Նոբիլիտետ
Արտաքին տեսք
Նոբիլիտետ, (< լատ․ nobilitas – ավագանի), արտոնյալ խավ Հին Հռոմում, հանրապետության ժամանակաշրջանում։ Ձևավորվել է մ․թ․ա․ IV դ․ վերջին –III դ․ սկզբին՝ պատրիկական տոհմերի և պլեբեյների վերնախավի ընտանիքներից։
Նոբիլիտետը կազմված էր խոշոր ստրկատեր–հողատերերից, նրանք համալրում էին ծերակույտը և ընտրվում պետական բարձր պաշտոններում։ Նոբիլիտետը եղել է արիստոկրատական հանրապետության ավանդույթների պահապանը, թեև նրա միջավայրից դուրս են եկել նաև ընդդիմադիր գործիչներ։ Կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ I դ․ 2-րդ կեսից) նոբիլիտետը կորցրել է իր նախկին նշանակությունն ու ազդեցությունը։ Լայն առումով (հին հեղինակների մոտ) նոբիլիտետ նշանակել է «ավագանի», «ազնվական»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 333)։ |