Նոյեմբերյանի սոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոյեմբերյանի սոսի

Նոյեմբերյանի սոսի

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Բերդավան և Զորական գյուղերի սահմանագծին, ձորակի մեջ, Երևան-Թբիլիսի մայրուղուց ընդամենը 400 մետր հեռավորության վրա է գտնվում հնամենի մի ծառ։ Սոսի ծառ, որին տեղացիներն անվանում են “չինարի”: Ծառի տարիքն անհայտ է, բայց մի բան հաստատ երևում է, որ այն հասակակից է Լեռնային Ղարաբաղի Սխտորաշենի և Տավուշի մարզի Սարիգյուղի սոսիներին[փա՞ստ]: Ավելին, այն տնկվել է նույն ձևով՝ անտառափեշին, բնակավայրին մոտ գտնվող վարար աղբյուրի մոտ։ Հետաքրքիր է մի հանգամանք։ Սարիգյուղի և Բերդավանի սոսիների հեռավորությունը 40 կիլոմետրից քիչ ավելի է, այսինքն հետիոտն ուղևորի մեկ օրվա ճանապարհ։ Հաշվի առնելով, որ նույն տարիքի սոսիներ նույն ձևով տնկված կան նաև Մերձավոր Արևելքի մի շարք վայրերում, վարկած կա, որ սրանք գտնվում են նույն համատեքստում՝ նույն ծրագրով տնկված ուղեցույցներ են հանդիսանում դեպի Երուսաղեմ։ Սրանք հավանաբար պահպանված մի քանի նմուշներ են հազարավորների մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]