Նշանդրեք ծովի հետ (Վենետիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Գվարդի, Բուճինտորո Սուրբ Նիկոլայի եկեղեցու մոտ Համբարձման օրը (1775—1780)

Վենետիկի հանրապետությունում գոյություն ուներ «Նշանդրեք ծովի հետ» արարողությունը, որը խորհրդանշում էր Վենետիկի ծովային տիրապետությունը։ Արարողությունը հաստատվել է 1000 թվականին Պիետրո II Օրսեոլոյի ղեկավարությամբ զորքերի կողմից Դալմաթիայի նվաճման հիշատակին և անցկացվել է Համբարձման եկեղեցական տոնի օրը, քանի որ հենց այդ օրն է տեղի ունեցել արշավախմբի երթը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային տարերքի հետ կապված մեղքերի քավման ծեսերը հայտնի են դեռ անտիկ ժամանակներից։ Օրինակ, համաձայն Հերոդոտոսի, Պոլիկրատոսի՝ Սամոսը մի անգամ ծով է նետել թանկարժեք մատանին, որպեսզի հանգստացնի աստվածներին[1]։ Կա պատում այն մասին, որ Ելենա կայսրուհին Ադրիատիկ ծով է նետել Սուրբ խաչից մի մեխ՝ հուսալով, որ այդ կերպ կհասնի քամու ուղղության փոփոխության[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանալետո, «Բուչինտորոյի վերադարձը Համբարձման օրը» (1738)

Սկզբնապես «նշանդրեք ծովի հետ» արարողությունը չէր ենթադրում ջրի մեջ թանկարժեք իրերի նետում[2]։ Դոժի նավը՝ բազում նավակների և լաստերի ուղեկցությամբ դուրս էր գալիս Վենետիկյան ծովածոց։ Սուրբ Նիկոլայի վանքի մոտ աղոթք էին կարդում, ապա եկեղեցու ծառայողները սուրբ ջրով օծում էին դոժին և իր ուղեկիցներին, ինչից հետո ջրի մնացորդները լցնում էին ծովը։

1177 թվականին Ալեքսանդր III պապն այցելեց Վենետիկ՝ որպես շնորհակալություն այն օգնության համար, որը Վենետիկը ցուցաբերել էր իրեն Ֆրիդրիխ Բարբարոսայի դեմ պայքարի ժամանակ։ Համաձայն առասպելի՝ ծովի հետ նշանդրեքի արաողության ժամանակ դոժի մատից թանկարժեք մատանին պապը հանեց, աղոթք կարդաց և շարունակեց թանկարժեք իրը նետել ծովը՝ որպես «իրական և հավերժ իշխանության նշան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erodoto, Storie, III, p.40-43
  2. 2,0 2,1 Mario Brunetti, Sposalizio del mare, Enciclopedia Italiana, Treccani

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mario Brunetti, Sposalizio del mare, in Enciclopedia Italiana, Treccani.
  • (EN) Hugh Chisholm (խմբ.), Enciclopedia Britannica, XI edizione, Cambridge University Press, 1911.