Նոննի Հոգրոգյան
Նոննի Հոգրոգյան անգլ.՝ Nonny Hogrogian | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1932[1] (91 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հանթեր քոլեջ (1953) և Նոր Դպրոց |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և նկարազարդող |
Ժանր | fantasy art?[2] |
Թեմաներ | մանկական գրականություն և գրքային գրաֆիկա |
Ուսուցիչ | Antonio Frasconi? և Hodaka Yoshida? |
Պարգևներ | |
Ամուսին | Դավիդ Խրտյան[3][4] |
Նոննի Հոգրոգյան (անգլ.՝ Nonny Hogrogian, մայիսի 7, 1932[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրող և նկարազարդող, որը հայտնի է առավելապես մանկական պատկերազարդ գրքերով։ ԱՄՆ-ում մանկական գրքերի նկարազարդումների համար Կալդեկոտի ամենամյա մեդալի կրկնակի դափնեկիր է։ Մանուկ հասակից նախընտրում է ժողովրդական բանահյուսությունն ու հեքիաթները, պոեզիան, ֆանտաստիկան և պատմվածքները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոննի Հոգրոգյանը ծնվել է Նյու Յորք քաղաքում՝ Հայաստանում ծնված ծնողների ընտանիքում։ Նրա ծնողները սիրող նկարիչներ էին, իսկ քույրը՝ ինտերիերի դիզայներ[5]։ Հոգրոգյանը 1953 թվականին ստացել է Հանթեր քոլեջի կերպարվեստի բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա աշխատել է որպես գրքի դիզայներ «Thomas Y. Crowell Co.»-ում, սովորել է Անտոնիո Ֆրասկոնիի և Հոդակա Յոշիդայի մոտ, և արվեստ է սովորել Նոր դպրոցում[5]։ 1960 թվականին Քրոուելը նրա առաջին աշխատանքները հրատարակել է Նիկոլետ Մերեդիթի «Քերիի տոնավաճառի թագավորը» գրքում, որը Հոգրոգյանը պատկերազարդել է փայտափորագրությամբ։ Հետագայում նա աշխատել է որպես դիզայներ «Holt and Scribner's»-ում, ինչպես նաև որպես անկախ ձևավորող[5]։
1971 թվականին Հոգրոգյանն ամուսնացել է գրող և խմբագիր Դավիթ Խրտյանի հետ։ Նրանք երկու տարի ապրել են Նյու Հեմփշիրի Լայմ կենտրոնում, որտեղ նա պետական «բանաստեղծ էր դպրոցում»։ Պետական համալսարանի գրադարանը նրանց ստեղծագործությունների մեկ պահեստարանն է (համատեղ հավաքածուում)[6]։ Հոգրոգյանը նկարազարդել է ամուսնու որոշ բանաստեղծական անթոլոգիաներ և հրատարկված այլ գործեր[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1966 և 1972 թվականներին Հոգրոգյանը նկարազարդման համար արժանացել է Կալդեկոտի ամենամյա մեդալի։ Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակն ամեն տարի շնորհվում է նախորդ տարվա «երեխաների համար առավել հայտնի ամերիկյան պատկերագրքի համար»[7]։ Պարգևը շնորհվել է Սորչե Նիկ Լեոդասի «Մշտական տեղ ևս մեկի համար» գրքի համար, որը հրատարակել է «Holt, Rinehart and Winston»-ը 1965 թվականին։ «Մեկ հրաշալի օր» հին հայկական հեքիաթը, որը Հոգրոգյանը վերապատմել է և նկարազարդել, լույս է ընծայել «Macmillan US»-ը 1971 թվականին[5]։
Հոգրոգյանը Կալդեկոտի պարգև է ստացել նաև 1977 թվականին «Մրցույթ» գրքի համար, որում նա պատմել և նկարազարդել է մեկ այլ պատմություն[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?94297
- ↑ http://id.loc.gov/authorities/names/n79083930
- ↑ https://prabook.com/web/david.kherdian/634335
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Nonny Hogrogian Papers»։ de Grummond Children's Literature Collection. University of Southern Mississippi։ Վերցված է June 26, 2013 With biographical sketch.
- ↑ "Nonny Hogrogian and David Kherdian: Papers, 1966–1986" Archived 2014-10-25 at the Wayback Machine.. Milne Special Collections. University of New Hampshire. Retrieved June 26, 2013. With biographical sketch.
- ↑ 7,0 7,1 "Caldecott Medal & Honor Books, 1938–Present" Archived 2019-04-24 at the Wayback Machine.; Association for Library Service to Children (ALSC); American Library Association (ALA)
"The Randolph Caldecott Medal"; (ALSC); ALA; retrieved June 26, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- King of the Kerry Fair in libraries (WorldCat catalog)
- Always room for one more (first edition), Library of Congress Catalog Record
- One fine day (first edition), LC Catalog Record
- Nonny Hogrogian at Library of Congress Authorities, with 69 catalog records
|