Նշանակյալ և նշանակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհանրական սխեմա՝ Սոսյուրի Ընդհանուր Լեզվաբանության Դասընթաց գրքից, որը ցույց է տալիս նշանակյալի և նշանակիչի հարաբերությունը:

Նշանակյալ և նշանակիչ (ֆրանսերեն։ signifié և signifiant), նշանագիտության հետ սերտորեն կապված հասկացություններ, որոնք նկարագրվում են որպես «նշանների և խորհրդանշանների ուսումնասիրություն և մեկնաբանություն»[1]: Շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրը, ով համարվում է նշանագիտության երկու հիմնադիրներից մեկը, ներկայացրեց այս տերմինները ՝ որպես նշանի երկու հիմնական բևեռներ. նշանակյալը վերաբերում է «բովանդակության հարթությանը», իսկ նշանակիչը՝ «արտահայտության հարթությանը»[2]:

«Նշան» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նշան» հասկացությունը երկար տարիներ ուսումնասիրվել է բազում փիլիսոփաների՝ Պլատոնի, Արիստոտելի, Օգոստինոս Երանելու, Ուիլյամ Օկկամի և Ֆրենսիս Բեկոնի կողմից[3]։ Սեմիոտիկա(նշանագիտություն) տերմինը ծագում է հունարեն seme բառից, որը semeiotikos նշանակում է «նշանների մեկնիչ»[4]։ 20-րդ դարի սկզբին, Սոսյուրը և ամերիկացի փիլիսոփա Չարլզ Սանդերս Պերսը կիրառության մեջ դրեցին այդ տերմինը[5]։

Քանի որ Սոսյուրը և Պերսը մեծ ներդրում են ունեցել նշանագիտության մեջ, կարևոր է նշել, որ նրանք տարբեր մոտեցումներ ունեին։ Սոսյուրն է ստեղծել նշանակիչ և նշանակյալ տերմինները, որպեսզի ավելի հասկանալի դառնա՝ ինչ է նշանը։ Սոսյուրը շեղվեց լեզվի վերաբերյալ նախկին ուսումնասիրություններից, քանի որ նա կենտրոնացավ հաղորդակցության գործընթացի վրա, այլ ոչ թե բառերի և լեզվի զարգացման վրա[5]։

Բազմաթիվ փիլիսոփաներ և լեզվաբաններ հետևեցին այս հիմնադիրներին և իրենց նշանագետներ կոչեցին:Իտալացի նշանագետ Ումբերտո Էկոն(1976) եկավ այն համողմանը, որ «եթե նշանները կարող են օգտագործվել ճշմարտությունն ասելու նպատակով, ապա նրանք կարող են օգտագոևծվել նաև ստելու համար»[4]։ Պոստմոդեռնիստ հասարակական տեսաբան Ժան Բոդրիլլարդը խոսել է հիպեր-իրականության մասին՝ վերաբերելով այն ամենին, թե ինչպես կարող է պատճենը ավելի իրական դառնալ քան իրականությունը[6]։ Այլ կերպ ասած, ինչպես է նշանակիչը նշանակյալից ավելի կարևոր դառնում։ Ֆրանսիացի նշանագետ Ռոլան Բարտը օգտագործել է նշանները բացատրելու համար կոննոտացիա և դենոտացիա հասկացությունները[4]։

Նշանակիչի և նշանակյալի միջև հարաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսյուրը, իր 1916 թվականին գրված Ընդհանուր լեզվաբանության դասընթաց գրքում, բաժանում է նշանը երկու տարբեր բաղադրիչների. նշանակիչ և նշանակյալ[4]։ Ըստ Սոսյուրի, նշանակիչը և նշանակյալը ամբողջությամբ հոգեբանական են. նրանք ավելի շուտ ձև են ենթադրում, քան բովանդակություն[7]։

