Նոմ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նոմ
Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1898 թ.
Մակերես55,992192 կմ², 55,992198 կմ²
ԲԾՄ6±1 մետր
Բնակչություն3699 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ907
Փոստային դասիչ99762
Պաշտոնական կայքnomealaska.org(անգլ.)
Նոմ (քաղաք) (ԱՄՆ)##
Նոմ (քաղաք) (ԱՄՆ)
Նոմը թռչնի թռիչքի բարձրությունից

Նոմ (անգլ.՝ Nome)` քաղաք ԱՄՆ-ի Ալյասկա նահանգի Բերինգի ծովի Նորթն Սաունդի Սյուարդ թերակղզու հարավային ափին։ Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 3788 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է որպես ոսկու հանքագործների բնակության վայր, չնայած հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ քաղաքի տեղում նախկինում եղել է Ալյասկայի բնակիչների` ինուպիատների համար բնակավայր։ Արդեն հիմնադրումից մեկ տարի հետո` 1899 թվականին, նրա բնակչությունը կազմում էր ավելի քան 10 հազար բնակիչ, ըստ 1900 թվականի մարդահամարի` 12 488 մարդ։ Սակայն, ըստ որոշ գնահատականների, 1900-1909 թվականների ընթացքում քաղաքում բնակվում էր մոտ 20 հազար մարդ, ինչը քաղաքին դարձրեց Ալյասկայի ամենամեծ բնակավայրը։ Մինչև 1910 թվականը քաղաքի բնակչությունը կրճատվեց մինչև 2 600 մարդ, իսկ 1934 թվականին դարձավ 1 500-ից պակաս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նոմը վերջին կանգառն էր ԱՄՆ-ի ինքնաթիռների համար, որոնք թռչում էին ԽՍՀՄ ՝ «Լենդ Լիզինգ» ծրագրի շրջանակներում։

Քաղաքը հայտնի է նաև որպես աշխարհում ամենահեղինակավոր Այդիթարոդ սահնակներով շների մրցավազքի վերջնակետ (Անքորեջից մինչև Նոմ՝ 1 868 կմ), որը նվիրված է 1925 թվականի Մեծ ողորմության մրցավազքին:

Նոմը 1899 թվականի սեպտեմբերին

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ջերմաստիճանը և տեղումները

Քաղաքում կլիման սառն է։ Տարվա մեջ միայն երկու ամիս միջին ջերմաստիճանը հասնում է պլյուս 10°С, փետրվարի միջին ջերմաստիճանը` մինուս 15,6°C, միջին տարեկան ջերմաստիճանը` −3,2°C: Տարեկան միջին տեղումները կազմում են 386 մմ, ամռանը անձրևի տեսքով, ձմռանը ձյան տեսքով[2]։

Համաճարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյասկայի համալսարանի հյուսիս-արևմտյան լսարան

1925 թվականի սկզբին Նոմում տարածվեց դիֆթերիայի համաճարակ, որը սպառնում էր ոչնչացնել քաղաքի բնակչությունը։ Քաղաքում այն կանխելու համար անհրաժեշտ շիճուկ չկար, և եղանակային դժվար պայմանների պատճառով հնարավոր չեղավ այն օդով հասցնել քաղաք։ Որոշվեց շիճուկը քաղաքը հասցնել շների թիմերի օգնությամբ, որոնք միմյանց կփոխարինեին Նենան քաղաքից (որտեղ շիճուկը առաքվում էր գնացքով, Նոմից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա)։ Հնգօրյա ցերեկային մրցարշավը, բուռն պայմաններում հակադֆթերիայի շիճուկ Նոմին առաքելու համար, որին մասնակցում էին 20 մուսաներ և մոտ 150 շներ, կոչվեց Մեծ ողորմության մրցավազք։ Մրցավազքի վերջին փուլը (84 կմ) ընկավ Գունար Կաասենի և նրա թիմի վրա, որը ղեկավարեց խասկի Բալտոն, և վերջինիս բերեց մեծագույն համբավ։

Ի պատիվ 1925 թվականի Մեծ ողորմության մրցավազքի, սկսած 1973 թվականից անց են կացվում մրցավազքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոմ (քաղաք)» հոդվածին։