Նյուտ Սքամանդեր (կերպար)
| Սեռ | արական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | |
| Անձնանուն | Newt | |
| Ազգանուն | Scamander | |
| Ծննդյան օր | 1897 | |
| Ծննդավայր | Անգլիա | |
| Քույր/եղբայր | Theseus Scamander | |
| Ամուսին | Porpentina Goldstein | |
| Ազգական | Rolf Scamander | |
| Մայրենի լեզու | անգլերեն | |
| Տիրապետում է | անգլերեն | |
| Մասնագիտություն | ոչ գեղարվեստական գրող, magizoologist | |
| Գործատու | Մոգության նախարարություն | |
| Շրջանավարտն է՝ | Հոգվարթս | |
| Աշակերտել է | Ալբուս Դամբլդոր | |
| Ապրելավայր | Դորսետ | |
| Գործունեության վայր | Hogwarts Castle, Լոնդոն, Սուդան, Հասարակածային Գվինեա, Նյու Յորք | |
| Մազերի գույն | սպիտակ մազեր, auburn hair | |
| Աչքի գույն | երկնագույն | |
| Ստեղծագործություն(ներ) | Fantastic Beasts and Where to Find Them | |
| Անդամակցություն | Hufflepuff | |
| Ստեղծել է | Ջոան Ռոուլինգ | |
| Կատարող | Էդի Ռեդմեյն | |
| Պարգևներ | Order of Merlin | |
| Ներկայացված է ստեղծագործության մեջ | Ֆանտաստիկ գազաններ (ֆիլմաշար) | |
| First appearance | Ֆանտաստիկ գազանները և դրանց բնակության վայրը | |
| From narrative universe | Հարրի Փոթերի աշխարհ | |
| Superhuman feature or ability | Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք | |
| Բարձրություն | 74 դյույմ | |
| Narrative role | գլխավոր հերոս | |
| Թշնամի | Gellert Grindelwald | |
| Մեդիաֆրանշիզ | Կախարդական աշխարհ | |
Նյուտոն Արտեմիս Ֆիդո Սքամանդեր կամ "Նյուտ" կերպար է, որը ստեղծվել է Ջոան Ռոուլինգի կողմից։ Նա հերոսն է Ֆանտաստիկ գազաններ ֆիլմաշարի, որը Հարի Փոթեր վեպերի և ֆիլմաշարի նախապատմական սպին-օֆֆն է։
Նյուտ Սքամանդերը հիշատակվել է միայն Հարի Փոթեր և Փիլիսոփայական քարը գրքում՝ որպես Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք գրքի հեղինակը, որն օգտագործվում էր Կախարդական արարածների խնամք առարկայի դասագրքի տեսքով՝ Հարի Փոթերի և նրա դասընկերների կողմից։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը գրեց այդ կեղծ դասագրքի իրական տարբերակը՝ օգտագործելով "Նյուտ Սքամանդեր" կեղծանունը։ Գրքից ներշնչված ֆիլմաշարում Նյուտ Սքամանդերը գլխավոր կերպարն է, որին մարմնավորում է Էդի Ռեդմեյնը։
Նյուտ Սքամանդերը մոլախույզ բրիտանացի կախարդ և մագիզոոլոգ է։ Նրան հաճախ օգնության է կանչում իր նախկին պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը՝ սև մոգ Գալլերտ Գրինդելվալդի դեմ պայքարում։ Նյուտը դառնում է վճռորոշ դերակատար Գրինդելվալդի պարտության գործում, որի ընթացքում նա հանդիպում է և սիրահարվում իր ապագա կնոջը՝ ԹինաԳոլդսթեյնին։
