Նոգալես (Արիզոնա)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Նոգալես | ||
| իսպ.՝ Nogales անգլ.՝ Nogales | ||
| 31°21′14″N 110°56′21″W / 31.35389°N 110.93917°W | ||
| Երկիր | ||
| Համայնք | Սանտա Կրուզ շրջան | |
| Հիմնադրված է | 1893 թ. | |
| Մակերես | 53,96729 կմ², 53,967275 կմ² | |
| ԲԾՄ | 1168±1 մետր | |
| Բնակչություն | ▼19 770 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
| Ժամային գոտի | MDT? | |
| Հեռախոսային կոդ | 520 | |
| Փոստային դասիչ | 85628 և 85621 | |
| Պաշտոնական կայք | nogalesaz.gov(անգլ.) | |
|
| ||
Նոգալեսը (անգլ.՝ Nogales), քաղաք ԱՄՆ Արիզոնա նահանգում, Սանտա Կրուս գավառի վարչական կենտրոնը։
Տեղադիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիզոնայի Նոգալես քաղաքը գտնվում է ԱՄՆ - Մեքսիկա սահմանի վրա, և Մեքսիկայի Նոգալես քաղաքի հետ միասին փաստորեն մեկ ամբողջություն է, այն տարբերությամբ, որ այս երկու նույնանուն քաղաքներն իրարից բաժանված են պետական սահմանով։ Երկու բնակավայրերն իրարից բաժանող և սահմանին զուգահեռ ձգվող պողոտան այդպես էլ կոչվում է՝ «Միջազգային ավենյու» (International Avenue)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը միատարր է, կազմված է մեքսիկական ծագում ունեցող քաղաքացիներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում ստեղծված այս բնակավայրի առաջին անվանումը եղել է Այզեքթաուն՝ ոմն Ջեքոբ Այզեքսոնի անունով, որն այստեղ կառուցել էր առաջին պանդոկը, մինչև Սաութ Փեսիֆիք երկաթուղու ներկայանալը այդ շրջանում (1882)։ Երկաթուղու մոտեցման հետ միաժամանակ աճեց նաև բնակավայրի բնակչության քանակը և տնտեսական նշանակությունը։ Քաղաքը վերանվանվեց «Նոգալես» և այն դարձավ Սանտա Կրուս գավառի վարչական կենտրոնը (1899-ն)։ «Nogales» իսպաներեն նշանակում է «ընկույզներ» կամ «ընկուզենիներ»։
Ժամանակակից քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոգալեսը մասնավորապես հայտնի է որպես սահմանային առևտրի կենտրոն։ Նաև ունի ապօրինի թմրադեղերի ներմուծման կարևոր հանգույցի համբավ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նոգալեսի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °F (°C) | 88 (31) |
89 (32) |
95 (35) |
100 (38) |
107 (42) |
112 (44) |
109 (43) |
108 (42) |
105 (41) |
101 (38) |
93 (34) |
84 (29) |
112 (44) |
| Միջին բարձր °F (°C) | 63.3 (17.4) |
66.7 (19.3) |
70.8 (21.6) |
78.0 (25.6) |
85.5 (29.7) |
94.6 (34.8) |
93.7 (34.3) |
91.1 (32.8) |
89.5 (31.9) |
82.1 (27.8) |
72.4 (22.4) |
64.7 (18.2) |
79.3 (26.3) |
| Միջին օրական °F (°C) | 46.0 (7.8) |
48.8 (9.3) |
52.8 (11.6) |
59.0 (15) |
66.0 (18.9) |
75.5 (24.2) |
79.1 (26.2) |
76.7 (24.8) |
72.9 (22.7) |
63.5 (17.5) |
53.4 (11.9) |
47.2 (8.4) |
61.74 (16.53) |
| Միջին ցածր °F (°C) | 28.8 (−1.8) |
30.9 (−0.6) |
34.7 (1.5) |
40.0 (4.4) |
46.4 (8) |
56.3 (13.5) |
64.6 (18.1) |
62.3 (16.8) |
56.3 (13.5) |
44.8 (7.1) |
34.3 (1.3) |
29.6 (−1.3) |
44.1 (6.7) |
| Ռեկորդային ցածր °F (°C) | 6 (−14) |
9 (−13) |
13 (−11) |
7 (−14) |
24 (−4) |
34 (1) |
44 (7) |
40 (4) |
30 (−1) |
19 (−7) |
8 (−13) |
−4 (−20) |
−4 (−20) |
| Տեղումներ դյույմ (մմ) | 1.02 (25.9) |
0.86 (21.8) |
0.84 (21.3) |
0.28 (7.1) |
0.16 (4.1) |
0.42 (10.7) |
4.14 (105.2) |
3.85 (97.8) |
1.63 (41.4) |
0.89 (22.6) |
0.73 (18.5) |
1.18 (30) |
16 (406.4) |
| Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 0.6 (1.5) |
0.6 (1.5) |
0.6 (1.5) |
0.2 (0.5) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.1 (0.3) |
0.2 (0.5) |
0.8 (2) |
3.1 (7.9) |
| Աղբյուր #1: [2] | |||||||||||||
| Աղբյուր #2: [3] (for extremes) | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://data.census.gov/cedsci/table?t=Populations%20and%20People&g=0100000US,%241600000&y=2020 / United States Census Bureau
- ↑ «NOGALES, ARIZONA (025921)». Western Regional Climate Center. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «NOGALES 6 N, ARIZONA (025924)». Western Regional Climate Center. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. VII, Page 375
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոգալես (Արիզոնա)» հոդվածին։ |
| ||||||||||
