Նոկտյուրն Op. 20 (Դո-դիեզ մինոր) (Շոպեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոկտյուրն Op. 20 (Դո-դիեզ մինոր)
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրնոկտյուրն
ԿոմպոզիտորՖրեդերիկ Շոպեն
Տևողություն4-5 րոպե
Ստեղծման տարեթիվ1830
Կատալոգի համարP 1, No. 16, KKIVa/16
Հրատարակման տարեթիվ1870
ՏոնայնությունԴո-դիեզ մինոր
(աուդիո)
(աուդիո)
Նոկտյուրն Op. 20 (Դո-դիեզ մինոր)(4:12)

Նոկտյուրն Op. 20 (Դո-դիեզ մինոր) (անգլ.՝ The Nocturne No. 20 in C-sharp minor, Op. posth., Lento con gran espressione, P 1, No. 16, KKIVa/16), լեհ երգահան Ֆրեդերիկ Շոպենի` դաշնամուրի համար գրված նոկտյուրն, որը գրվել է 1830 թվականին և հրատարակվել՝ 1870 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոպենն այս ստեղծագործությունը նվիրել է ավագ քրոջը՝ Լյուդվիկա Շոպինին, որտեղ ասվում է. «Քրոջս՝ Լյուդվիիկային, որպես վարժություն նախքան իմ երկրորդ կոնցերտի ուսումնասիրությունը սկսելը»[1][2]։ Առաջին անգամ հրատարակվել է կոմպոզիտորի մահից 21 տարի անց։ Ստեղծագործությունը համարվում է Lento con gran espressione[3]:

Այս ստեղծագործությունը նվագել է Հոլոքոստը վերապրած Նատալիա Կարպը նացիստական համակենտրոնացման ճամբարի սպա Ամոն Գյոթի համար, ինչի արդյունքում Գյոթն այնքան տպավորված է եղել այս կատարմամբ, որ խնայել է Կարպի կյանքը[4]։

Հակադրվող թեմա առաջին հատվածից

Այս ստեղծագործությունը նվագել է նաև Հոլոքոստը վերապրած, հայտնի լեհ դաշնակահար Վադադիսլավ Սպիլմանը, լեհական ռադիոյի վերջին ուղիղ հեռարձակման ժամանակ՝ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, երբ Վարշավան պաշարվել է նացիստական բանակի կողմից[5]։ Տարիներ անց Սպիլմանը այս ստեղծագորությունը նվագել է նացիստական բանակի սպա Վիլմ Հոզենֆելդի համար՝ նրանց առաջին հանդիպման ժամանակ։ Հոզենֆելդը հետագայում օգնել է Սպիլմանին թաքնվել պատերազմի վերջին ամիսներին։ Սպիլմանի ինքնակենսագրության հիման վրա 2002 թվականին Ռոման Պոլանսկին նկարահանել է «Դաշնակահարը» ֆիլմը[6]։ Սակայն կինոնկարում Սպիլմանը նվագում է Շոպենի «№ 1, սոլ մինոր(G minor), Op. 23» բալլադի կրճատ տարբերակը (անգլ.՝ Ballade No. 1 in G minor, Op. 23):

Թեմա միջին հատվածից 3/4 տակտով

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոկտյունը ներկայացված է Ռոման Պոլանսկու Դաշնակահարը ֆիլմում։ Ֆիլմում այն կատարվում է երկու անգամ (երկուսն էլ ոչ լիարժեք), սկզբում և վերջում։ Առաջին անգամ գլխավոր հերոսի՝ Վլադիսլավ Սպիլմանի կողմից, Վարշավայի ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Ամբողջ ստեղծագործությունը ներկայացված է ֆիլմի սաունդթրեքում, որը նվագել է լեհ դաշնակահար Յանուշ Օլեյնուչակը։
  • Այն նաև ներկայացված է «Տերմինատոր. Ճակատամարտ ապագայի համար» ֆանտաստիկ հեռուստասերիալի 1-ին եթերաշրջանի 7-րդ սերիայի ավարտին։
  • Այն հնչում է Էնթոնի Հորովիցի «Ֆոյլի պատերազմը» բրիտանական դետեկտիվ հեռուստասերիալի առաջին սերիայում։
  • Ստեղծագործությունը հնչում է R&B/սոուլ ժանրի ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզի «As I Am (Intro)» ալբոմում, որը թողարկվել է 2007 թվականին։
  • Ջութակով նվագած տարբերակը ներկայացված է 2010 թվականին նկարահանված «Կարատե տղան» ֆիլմում։ Գլխավոր դերերը մարմնավորում են Ջեքի Չանը, Ջեյդեն Սմիթը։
  • Այն հնչում է 1997 թվականի «Խաղաղարարը» մարտաֆիլմում, դերերում՝ Ջորջ Քլունի և Նիկոլ Քիդման (1:02:42-ին):
  • Նիգերիացի գերմանացի հիփ-հոփ երգչուհի Ննեկա Էգբունան, այս ստեղծագործության հատվածն օգտագործում է իր «My Home» երգում։
  • Այն հնչում է 2011 թվականի ամերիկյան «Սպանություն» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայի սկզբում։
  • Այն հնչում է 2011 թվականի «Հին հյուրանոցի գաղտնիքները» սարսափ ֆիլմում։
  • Այն հնչում է «Dying Light» համակարգչային խաղում։
  • Այն ներկայացված է 2015 թվականի «Մոլուցք» վավերագրական ֆիլմում[7]
  • Հնչում է Mafia 3 արկածային և մարտական ժանրի համակարգչային խաղում, որտեղ Լինքոլն Քլեյն այցելում է Սալ Մարկանոյին պատկանող ակումբ։
  • Ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան այս երաժշտության ներքո համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել 2018 թվականի Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում[8]։
  • Այն հնչում է 2016 թվականի «Ֆրանց» ֆրանսգերմանական դրամայում։ Նրա հատվածները հնչում են բազմաթիվ տեսարաններում, նախ` ջութակի և դաշնամուրի նվագակցմամբ, իսկ ավելի ուշ Ֆրանցի՝ մենակատար ջութակի կատարմամբ[9]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nocturne in C-sharp minor, B.49 (Chopin, Frédéric)

Chopin Nocturne for piano in C sharp minor (doubtful), KK Anh.Ia/6(չաշխատող հղում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Narodowy Instytut Fryderyka Chopina». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  2. Murdoch, William (1935). Chopin: His Life.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  4. Charters, David. «Natalia Karp». Liverpool Daily Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  5. [1]
  6. «Music tells Holocaust survivor's harrowing tale». The Press. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  7. Tiedemann, Garrett (2015 թ․ ապրիլի 6). «Interview: 'Going Clear' composer Will Bates». YourClassical. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  8. http://www.isuresults.com/isujsstat/o100lto.htm
  9. https://www.imdb.com/title/tt5029608/soundtrack