Ռոուլինգը որպես պրոդյուսեր և սցենարիստ, շատ ավելի մեծ ներգրավվածություն է ունեցել Ֆանտաստիկ գազաններ ֆիլմերի դերասանական ընտրության հարցում, քան Հարի Փոթեր ֆիլմերում։ Նա արագ հասկացավ, որ Ռեդմեյնը համապատասխանում է իր պատկերացումներին Նյուտի կերպարի մասին՝ որպես շատ բրիտանական, նուրբ և համեստ հերոսական կերպար[1]։ Ռեդմեյնի կերպարի մարմնավորումը բուռն դրական գնահատական ստացավ Մեծ Բրիտանիայում, բայց ԱՄՆ-ում քննադատների արձագանքները ավելի խառը էին, քանի որ նրա կերպարի նրբագեղությունը չէր համապատասխանում ամերիկյան հերոսի իդեալական պատկերին։
Կերպարի զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուտին նկարագրելով որպես արտասահմանցի (օտար), Ռոուլինգն ասել է․ «Իմ հերոսները միշտ այն մարդիկ են, ովքեր իրենց զգում են առանձնացված, ստիգմատիզացված կամ օտարացված։ Դա իմ գրած գրքերի մեծ մասի սրտում է, և հաստատ նաև Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք գրքի սրտում»[2]։
Նյուտ Սքամանդերը մեծացել է կախարդական գազանների հանդեպ կապվածությամբ դեռ մանկությունից և ի վերջո դառնում է մագիզոոլոգ[3]։ Նա իրեն խիստ կապված է զգում իր բոլոր կախարդական արարածների և գազանների հետ և միշտ պաշտպանում է նրանց[4]։
Ենթադրաբար, Ռոուլինգը ստեղծել է կերպարի անունը՝ համադրելով կենդանիների հետ կապված տերմիններ։ Մականունը՝ "Նյուտ", մի տեսակ պայծառ գունավոր երկկենցաղ պոչավոր կենդանու անուն է։ Առաջին միջին անունը՝ "Արտեմիս", հունական որսի, վայրի բնության և վայրի կենդանիների աստվածուհու անունն է։ Երկրորդ միջին անունը՝ "Ֆիդո", բառացիորեն նշանակում է «վստահում եմ» լատիներենում՝ ընդգծելով այն փաստը, որ Նյուտ Սքամանդերը պատկանում է Հաֆլփաֆ, Հոգվարթսի հավատարմության տանը։ Միևնույն ժամանակ նույն բառը հունարենում (Φειδώ, φειδώ, Հին հունարեն տառադարձում Pheidṓ, pheidṓ, Նոր հունարեն տառադարձում Feidó, feidó) նշանակում է «խնայողություն/չափավորություն»։ "Ֆիդո" նաև տարածված անուն է տնային շան համար։ Վերջին անունը՝ "Սքամանդեր", կապված է Իլիականում հիշատակվող Անատոլիայի Սքամանդեր գետի հետ։ Բառը ինքնին համահունչ է "սալամանդրա"-ի հետ՝ երկկենցաղներ դասին պատկանող կենդանատեսակ, որը շատ մոտ է նյուտերին, բայց կախարդական աշխարհում սրանք մողեսանման կրակաբնակ արարածներ են[5]։
Հարի Փոթերը և Նյուտ Սքամանդերը բավական տարբեր տեսակի գլխավոր հերոսներ են․ Հարին ծնված առաջնորդ է, ով Հոգվարթսում ստեղծում է ողջ կյանքի, անխախտելի ընկերություններ, մինչդեռ Նյուտը «ոչ հերոսական» հերոս է (բայց ոչ անտի հերոս), մենակյաց և միշտ մտածել է, թե մենակ է, քանի որ իր միակ մոտիկ բարեկամությունը՝ Լետա Լեսթրեյնջի հետ, ավարտվեց «խրթին հանգամանքների» պատճառով։ Հարին երբեմն համարձակ է, անզգույշ և արագ բորբոքվող, մինչդեռ Նյուտը սովորաբար մնում է հանգիստ և սառնասրտորեն է պահում իրեն ճգնաժամի ժամանակ[6]։
