Jump to content

Նյու Յորքի մետրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյու Յորքի մետրո
անգլ.՝ New York City Subway
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն
ԿառավարիչNew York City Transit Authority?
Երկիր ԱՄՆ
ՔաղաքՆյու Յորք և Նյու Յորք
Բացման տարեթիվ1904
Գծերի երկարություն1355 (օգտ. 1056) կմ
Երկաթուղագծի լայնություն1435 մմ
Կայարանների քանակ468
Գծերի քանակ26
Գծեր1?, 2?, 3?, 4, 5?, 6, <6>?, 7, <7>?, A, A?, B?, C?, D, E?, F, <F>?, N, J/Z?, L?, M, N, Q?, R?, W?, 42nd Street Shuttle?, Rockaway Park Shuttle?, Franklin Avenue Shuttle? և Z?
Ուղևորահոսքը մեկ օրում4,5 մլն
Ուղևորահոսքը մեկ տարում1623 մլն
mta.info/nyct(անգլ.)
 New York City Subway Վիքիպահեստում

Նյու Յորքի մետրոպոլիտեն (անգլ.՝ New York City Subway), երթուղիների երկարությամբ մետրոպոլիտենի խոշորագույն համակարգը (ամենաերկար գծերով մետրոն Շանհայինն է)։ Համակարգը առաջացել է 1868 թ., երբ Նյու Յորքում բացվել է վերերկրյա (մետաղե էստակադների վրա) քաղաքային երկաթուղային գիծ ճոպանուղու քարշուժով, որը 1871 թ. փոխված է եղել շոգայինի, իսկ 1890-ին էլեկտրականի։ Շահագործվող գծերի ամվողջական երկարությունը կազմում է 1355 կմ (դրանցից ուղևաորական տեղաշարժման համար օգտագործվում է 1056 կմ)։ Կայարանների պաշտոնական թիվը՝ 468 (հաշվարման տարբեր մեթոդները տալիս են 416-ից 468 կայարան), որոնք կազմում են 26 երթուղի։ Մետրոն ընդգրկում է 5 քաղաքային շրջաններից 4-ը (Ստաթեն Այլենդում գործում է նման գնացքներով քաղաքային գնացքի գիծ)։ Մետրոն, ինչպես նաև Նյու Յորքի այլ քաղաքային և արվարձանային տրանսպորտը, շահագործում է MTA ընկերությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]