Jump to content

Նյու Յորք նահանգի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորք նահանգի դրոշ
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքՆյու Յորք
Նշան🏴󠁵󠁳󠁮󠁹󠁿
Ընդունված էապրիլի 2, 1901
Գույներbuff? և կապույտ
Պատկերված էcoat of arms of New York?

Նյու Յորք նահանգի դրոշ(անգլ.՝ Flag of New York) ԱՄՆ Նյու Յորք նահանգի պաշտոնական խորհրդանիշներից մեկն է: Դրոշի ֆոնը մուգ կապույտ է: Նահանգի զինանշանը գտնվում է դրոշի կենտրոնում[1]:

Նյու Յորքի դրոշը (2 ապրիլի, 1901թ.)

Դրոշի պատմությունը սկիզբ է առնում Հեղափոխական պատերազմից և միահյուսված է Նյու Ջերսիի դրոշի պատմության հետ։ 1779 թվականի մարտի 23-ին Մայրցամաքային Կոնգրեսը լիազորեց և հանձնարարեց գլխավոր հրամանատարին մշակել Նյու Ջերսիի հետևակի համազգեստի գույներն ու զարդարանքը։ Հետևելով այս հրահանգին, գեներալ Ջորջ Վաշինգտոնը նույն թվականի հոկտեմբերի 2-ին համազգեստի հիմնական գույներն ընդունեց դարչնագույնը և մուգ կապույտը։ Այս գույները ընտրվեցին ի պատիվ հոլանդացիների, որոնց գաղութները մի ժամանակ Նյու Ջերսին և Նյու Յորքն էին։ Այսպիսով, երկու դրոշների համար էլ որպես ֆոն ընտրվեց մուգ դեղինը[2]։ Սակայն դրոշի սկզբնական տարբերակը, որը պաշտոնապես ընդունվեց 1896 թվականի ապրիլի 8-ին, մեծ ժողովրդականություն չվայելեց։ Սա այն պատճառներից մեկն էր, որ Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմինը որոշեց 1901 թվականի ապրիլի 2-ին փոխել ֆոնի գույնը մուգ կապույտի[1]:

2001 թվականին Հյուսիսամերիկյան վեքսիլոլոգիական ասոցիացիան[en] իր անդամների շրջանում հարցում անցկացրեց ԱՄՆ նահանգների, ԱՄՆ տարածքների և Կանադայի նահանգների 72 դրոշների դիզայնի վերաբերյալ: Նյու Յորքի դրոշը զբաղեցրեց 53-րդ տեղը[3]։

2020 թվականին պետական ​​դրոշը և զինանշանը թարմացվեցին «E Pluribus Unum» կարգախոսով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «New York (U.S.)» (անգլերեն). CRW Flags Inc. Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին. Վերցված է 2011-11-21-ին.
  2. «New Jersey State Flag» (անգլերեն). The State of New Jersey. Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին. Վերցված է 2011-01-21-ին.
  3. «NEW MEXICO TOPS STATE/PROVINCIAL FLAGS SURVEY, GEORGIA LOSES BY WIDE MARGIN» (անգլերեն). North American Vexillological Association. Արխիվացված է օրիգինալից 2011-05-14-ին. Վերցված է 2011-01-21-ին.
  4. Bobby WelberBobby Welber (2020-04-22). «New York State Flag is Changed For First Time in 138 Years». Hudson Valley Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-16-ին. Վերցված է 2023-06-16-ին.