Նոննա Զոտովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոննա Զոտովա
Ծնվել էհոկտեմբերի 1, 1954(1954-10-01) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
ՄասնագիտությունՀաղորդավար
դերասանուհի
Ամուսին(ներ)Անտոն Աղայանց
Երեխա(ներ)Սուսաննա Աղայանց

Նոննա Վասիլի Զոտովա (հոկտեմբերի 1, 1954(1954-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար, դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոննա Զոտովան ծնվել է 1954 թվականին, Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնում։ 1977-2002 թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոպետկոմում։ Կիմ Արզումանյանի հրավերով հայտնվել է հեռուստաթատրոնում նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում։ Վարել է «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, հեղինակել և վարել է «Հեքիաթների դաշտ» մանկական զվարճալի ծրագիրը։ Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, դասավանդում է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում[1]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստղերից իջած մարդը»
  • Սիրարփի՝ «Մովսես ապերը»[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոննա Զոտովայի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Մովսես Ապերը»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]