Այսօր, հետևելով Լուի Ելմսլևին, նշանակիչը մեկնաբանվում է որպես նյութական կողմ, այսինքն մի բան, որը կարելի է տեսնել, լսել, զգալ և նշանակյալը որպես մտային հասկացույթուն[8]։ Այլ կերպ ասած, «ժամանակակից մեկնաբանները միտված են նկարագրելու նշանակիչը որպես ձև, որը նշանը ընդունում է, և նշանակյալը որպես հասկացություն, որին այն վերաբերում է»[9]։ Նշանակյալի և նշանակիչի միջև հարաբերությունը պայմանական է, նրանց մեջ չկա տրամաբանական կապ[4]։ Այն գաղափարը, որ և նշանակիչը և նշանակյալը անբաժանելի են, բացատրվում է Սոսյուրի սխեմայի միջոցով, որը ցույց է տալիս՝ ինչպես են այդ երկու բաղադրչները միաձուլվում՝ ստեղծելու նշանը։

Հասկանալու համար՝ ինչպես են նշանակիչը և նշանակյալը կապված միմյանց հետ, անհրաժեշտ է կարողանալ մեկնաբանել նշանները։ Ըստ Սոսյուրի, նշանի իմաստը «կախված է տվյալ համակարգի մեջ այլ բառերի հետ ունեցած հարաբերությունից», օրինակ՝ «ծառ» բառը հասկանալու համար, անհրաժեշտ է հասկանալ «թուփ» բառը, և թե ինչպես են այս երկուսը կապված միմյանց հետ[9]։ Հենց այս՝ այլ նշաններից տարբերությունն է, որը թույլ է տալիս խոսքը հնարավոր դարձնել[10]։ Այնուամենայնիվ, պետք է հիշենք, որ նշանակիչները և իրենց նշանակությունները փոխվում են ժամանակի ընթացքում։ Ավելին, չնայած այն բանին, որ նշանները հիմնականում բառերի տեսքով են ներկայանում, նրանք կարող են նաև այլ բաների փոխարեն ներկայանալ, օրինակ՝ գովազդ, առարկաներ, մարմնի լեզու, երաժշտություն և այլն։ Այսպիսով, նշանների կիրառությունը և այն երկու բաղադրիչները, որոնք կառուցում են նշանը, գործածվում են մեր ամենօրյա կյանքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «definition of semiotics». Oxforddictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  2. Meen, Teen-Hang; Prior, Stephen; Lam, Artde (2015). Innovation in Design, Communication and Engineering: Proceedings of the 2014 3rd International Conference on Innovation, Communication and Engineering (ICICE 2014), Guiyang, Guizhou, P.R. China, October 17-22, 2014. Boca, Raton, FL: CRC Press. էջ 454. ISBN 9781138027527.
  3. Kalelioğlu, Murat (2018). A Literary Semiotics Approach to the Semantic Universe of George Orwell's Nineteen Eighty-Four. Newcastle upon Tyne: Cambridge Scholars Publishing. էջ 11. ISBN 1527520188.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Berger, Arthur Asa. 2012. Media Analysis Techniques. Beverly Hills: Sage Publications.
  5. 5,0 5,1 Davis, Meredith; Hunt, Jamer (2017). Visual Communication Design: An Introduction to Design Concepts in Everyday Experience. London: Bloomsbury Publishing. էջ 135. ISBN 9781474221573.
  6. Berger, Arthur Asa (2005). Media Analysis Techniques, Third Edition. Thousand Oaks, CA: SAGE. էջեր 14. ISBN 1412906830.
  7. Berger, Arthur Asa. 2013. "Semiotics and Society." Soc 51(1):22–26.
  8. Chandler, Daniel. 2017. Semiotics: The Basics. New York: Routledge.
  9. 9,0 9,1 Chandler, 2002, p.18.
  10. Cobley, Paul, and Litza Jansz. 1997. Introducing Semiotics, Maryland: National Bookworm Inc.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ferdinand de Saussure (1959). Course in General Linguistics. New York: McGraw-Hill.