Նշան Կարաքեհեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նշան Կարաքեհեան.jpg

Նշան Կարաքեհեանը ծնւել է Յունաստանի Բիրեա նաւահանգստում, 1932 թ-ին։ 15 տարեկանում դիմում է Աթենքի Կաթողիկէ Առաջնորդարանին եւ երկու տարի ապրելով հոգեւորականների հետ, մոտիկից ծանօթանում նրանց ապրելակերպին։ 17 տարեկանում մեկնում է Լիբանան' Զմմառյան վարժարանում փիլիսոփայութիւն ու Աստուածաբանութիւն սովորելու նպատակով։ 1955 թ. մեկնում է Իտալիա, որտեղ մնում է մինչեւ 1961 թ.։

1960 թ. ձեռնադրւեց Վարդապետ, եւ դեռեւս երիտասարդ հասակում ընտրւեց Զմմառյան վարժարանի փոխ տնօրէն, իսկ 1969 թ.' տնօրէն եւ այդ պաշտօնում աշխատեց 7 տարի։ 1963 թ. նշանակւեց Բէյրութի Բուրճ Համուտ եկեղեցու փոխտնօրեն, միաժամանակ դասաւանդելով կրօն եւ այցելելով բանտարկեալներին։ Նաեւ նշանակւեց դատաւոր հոգեւոր դատարաններում։ 1968 թ. ստանձնեց Բէյրութի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սբ. Եղիա եկեղեցիների պատասխանատուութիւնը։ 1976 թ. իր աշխատանքը շարունակեց որպէս կաթողիկոսի օգնական։

1978 թ., Վատիկանի կողմից Հ. Կաթողիկէների պատասխանատու նշանակւեց Բրազիլիայում, եւ նրան յանձնւեց Սան Պաոլոյի եկեղեցին։ Այնուհետեւ դարձաւ Լատինական Ամերիկայի եպիսկոպոսի օգնականը։

1985 թ. նշանակւել է որպէս Պատրիարքարանի հաշւապահական բաժնի պատասխանատու, իսկ 1986 թ.' Բէյրութի Զալքա եկեղեցու պատասխանատու։ Լիբանանի ներքին պատերազմի ժամանակ, 1975 թ., Նշան Վարդապետը դաշնակցութեան կողմից ընտրւեց որպէս օժանդակ կենտրոնի տնօրէն։

1987 թ. Աշրաֆեի եկեղեցու փոխտնօրէնի պաշտօնից վերընտրւում է տնօրէնի պաշտօնում, 1988 թ. մեկնում է Ֆրանսիա որպէս Մարսելի հայ համայնքի պատասխանատու։ Մէկ տարի յետոյ ընտրւում է Յունաստանի Առաջնորդարանի պատասխանատու։

1992 թ., պահպանելով իր պաշտօնը Յունաստանում, Վատիկանի կողմից ընտրւում է տեսուչ' Արեւելեան երկրների համար եւ մէկ տարի յետոյ' ընտրւում է Արեւելեան Եւրոպայի եպիսկոպոսի փոխանորդ (Հայաստան-Վրաստան)։ 2000 թ. սեպտեմբերին Իտալիայում Հռոմի Եպիսկոպոսական ժողովի ընթացքում Նշան Վարդապետը ընտրւել է Պարսկաստանում Հայ Կաթողիկէ Թեմական Խորհրդի նախագահ։

2001 թ. փետրւարի 28-ին մեկնում է Պարսկաստան եւ մինչ օրս շարունակում է վարել Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդի պաշտօնը։ 70-ն անց տարիքում, անծանօթ լինելով երկրի լեզւին' Մազանդարանի, Սպահանի եւ Թեհրանի դատարաններում պայքարեց եւ վերադարձրեց Հ.Կ. թեմի մեծ թւով կորսւած կալւածքները։

2005 թ. Արքեպիսկոպոսի աստիճանով ընտրւում է Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հոգեւոր ներկայացուցիչ։ Ներկայումս 2 եկեղեցիների շինարարութեան ծրագիր Է սկսել Երեւանում եւ Գիւմրիում։ Նշան Արքեպիսկոպոս Կարաքեհյանը նախագահն Է բարեսիրական Կարիտաս կենտրոնի, որն ունի 80 աշխատակից Հայաստանի տարբեր քաղաքներում եւ հովանաւորում է սոցիալապէս անապահովներին։

2010 թ. Նշան Կարաքեհյանի քահանայական ծառայութեան 50-ամեակն էր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանետ Տ Լազարյան (2012)։ Լիա Իվանեան, ed.։ Իրանահայոց Հանրագիտարան։ Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ։ ISBN 978-9939-60-154-0