Նշան Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նշան Մարտիրոսյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1894(1894-10-12)[1]
Խուռնավիլ, Խարբերդի գավառ, Դիարբեքիրի էլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել է1966[2]
Պրահա, Չեխոսլովակիա[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Չեխոսլովակիա
Ազգությունհայ
Մասնագիտությունարևելագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Պրահայի Կարլի համալսարան
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան (1926)[2]

Նշան Մարտիրոսյան (1894, գ. Խուռնավիլ (Խարբերդի գավառում) - 1966, Պրահա), սփյուռքահայ արևելագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտել է Ավստրիայում։ 1920-1926 թվականներին սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում, որտեղ աշակերտելով արևելագետ Բեդրժիխ Հրոզնուն, մասնագիտացել է արևելագիտական առարկաների (շումերերեն, աքքադերեն, ասորերեն, խեթերեն և Փոքր Ասիայի պատմություն) գծով։ 1927 թվականին հրավիրվել է Պրահայի համալսարան, որպես դասախոս։

1926 թվականին Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան և մեկ տարի հետո դասախոսական աշխատանքի անցել Պրահայի համալսարանում։

Ուսումնասիրություններ և աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշան Մարտիրոսյանը ավելի քան չորս տասնամյակ բազմակողմանիորեն ուսումնասիրել Է Հին Արևելքի, հատկապես Առաջավոր Ասիայի հնագույն տեղաբնիկների լեզուն, մշակույթը և պատմությունը։ Նա է, որ առաջին անգամ, դեռևս ուսանողական տարիներին կարողացել է որոշել խեթական երբեմնի հզոր թագավորության արխիվից հայտնաբերված ու վերծանված սեպագիր տախտակներում հիշատակվող մի շարք ցեղային միավորումների ու երկրների տեղադրությունը Հայկական լեռնաշխարհում։

1930—40-ական թվականներին Նշան Մարտիրոսյանը հանդես է եկել հայ դիցաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված մի շարք հոդվածներով։ «Խարբերդի շրջանները՝ Հայոց հնագույն օրրանը» հոդվածում վկայում է այն մասին, որ Հայասայի պատմությանը նվիրված իր ուսումնասիրությունը կարող է կարևոր ներդրում լինել հայագիտության մեջ։

Նրան է պատկանում խեթերենի և հայերենի մի շարք ընդհանրությունների հայտնաբերումը։ Իր առաջին իսկ գիտական հոդվածներում նա փորձել է պարզել հայերենի բնույթը և զարգացրել է այն թեզը, ըստ որի հայերենը, խեթերենի հետ միասին, ասիանիկ, փոքրասիական լեզու է։ Իր աշխատություններում Մարտիրոսյանն անդրադարձել է հայերենի ծագումնաբանությանը, դիցաբանությանը, աշխարհագրությանը, փոքրասիական հնագույն ժողովուրդների և հայերի առնչություններին։ Գերմաներեն և չեխերեն է թարգմանել հայ գրականության չափածո և արձակ նմուշներ։ 1963 թվականին լույս է տեսել «Գիլգամեշ» դյուցազնավեպին նվիրված Մարտիրոսյանի աշխատությունը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․ Բարսեղյան «Նշան Մարտիրոսյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1966, էջ 301-302

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 349