Նոյնկիրխեն (Ավստրիա)
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Նոյնկիրխեն | |||||
| գերմ.՝ Neunkirchen | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Neunkirchen District? | ||||
| Մակերես | 20,3 կմ² | ||||
| ԲԾՄ | 371 մետր | ||||
| Բնակչություն | ▲12 879 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
| Հեռախոսային կոդ | 02635 | ||||
| Փոստային դասիչ | 2620[2] | ||||
| Ավտոմոբիլային կոդ | NK | ||||
| Պաշտոնական կայք | neunkirchen.gv.at(գերմ.) | ||||
|
| |||||
Նոյնկիրխեն[3][4] (գերմ.՝ Neunkirchen), քաղաք և համայնք Ստորին Ավստրիա երկրամասում: Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է: Ընկած է Վիեննական ավազանում՝ Շտայնֆելդի տարածաշրջանում, Շվարցա գետի ափերին: Զբաղեցնում է 20,28 կմ² տարածք: 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 020: Բնակավայրի պաշտոնական կոդը՝ 3 18 18:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյնկիրխենը Վիեննական ավազանի հնագույն բնակավայրերից է. անընդմեջ բնակեցված է եղել դեռևս հնագիտական Լա Տեն մշակույթի ժամանակներից: Հինհռոմեական ժամանակներում՝ մեր թվականության մոտավորապես 30-ից մինչև 400 թվականները քաղաքի ներկայիս կենտրոնի շրջակայքում բնակավայր է եղել, որի անվանումը դեռևս չի հաջողվել պարզել: Պատմական փաստաթղթերում Նոյնկիրխենն առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին՝ "Niuwenchirgun" անվանաձևով: Բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1920 թվականին:
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյնկիրխենով է անցնում ավստրիական Հարավային երկաթուղին՝ Südbahn-ը: Կայարանից կես ժամը մեկ մեկնող Cityjet Xpress (CJX9) գնացքները բնակավայրը կապում են Վիներ Նոյշտադտի, Փայերբախ-Ռայխենաուի և մայրաքաղաք Վիեննայի հետ[5]:
Նոյնկիրխենի միջով է անցնում նաև S6 Semmering Schnellstraße ավտոմայրուղին[6]:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1869 | 6540 | — |
| 1880 | 7677 | +17.4% |
| 1890 | 9658 | +25.8% |
| 1900 | 11 797 | +22.1% |
| 1910 | 12 920 | +9.5% |
| 1923 | 12 920 | +0.0% |
| 1934 | 12 563 | −2.8% |
| 1939 | 11 894 | −5.3% |
| 1951 | 11 615 | −2.3% |
| 1961 | 10 924 | −5.9% |
| 1971 | 10 875 | −0.4% |
| 1981 | 11 005 | +1.2% |
| 1991 | 10 784 | −2.0% |
| 2001 | 11 028 | +2.3% |
| 2011 | 12 323 | +11.7% |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի ծխական եկեղեցին
-
Ավետարանական եկեղեցին
-
Քաղաքապետարանը՝ Կենտրոնական հրապարակում
-
-
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Statistics Austria.
- ↑ Neunkirchen, Neunkirchen, Niederösterreich - Austria Postcode
- ↑ Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 256.
- ↑ «CJX9 – die neue Schnellverbindung auf der Südbahn». Verkehrsverbund Ost-Region. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Anreise». Neunkirchen (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Homepage der Stadt Neunkirchen
- Homepage des Dorfes Mollram
- Homepage der römisch-katholische Pfarre Neunkirchen
- Homepage der evangelischen Pfarre Neunkirchen
- schlot.at: Schrägluftbild der Stadt 1928 und Stadtplan 1926 mit Verortung wichtiger Industriebetriebe
- Topothek Neunkirchen Bildmaterial zur Gemeinde Neunkirchen, verortet, beschlagwortet und datiert
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյնկիրխեն (Ավստրիա)» հոդվածին։ |
| ||||||
