Նոնգկավուսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնգկավուսե
Դիմանկար
Ծնվել էմոտ 1841
ԾննդավայրԿենտանի, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն
Մահացել է1898
Քաղաքացիություն Կապի գաղութ
Մասնագիտությունմարգարե
 Nongqawuse Վիքիպահեստում

Նոնգկավուսե (կոսա արտասանություն՝ [noŋ̈͡ǃawuːse], անգլ.՝ Nongqawuse, մոտ 1841, Կենտանի, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն - 1898), աֆրիկյան կոսա ժողովրդի մարգարե, որի մարգարեությունները հանգեցրին Հարավային Աֆրիկայում միլլենարիստական շարժման առաջացմանը, որի հետևանքով էլ առաջացավ ճգնաժամ՝ կապված 1856-1857 թվականներին ներկայիս Արևելյան Քեյփի գավառի տարածքում կոսաների անասնագլխաքանակի մասսայական սպանդի հետ։

Մարգարեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1856 թվականի ապրիլին կամ մայիսին 15-16-տարեկան Նոնգկավուսեն և իր ընկերուհի Նոմբանդան գնում են Գհարհա գետի գետաբերան ջուր բերելու։ Երբ նրանք վերադառնում են, Նոնգկավուսեն իր հորեղբայր և խնամակալ Մլակազեին հայտնում է, որ հանդիպել է իր երեք նախնիների հոգիների հետ[1]։ Նա պնդում էր, որ հոգիները իրեն ասացին, որ կոսաները պետք է ոչնչացնեն իրենց ցանքսերը և սպանեն անասուններին, որոնք հանդիսանում են իրենց հարստության և սննդի աղբյուրը[2]։ Փոխարենը հոգիները կավլեն և ծովը կլցնեն բրիտանացի նորաբնակներին։ Կոսաները պետք է համալրեին ցորենի ամբարները և անասնագոմերն առողջ խոշոր եղջերավոր անասուններով։ Այդ պահին կոսայի բազմաթիվ անասունները տառապում էին հավանաբար եվրոպական խոշոր եղջերավոր անասունների կողմից բերված հիվանդություններից և անասնագլխաքանակի մեծ մասը սատկեց։

Մարգարեության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլակազան մարգարեությունը փոխանցեց գերագույն առաջնորդ Սարհիլին։ Սարհիլը հրամայեց իր հետևորդներին հնազանդվել մարգարեությանը, որի արդյունքում անասունների սպանդի շարժումը տարածվեց անզուսպ ուժով։ Խոշոր եղջերավոր անասունների սպանդի հիստերիան ընդգրկել էր ոչ միայն Սարհիլի կլանին, այլև ամբողջ կոսա ժողովրդին։ Պատմաբանները կարծում էին, որ շարժման ընթացքում սպանդի ենթարկվեց 300000-ից մինչև 400000 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնգկավուսեն կանխատեսեց, որ նախնիների խոստումը կիրականացվի 1857 թվականի փետրվարի 18-ին, երբ արևը կարմիր դառնա։ Այդ օրը արևը ծագեց նույն գույնի ինչ մյուս օրերին և մարգարեությունը չիրականացավ։ Սկզբում Նոնգկավուսեի հետևորդները մեղադրում էին նրանց, ովքեր չէին ենթարկվել նրանց հրահանգներին, բայց ավելի ուշ նրանք երես դարձրին նրանից։ Ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում բրիտանական Կաֆֆարիի բնակչությունը սովի հետևանքների պատճառով 105000-ից նվազեց մինչև 27000։ Ծայրահեղ դեպքում մարդիկ ստիպված դիմում էին հանբալիզմի։ Նոնգկավուսեն ձերբակալվեց բրիտանական իշխանությունների կողմից և բանտարկվեց Ռոբբենայլենդ կղզու բանտում։ Ազատ արձակվելուց հետո նա բնակվում է Կապի գաղութի արևելյան մասում գտնվող Ալեքսանդրիի շրջանում գտնվող ֆերմայում։ Նա մահացել է 1898 թվականին։

Այդ ժամանակ և առաջնորդ Սահրիլին և Կապի գաղութի նահանգապետ սըր Ջորջ Գրեյը մեղադրվեցին Նոնգկավուսեի միջոցով ճգնաժամ կազմակերպելու մեջ։ Նրանք, ովքեր մեղադրում էին Սահրիլին, պնդում էին, որ նա մտադիր էր սովը օգտագործել բրիտանացի ներգաղթյալների դեմ հարձակման նախապատրաստման համար։ Գրեյին մեղադրողները, ժամանակակից կոսաների մեծամասնությունը կարծում էին, որ նա գիտակցաբար օգտագործել է Նոնգկավուսենին, որպեսզի թուլացնի կոսաներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mostert, N. (1992). Frontiers: The Epic of South Africa’s Creation and the Tragedy of the Xhosa People. ISBN 0-7126-5584-0
  • Peires, J. B. (1989). The Dead Will Arise: Nongqawuse and the Great Xhosa Cattle-Killing Movement of 1856-7. ISBN 0-253-20524-7
  • Stapleton, Timothy J. (1991). «They No Longer Care for Their Chiefs»: Another Look at the Xhosa Cattle-Killing of 1856-1857. The International Journal of African Historical Studies, 24(2), 383-392.
  • Welsh, Frank. (2000). A History of South Africa. HarperCollins.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Nongqawuse". SA History Online.
  2. «"Nongqawuse – The Xhosa Cattle Killings of 1856-57"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնգկավուսե» հոդվածին։