Նոտր Դամ դե Վիկտուար
Նոտր Դամ դե Վիկտուար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Լա Սիտե-Լիմուալու[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Quebec? |
Հիմնական ամսաթվերը | 1690 |
Մասն է | Habitation de Québec? և Հին Քվեբեկ |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված անշարժ մշակութային ժառանգություն[1][2], Կանադայի ազգային պատմական վայր[3], part of a Quebec heritage property?[2] և part of a Quebec heritage property?[2] |
Նվիրված | Notre-Dame-des-Victoires? |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Հիմնադրված | 1690 |
Notre-Dame-des-Victoires Վիքիպահեստում | |
notre-dame-de-quebec.org/notre-dame-des-victoires-church(անգլ.) և notre-dame-de-quebec.org/notre-dame-des-victoires(ֆր.) |
Նոտր Դամ դե Վիկտուար կամ Հաղթական Տիրամոր եկեղեցի (ֆր.՝ Église Notre-Dame-des-Victoires), փոքր քարե եկեղեցի Քվեբեկի պատմական կենտրոնում՝ ներքին քաղաքում՝ Պլյաս Ռոյալում։ Այն հնագույն եկեղեցական կառույցն է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեքսիկայից դեպի հյուսիս, Կանադայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Քվեբեկի արքեպիսկոպոսարանի գործող ծուխ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի շինարարությունն սկսվել է 1687 թվականին Սամյուել դը Շամպլենի տան տեղում և ավարտվել 1723 թվականին[4]։
Սկզբում եկեղեցին օծվեց ի պատիվ Մանուկ Հիսուսի։ Նոտր Դամ դե լա Վիկտուար անունը տաճարն ստացել է 1690 թվականին Քվեբեկի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո, որտեղ Ուիլյամ Ֆիպսի հրամանատարության ներքո գտնվող անգլիական էքսպեդիցիոն կորպուսը ստիպված է եղել նահանջել։ 1711 թվականին անվանումը կրկին փոխվել է՝ դառնալով Նոտր Դամ դե Վիկտուար, Բրիտանական էսկադրայի հերթական պարտությունից հետո, որը կռվում էր Հովենդեն Ուոքերի հրամանատարության ներքո։ Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվել է բրիտանական զորքերի կողմից ռմբակոծության ժամանակ, ինչը նախորդել է 1759 թվականի սեպտեմբերին Աբրահամի դաշտերում տեղի ունեցած ճակատամարտին։ Եկեղեցու ամբողջական վերականգնումն ավարտվել է 1816 թվականին։
1916-1917 թվականներին ճարտարապետ Ֆրանսուա Բելերժեն վերականգնել է եկեղեցու ճակատը[5]։
1929 թվականի հուլիսի 11-ին տաճարն ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ Քվեբեկի պատմական հուշարձանների հանձնաժողովի կողմից։
Վերջին տասնամյակներում բազմիցս վերականգնվել է։ 1988 թվականի հունվարի 1-ին տաճարը դարձել է Կանադայի ազգային պատմական հուշարձան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 répertoire du patrimoine culturel du Québec (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 Banque de noms de lieux du Québec (ֆր.)
- ↑ Canadian Register of Historic Places — 2004.
- ↑ Victoires Notre-Dame-des-Victoires.(չաշխատող հղում)
- ↑ «Biographical Dictionary of Architects in Canada 1800-1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դե Վիկտուար» հոդվածին։ |