավելացնել է սոյայի կամ հիդրոլիզված սպիտակուցներ պարունակող խառնուրդ[9]: Փաստերը ապացուցում են հիդրոլիզված սպիտակուցի օգտակարությունը, իսկ ինչ վերաբերվում է սոյային դեռ վիճելի է[20][21]: Այս երկու խառնուրդները թանկարժեք են և դեռ հասանելի չէ շատերի համար[21]: Բջջանքային միկրոթելերի ավելացումը ոչ մի արդյունք չիտվել[9]:

Այլընտրանքային բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկա ոչ մի դրական արդյունք, փաստեր պարանոցային, ողնաշարային միջամտությունների [22][23] կամ մերսման դեպքում[8][24]: Դեպք է գրանցվել, որ երեք ամսական երեխան մահացել է պարանոցի շրջանում կատարված միջամտության հետևանքով[24]:

Սակավ փաստեր կան, որ «ոչ մաքուր ջուրն» (gripe water) ունի դրական արդյունք՝ պարունակելով ալկոհոլ կամ շաքարավազ. օգտագործելուց լինել զգուշավոր[8]: Խորհուրդ չի տրվում օգտագործել լակտազ[16]: Պրոբիոտիկ լակտոբացիլ ռեուտեռի (Lactobacillus reuteri) օգտագործումը կրծքով կերակրվող երեխաների մոտ շատ արդյունավետ է[1][25]:

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն նորածինները, որոնք ունեցել են կոլիկաներ մեկ տարեկան հասակում ունեն նույն առողջական կարգավիճակն ինչ կոլկաներ չունեցած նորածինները[8]:

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլիկան հանդիպում է 10–40% երեխաների մոտ[1], երկու սեռերում էլ միևնույն հաճախությամբ [26]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլիկա» բառը եկել է Հին Հունաստանից նույնականացնելով աղիների հետ («colon» բառն ունի նույն ծագումնաբանությունը)[27]:

Դա երկար փորձարկումային դարաշրջաներ էին երեխաների համար: Մ.թ.ա. երկրորդ դարում հույն բժիշկ Գալենը նկարագրեց օփիումը որպես լացող երեխաներին հանգստացնող միջոց, և միջին դարերի ընթացքում Եվրոպայում մայրերը և բուժքույրները օփիումի լուծույթ էին քսում իրենց կրծքերին մինչև կերակրելը: Ալկոհոլը նույնպես ընդունված էր տալ երեխային[28]:

