Նոյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյդ

Նոյդ (անգլ.՝ Noid), Domino՛s Pizza գովազդի կերպար, որին հնչյունավորել է Փոնս Մաարը (անգլ.՝ Pons Maar)[1]: Ստեղծվել է 1980-ական թվականներին[2]։ Նոյդը կարմիր հագուստով և նապաստակի ականջներով չար կերպար է, որը փորձում էր վնասել Domino՛s Pizza-ին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյդն ստեղծվել է 1986 թվականին Domino’s Pizza-ի գովազդի համար պատասխանատու Խումբ 243 հատուկ բաժնի կողմից և անիմացվել Ուիլ Վինտոնի ստուդիայում[3][4][5][6]։ 243 խումբը բաղկացած էր Էռնի Պերիչից (creative director), Գարի Բաստիենից (art director), Դեյվ Լարսոնից (producer), Մեթյու Թորնթոնից (producer) և Ֆիլ Նիսսիից։

Նոյդի մասնակցությամբ գովազդներում միշտ օգտագործվել է «Զգուշացեք Նոյդից» (անգլ.՝ Avoid the Noid) կարգախոսը։

Նոյդը փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին թողարկվել է Avoid the Noid համակարգչային խաղը, որի նպատակն է առավելագույնը կես ժամում պիցցա հասցնել մի հյուրանոց, որը լի է Նոյդերով։ 1990 թվականին Capcom-ի թողարկել է Նոյդի մասնակցությամբ ևս մեկ խաղ՝ Yo! Noid խաղը NES հարթակով։

Դրանից բացի Նոյդը հայտնվել է «Գրիֆինների» Deep Throats սերիայում, «Լուսնային ճամփորդ» ֆիլմում (մոտոցիկլետով նապաստակին հետապնդելու տեսարանում), ինչպես նաև «Սիմփսոնները» մուլտֆիլմի երկու սերիաներում՝ որպես փուչիկ Երախտագիտության օրվա սերիայում և She of Little Faith սերիայում։

Քենեթ Լամար Նոյդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Domino՛s Pizza-ի հաճախորդ, հոգեկան հիվանդ Քենեթ Լամար Նոյդը մտածել է, որ Նոյդի մասին գովազդում խոսվում է իր մասին, ինչի արդյունքում Ատլանտայում պատանդ է վերցրել պիցցերիայի երկու աշխատակիցների և նրանց պահել ավելի քան հինգ ժամ[7]։ Քենեթ Լամար Նոյդը նրանց հրամայել է պատրաստել մեկ պիցցա, պահանջել է 100 հազար դոլար և «The Widow՛s Son» գրքի պատճենը, բայց հետո հանձնվել է ոստիկանությանը[8]։ Նա ճանաչվել է անմեղ հոգեկան հիվանդության պատճառով[9][10]։ Դրանից հետո նա բուժման կուրս է անցել հոգեկան հիվանդների բուժման համար նախատեսված ինստիտուտում, սակայն ինքնասպան է եղել 1995 թվականին[11]։ Այդ միջադեպը Domino's Pizza ընկերությանն ստիպել է դադարեցնել Նոյդի կերպարի օգտագործումն իր գովազդներում[12]։ Սակայն հետագայում այն նորից սկսել է օգտագործվել[13][14][15]։ ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Higgins, Chris. «6 Obscure Facts About the Noid». Mental Floss. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 360, Studio. «An Oral History of the Noid: A Tale of Pizza, Guns, and Madness». Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  3. John, Brownlee. «Death And Pizza: How Domino's Lost Its Mascot». Co.Design. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  4. «The rise and fall of The Noid». Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  5. «Death And Pizza: How Domino's Lost Its Mascot». 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  6. «A Magical World of Clay». Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  7. Betzold, Michael (1989 թ․ փետրվարի 1). «Domino's can't avoid Mr. Noid». Detroit Free Press.
  8. «Business Notes: Advertising Characters». TIME. 1989 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Paranoid Noid is Not Guilty Due to Insanity». Deseret News. 1989 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  10. «Noid to get mental treatment». UPI. 1989 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  11. «Kenneth Lamar Noid». Tallahassee Democrat. 1995 թ․ փետրվարի 26. էջ 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  12. «Death And Pizza: How Domino's Lost Its Mascot». Co.Design.
  13. «biz.dominos.com - biz.dominos.com». www.noidtshirt.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.(չաշխատող հղում)
  14. «Domino's Pizza AVOID THE NOID!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. Rebecca Marx (2011 թ․ օգոստոսի 9). «Domino's Digs up the Noid for One Week Only». Fork in the Road. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.