Նոնսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նոնսան
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես554,82 կմ²
Բնակչություն124 246 մարդ (2015)[1]
Պաշտոնական կայքnonsan.go.kr
Նոնսան (Հարավային Կորեա)##
Նոնսան (Հարավային Կորեա)

Նոնսան (կոր. 논산시, 論山市, Nonsan-si), քաղաք Հարավային Չունգչոնգ նահանգում, Հարավային Կորեա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամհանի ժամանակաշրջանում, Նոնսանը, ինչպես ենթադրվում է, Մահան տարածաշրջանի կազմում էր։ Պեքջեի ժամանակաշրջանում տարածքը, որում ներկայումս տեղակայված է Նոնսանը, պատկանում էր Վինդինյասան (Յորյասանհյոն և Չինակսանհյոն հյոներ) և Տոկին (Կաջինեհյոն հյոն) շրջաններին։ Սիլլայի ժամանակաշրջանում, այստեղ հիմնադրվել են երկու տարբեր քաղաքներ՝ Տոգին և Հվանգան։

Յորյասան («սան» կորեերեն նշանակում է լեռ), Չինագսան և Քաջինե թաղամասերը համապատասխանաբար վերանվանվել են Նիսան, Սեոկսան և Շիջին։ Գորյոյի ժամանակաշրջանում նշված քաղաքները վերանվանվել են Հվանսան Յոնգսան, իսկ Սոքսանհյուն՝ Սոքսոնհյուն։ Սիջինհյոնը միացել է Դեգուն քաղաքին վան Թայջոյի 6-րդ տարում` Չոսոնի ժամանակաշրջանում։ Վան Սեջոնգի կառավարման առաջին տարում Տոգյունը վերանվանվեց Ունջինհյոն։ Վան Տեջոնգի 13-րդ տարում Յոնսանը ստացել է հյոնի կարգավիճակ։ Վան Յոնգջոյի օրոք Նիսանհյոնը վերանվանվել է Նիսոնհյոն։ Ի վերջո, Սեոկսեոնգհյոնը վերանվանվեց Նոսեոնգհյոն Վան Սեջոնի օրոք։

Ժամանակակից Նոնսանը որպես վարչական միավոր ձևավորվել է չորս բնակավայրերի՝ Յոնգսան, Էունջին, Նոսեոնգ և Սեոկսեոնգ միավորումից հետո 1914 թվականին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնսանը գտնվում է Հարավային Չունգչոնգ նահանգի կենտրոնական մասում և արևելքից սահմանակից է Գերյոն քաղաքին ու Գումսան շրջանին, արևմուտքում՝ Բույեո շրջանին, հարավում՝ Հյուսիսային Ջոլա նահանգին և հյուսիսում՝ Գոնջունին։ Վարչական շրջանը մտնում է Գիմգանգսան գետի ավազանի մեջ։ Աշխարհագրորեն քաղաքը գտնվում է հյուսիսային լայնության 36°04'-ից 36°16' ու 126°59' և 127°20' արևելյան երկայնության միջև։ Լանդշաֆտը հիմնականում լեռնային է, ամենաբարձր գագաթներն են Գերյոնսան լեռը (840 մ) և Դեդոնսանը (878 մ)։ Քաղաքի հարավային և արևմտյան հատվածները գտնվում են հարթ տարածքի վրա։

Նոնսանի կլիման մուսսոնային, տարեկան միջին ջերմաստիճանը 10.8 ℃ է։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 16,1-25,2℃ է, հունվարյան միջին ջերմաստիճանը` -5.4℃: Տարեկան տեղումների միջին քանակը 1396.4 մմ է, դրանց մեծ մասը թափվում է ամառային անձրևային սեզոնին[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնսանտ հիմնականում գյուղատնտեսական քաղաք է։ Հիմնական գյուղատնտեսական արտադրանքը բրինձն է:Նաև այստեղ աճեցնում են ելակ, Ժենշեն և տանձ։ Ըստ The Chosun Ilbo[3] թերթի, Նոնսանի ֆերմերներն աճեցնում են այգեգործական ելակի նոր ճապոնական տեսակներ՝ առանց ճապոնացի բուծողների թույլտվության։

Նոնսանի բյուջեն 2008 թվականին կազմում էր 373 մլրդ վոն (գրեթե 300 մլն ամերիկյան դոլլար)[4]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնսանի մշակույթը սերտորեն կապված է Չոսոն դինաստիայի կոնֆուցիական ժառանգության հետ։ Ժամանակին այստեղ էին գտնվում կոնֆուցիականության հոգևոր ակադեմիաները, այստեղ էին ապրում և արարում կորեացի կոնֆուցիական փիլիսոփաներ ու գրողներ։ Մինչ այժմ էլ քաղաքում գործում են լսարաններ, որոնք հիմնադրվել են կոնֆուցիական գործիչների կողմից[5]։ Տարածաշրջանի մշակույթի ավելի հին շերտը կապված է բուդդիզմի հետ։ Սա Պեքջե և Հուպեքջե նահանգների դարաշրջանն է։ Բուդդայական արտեֆակտները հավաքվում են մի քանի տաճարներում, որոնք այժմ բացօթյա թանգարաններ են[6]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական.

  • Գվանգհոկսայի, Սանգեսայի և Կաթեզայի բուդդայական տաճարները։ Սանգեսայի տաճարը պարունակում է իրեր, որոնք թվարկված են որպես Կորեայի ազգային գանձեր
  • Նոսոնսան լեռան ամրոցը

Բնության.

  • Թեդումսամ լեռը և Օգնյոբոն գագաթը
  • Տափչոնհո լիճը

Փառատոններ.

  • Աղի ձկան փառատոնը տեղի է ունենում ամեն տարի հոկտեմբերին
  • Ելակի փառատոնը
  • տեղի է ունենում ամեն տարի ապրիլին։ Ելակը կազմում է Նոնսանի ընդհանուր արտադրության 15%-ը։
  • 2003 թվականից ի վեր ամեն տարի նոյեմբերին անցկացվում է Չորացրած խուրմանի փառատոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]