Հետագա ժամանակաշրջաններում բժիշկները խորհուրդ էին տալիս կոլիկաներ ունեցող երեխաներին տալ սեդատիվ դեղանյութեր (օրինակ ֆենոբարբիտալ, Վալիում, ալկոհոլ), ցավազրկողներ (օրինակ օփիում) կամ սպազմոլիտիկ (օրինակ սկոպոլամին, դոննատալ, դիցիկլոմին), բայց այս ամենը խորհուրդ չէր տրվում երկար օգտագործել առկա բազմաթիվ լրջագույն կողմնակի էֆֆեկտների այդ թվում մահվան մեծ ռիսկի պատճառով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Johnson JD, Cocker K, Chang E (1 October 2015)։ «Infantile Colic: Recognition and Treatment.»։ American Family Physician 92 (7): 577–82։ PMID 26447441։ Արխիվացված օրիգինալից 26 August 2017-ին։ Վերցված է 22 July 2017 
  2. The 5-minute clinical consult premium (23rd ed.)։ St. Louis: Wolters Kluwer Health։ 2014։ էջ 251։ ISBN 9781451192155։ Արխիվացված օրիգինալից 2015-02-25-ին 
  3. Shamir Raanan, St James-Roberts Ian, Di Lorenzo Carlo, Burns Alan J., Thapar Nikhil, Indrio Flavia, Riezzo Giuseppe, Raimondi Francesco, Di Mauro Antonio (2013-12-01)։ «Infant crying, colic, and gastrointestinal discomfort in early childhood: a review of the evidence and most plausible mechanisms»։ Journal of Pediatric Gastroenterology and Nutrition։ 57 Suppl 1: S1–45։ ISSN 1536-4801։ PMID 24356023։ doi:10.1097/MPG.0b013e3182a154ff 
  4. Biagioli E, Tarasco V, Lingua C, Moja L, Savino F (16 September 2016)։ «Pain-relieving agents for infantile colic.»։ The Cochrane Database of Systematic Reviews 9: CD009999։ PMID 27631535։ doi:10.1002/14651858.CD009999.pub2 
  5. Barr RG (2002)։ «Changing our understanding of infant colic»։ Archives of Pediatrics & Adolescent Medicine 156 (12): 1172–4։ PMID 12444822։ doi:10.1001/archpedi.156.12.1172 
  6. Long Tony (2006)։ Excessive Crying in Infancy (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 5։ ISBN 9780470031711։ Արխիվացված օրիգինալից 2016-10-18-ին 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kheir AE (Jul 23, 2012)։ «Infantile colic, facts and fiction.»։ Italian journal of pediatrics 38: 34։ PMC 3411470։ PMID 22823993։ doi:10.1186/1824-7288-38-34 
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 Roberts DM, Ostapchuk, M, O'Brien, JG (Aug 15, 2004)։ «Infantile colic.»։ American Family Physician (Review) 70 (4): 735–40։ PMID 15338787։ Արխիվացված օրիգինալից 2014-08-28-ին 
  9. 9,0 9,1 9,2 9,3 Iacovou M, Ralston, RA, Muir, J, Walker, KZ, Truby, H (August 2012)։ «Dietary management of infantile colic: a systematic review.»։ Maternal and child health journal 16 (6): 1319–31։ PMID 21710185։ doi:10.1007/s10995-011-0842-5 
  10. Lucassen P. L., Assendelft W. J., Gubbels J. W., van Eijk J. T., van Geldrop W. J., Neven A. K. (1998-05-23)։ «Effectiveness of treatments for infantile colic: systematic review»։ BMJ (Clinical research ed.) 316 (7144): 1563–1569։ ISSN 0959-8138։ PMC 28556։ PMID 9596593։ doi:10.1136/bmj.316.7144.1563 
  11. Delire M., Cambiaso C. L., Masson P. L. (1978-04-13)։ «Circulating immune complexes in infants fed on cow's milk»։ Nature 272 (5654): 632։ ISSN 0028-0836։ PMID 565472։ doi:10.1038/272632a0 
  12. Barr RG (1998)։ «Colic and crying syndromes in infants»։ Pediatrics 102 (5 Suppl E): 1282–6։ PMID 9794970 
  13. Hyman PE, Milla PJ, Benninga MA, Davidson GP, Fleisher DF, Taminiau J (April 2006)։ «Childhood functional gastrointestinal disorders: neonate/toddler.»։ Gastroenterology 130 (5): 1519–26։ PMID 16678565։ doi:10.1053/j.gastro.2005.11.065 
  14. 14,0 14,1 Karp Harvey (2003)։ The Happiest Baby on the Block: The New Way to Calm Crying and Help Your Baby Sleep Longer։ New York: Bantam։ ISBN 978-0-553-38146-7 
  15. Heine Ralf G, Jordan Brigid, Lubitz Lionel, Meehan Michele, Catto-Smith Anthony G (2006)։ «Clinical predictors of pathological gastro-oesophageal reflux in infants with persistent distress»։ Journal of Paediatrics and Child Health 42 (3): 134–9։ PMID 16509914։ doi:10.1111/j.1440-1754.2006.00812.x 
  16. 16,0 16,1 16,2 Hall B, Chesters, J, Robinson, A (February 2012)։ «Infantile colic: a systematic review of medical and conventional therapies.»։ Journal of paediatrics and child health 48 (2): 128–37։ PMID 21470331։ doi:10.1111/j.1440-1754.2011.02061.x 
  17. Perry R, Hunt, K, Ernst, E (April 2011)։ «Nutritional supplements and other complementary medicines for infantile colic: a systematic review.»։ Pediatrics 127 (4): 720–33։ PMID 21444591։ doi:10.1542/peds.2010-2098 
  18. Benninga MA, Faure C, Hyman PE, St James Roberts I, Schechter NL, Nurko S (15 February 2016)։ «Childhood Functional Gastrointestinal Disorders: Neonate/Toddler.»։ Gastroenterology։ PMID 27144631։ doi:10.1053/j.gastro.2016.02.016 
  19. 19,0 19,1 Nocerino R, Pezzella V, Cosenza L, Amoroso A, Di Scala C, Amato F (2015)։ «The controversial role of food allergy in infantile colic: evidence and clinical management.»։ Nutrients (Review) 7 (3): 2015–25։ PMC 4377897։ PMID 25808260։ doi:10.3390/nu7032015 
  20. Bhatia J, Greer, F, American Academy of Pediatrics Committee on Nutrition (May 2008)։ «Use of soy protein-based formulas in infant feeding.»։ Pediatrics 121 (5): 1062–8։ PMID 18450914։ doi:10.1542/peds.2008-0564 
  21. 21,0 21,1 Savino F, Tarasco, V (December 2010)։ «New treatments for infant colic.»։ Current Opinion in Pediatrics 22 (6): 791–7։ PMID 20859207։ doi:10.1097/MOP.0b013e32833fac24 
  22. Dobson D, Lucassen, PL, Miller, JJ, Vlieger, AM, Prescott, P, Lewith, G (Dec 12, 2012)։ «Manipulative therapies for infantile colic»։ Cochrane Database of Systematic Reviews 12: CD004796։ PMID 23235617։ doi:10.1002/14651858.CD004796.pub2 
  23. Aase K, Blaakær, J (Feb 11, 2013)։ «Chiropractic care of infants with colic lacks evidence»։ Ugeskrift for laeger 175 (7): 424–8։ PMID 23402252 
  24. 24,0 24,1 «Exploring hypotheses and rationale for causes of infantile colic»։ Neurogastroenterol Motil (Review) 29 (2): e12943։ 2017։ PMC 5276723 ։ PMID 27647578։ doi:10.1111/nmo.12943 
  25. Xu Man, Wang Jiao, Wang Ning, Sun Fei, Wang Lin, Liu Xiao-Hong (1 January 2015)։ «The Efficacy and Safety of the Probiotic Bacterium Lactobacillus reuteri DSM 17938 for Infantile Colic: A Meta-Analysis of Randomized Controlled Trials»։ PLoS One 10 (10): e0141445։ ISSN 1932-6203։ PMC 4624960։ PMID 26509502։ doi:10.1371/journal.pone.0141445 
  26. Shergill-Bonner R (2010)։ «Infantile colic: practicalities of management, including dietary aspects.»։ The journal of family health care 20 (6): 206–9։ PMID 21319674 
  27. Sanghavi Darshak (Mar 29, 2005)։ «Bleary parents crave colic cure»։ Boston Globe։ Արխիվացված օրիգինալից 2013-11-06-ին 
  28. Solter A (1998)։ Tears and Tantrums: What to Do When Babies and Children Cry։ Goleta, CA: Shining Star Press։ ISBN 9780961307363 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]