Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար
Notre-Dame de Québec
Cathedral-Basilica of Notre-Dame de Québec (14744336526).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունԿանադա, Քվեբեկի նահանգ, Քվեբեկ
ՏարածաշրջանՀյուսիսային Ամերիկա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Quebec?
Մասն էՀին Քվեբեկ
Ժառանգության կարգավիճակդասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[1] և Կանադայի ազգային պատմական վայր[2]
ՆվիրվածՍուրբ Մարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետJean Baillairgé?
Ճարտարապետական ոճնեոկլասիկ ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1647 թվական
Կառուցման ավարտ1843 թվական
Կոորդինատներ: 46°48′49.000000099604″ հս․ լ. 71°12′21.000000098814″ ամ. ե. / 46.81361111113877627° հս․. լ. 71.20583333336078624° ավ. ե. / 46.81361111113877627; 71.20583333336078624
nddq.org

Նոտր Դամ դը Քվեբեկ տաճար (ֆր.՝ Notre-Dame de Québec), կաթոլիկ տաճար, որը գտնվում է Կանադայի Քվեբեկ քաղաքում։ Նոտր Դամ դը Քվեբեկը հանդիսանում է Քվեբեկի արքեպիսկոպոսության մայր տաճարը։ Այն նաև Կանադայի ամենահին կաթոլիկ տաճարն է։

1989 թվականից ի վեր գրանցված է Կանադայի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոտր դամ դը Քվեբեկը կառուցվել է 1647 թվականին։ Կառուցումից հետո երկու անգամ հրդեհվել է։ 1759 թվականին՝ բրիտանական ուժերի կողմից Քվեբեկի պաշարման ընթացքում, եկեղեցին հիմնովին ավերվել է։ 1743 թվականին այն վերականգնվել է ֆրանսիացի ռազմական ինժենիեր Գասպար Յոզեֆ Շոսեգրո դե Լերիի նախագծով։ Եկեղեցու ինտերիերը 1786-1822 թվականներին հեղինակել են Ժան Բեյլիրգեին և իր որդին՝ Ֆրանսուան։ 1843 թվականին Փարիզի Սենտ Ժենևևի տաճարի օրինակով վերակառուցվում է Նոտր Դամ դը Քվեբեկի ճակատային հատվածը։ Արդյունքում՝ տաճարը դարձավ Քվեբեկի նեոդասական ճարտարապետական ոճով կառույցը։ Տաճարը արտաքնուստ և ներքուստ զարդարված է արվեստի տպավորիչ գործերով։

1922 թվականին եկեղեցին կրկին այրվել է «Կու Կլուքս Կլան» ընկերության կողմից և հաջորդիվ վերակառուցվել Ռաուլ Շենեվերտի կողմից[3]։ 2014 թվականին մեծ շուքով նշվում է տաճարի 350-ամյակը։ Տոնակատարությունների շրջանակներում կառուցվում է տաճարական սուրբ դուռ (երկրորդը՝ Եվրոպայից դուրս և ութերորդը՝ աշխարհում)[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]