Նոդար Անդղուլաձե
| Նոդար Անդղուլաձե | |
|---|---|
| Բնօրինակ անուն |
վրաց.՝ ნოდარ ანდღულაძე
|
| Ի ծնե անուն | Նոդար Դավիթի Անդղուլաձե |
| Ծնվել է | դեկտեմբերի 13, 1927[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | հունվարի 30, 2013[1] (85 տարեկան) |
| Մասնագիտություն | օպերային երգիչ, երգիչ և բանասեր |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
| Պարգևներ | |
| Կայք | nodarandghuladze.ge/main/index.php |
Նոդար Դավիթի Անդղուլաձե (վրաց.՝ ნოდარ ანდღულაძე , 13 դեկտեմբերի, 1927, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - 30 հունվարի, 2013), վրացի խորհրդային օպերային երգիչ (տենոր), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոդար Անդղուլաձեն ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 13-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի), օպերային երգիչ Դավիթ Անդղուլաձեի ընտանիքում[2]։
Սովորել է Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է 1950 թվականին, ապա սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (ավարտել է 1963 թվականին, սովորել է հոր՝ Դավիթ Անդղուլաձեի դասարանում)։ Կոնսերվատորիայում սովորելու ժամանակ՝ 1961-1962 թվականներին, ստաժավորման է ուղարկվել Միլան՝ «Լա Սկալա»[2]։
1956 թվականին առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում՝ կատարելով Խոզեի դերը[3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[2]
- Վրացական ԽՍՀ պետական մրցանակ (1965)[2]
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաիսի», Զաքարիա Փալիաշվիլի - Մալխազ, Աբեսալոմ[3]
- «Ասք Տարիելի մասին», Շալվա Մշվելիձե - Տարիել
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 4 5 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- 1 2 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 30 մահեր
- 2013 մահեր
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի օպերային երգիչներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Տենորներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)