Նոտր-Դամ-դե-լա-Պե
Նոտր Դամ-դե-լա-Պե ֆր.՝ Notre Dame de la Paix | |
---|---|
300x400px | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Յամուսուկրո |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Yamoussoukro? |
Նվիրված | Our Lady of Peace? |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Pierre Fakhoury? |
Կառուցման սկիզբ | 1985 |
Կառուցման ավարտ | 1989 |
Հիմնադրված | 1985 |
Բարձրություն | 158 մետր |
![]() | |
![]() | |
Բազիլիկա Նոտր Դամ-դե-լա-Պե կամ Բազիլիկա Սուրբ Մարիամ Աստվածածնի (ֆր.՝ Notre Dame de la Paix), կաթոլիկ եկեղեցի Կոտ դ'Իվուարի մայրաքաղաքում, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ եկեղեցին աշխարհում[1]: Այն կառուցվել է 1985 թվականից մինչև 1989 թվականը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով: Տաճարի օծումը տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 10-ին, կատարել է հովվապետ Հովհաննես Պողոս II-ը: Նույն տարվա հոկտեմբերի 30-ին տաճարին շնորհվել էր փոքր բազիլիկայի պատվավոր կարգավիճակ:
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև Յամուսուկրո բազիլիկան գերազանցում է Վատիկանի նախատիպը և' տարածքով (30 հազար քմ), և' ըստ գմբեթի բարձրության (158 մետր), ներքին տարածությունը նախատեսված է այնպես, որ տեղավորում է ոչ ավելի քան 18 000 հավատացյալների, այն ժամանակ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը երեք անգամ ավելի մեծ է։
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը տաճարի օծմանը իր մասնակցության պայման է դրել կողքին հիվանդանոցների կառուցումը: Այս խոստումը նրան տրվել է, և պապն անձամբ է դաշտում դրել ոչ հեռու գտնվող եկեղեցու հիմնաքարը, որը կարելի է տեսնել այնտեղ նաև այսօր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոտր-Դամ-դե-լա-Պե կատեգորիայում։ |
|