Այնուամենայնիվ, Նյուտն ու Հարին ունեն նաև նման հատկանիշներ․ նրանք երկուսն էլ քաջ են, համեստ, հավատարիմ, պաշտպանում են թույլերին, հակասության մեջ են իշխանության հետ (հիմնականում՝ Մոգության Նախարարություն ) և պայքարում են արդարության համար։ Հարիին և Նյուտին երկուսին էլ «ընտրված է» չարիքի դեմ պայքարելը․ համարձակ Հարին ընտրված է իր ճակատագրով և ղեկավարվում է Դամբլդորի կողմից՝ իր ծնողների պայքարը ավարտին հասցնելու համար, մինչդեռ Դամբլդորը տեսնում է, որ ավելի խոնարհ ու շփոթված Նյուտին պարզապես պետք է փոքրիկ խթան, որպեսզի նա վստահի իր բնածին բնազդներին՝ ճիշտը անելու և Գրինդելվալդի դեմ կռվելու համար[7]։
Նյուտը որոշ չափով նման է նաև Հերմայոնի Գրեյնջերին, քանի որ երկուսն էլ խելացի և վերլուծական են՝ մարտիկներ «արտակարգ ճամպրուկով»[8]։
Կերպարի կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Անգլիաում[9] 1897 թվականի փետրվարի 24-ին[10], Նյուտ Սքամանդերը փոքր տարիքից զարգացրել է հետաքրքրություն կախարդական գազանների և արարածների հանդեպ, քանի որ նրա մայրը հիպոգրիֆների աճեցնող էր։ Տասնմեկ տարեկանում դասավորվելով Հաֆլփաֆում՝ Հոգվարթսում[9], Նյուտը մտերմանում է Սլիզերինի աղջկա՝ Լետա Լեսթրեյնջի հետ, որը սովորում էր նույն կուրսում և կիսում էր ինչպես Նյուտի հետաքրքրությունը կախարդական արարածների հանդեպ, այնպես էլ իր անարժանության բարդույթը՝ օտար լինելու պատճառով։ Նյուտն ու Լետան միասին ուսումնասիրում էին կախարդական արարածներին և վայելում միմյանց ընկերությունը՝ աստիճանաբար սիրահարվելով։ Լետայի փորձարկումներից մեկը, որը կապված էր Ջարվիի հետ, պատահաբար վտանգում է մարդկային կյանքը։ Նյուտը մեղքը վերցնում է իր վրա և Հոգվարթսից վտարվում է Լետայի փոխարեն[11]։ Այդ պատճառով Նյուտը դառնում է դառնացած Լետայի հանդեպ, բայց դեռ շարունակում է խորապես սիրել նրան[12]։ Նյուտի այն ժամանակվա Սև մոգությունից պաշտպանության դասախոսը՝ Ալբուս Դամբլդորը, իր սիրելի ուսանողի օգտին կրքոտ պաշտպանում է նրան։ Նյուտը, այնուամենայնիվ, վտարվում է, բայց Դամբլդորի ազդեցության շնորհիվ նրան թույլատրվում է պահել իր կախարդական փայտիկը։
1914-ից մինչև 1918 թվականները Նյուտը ծառայում է Արևելյան ճակատում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ մասնակցելով Կախարդության նախարարության գաղտնի ծրագրին, որը ներառում էր ուկրաինական երկաթակաշչ վիշապներ։ Սակայն ծրագիրը չեղարկվում է, քանի որ վիշապները արձագանքում էին միայն Նյուտին՝ փորձելով ուտել մնացած բոլորին։ Հետագայում Նյուտը միանում է Կախարդության նախարարությանը[13] և իր գիտելիքների շնորհիվ ստանում է մի քանի բարձրացումներ, ի վերջո դառնալով մագիզոոլոգ։ Սակայն Նյուտի մասնագիտական ընտրությունը նրա ընտանիքի կողմից գնահատված չէր։ 1918 թվականին Նյուտին համոզում է Օգուստուս Վորմը օգտագործել իր լայնածավալ գիտելիքները կախարդական գազանների մասին՝ գիրք գրելու համար։ Նյուտը սկսում է միջազգային ճանապարհորդություններ կատարել՝ կախարդական գազանների և արարածների վրա հետազոտություններ անցկացնելու նպատակով իր գրքի համար։
Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին[14], Նյուտ Սքամանդերը կարճ կանգ է առնում Նյու Յորքում՝ Ֆրենկ թենթերբերդին իր բնական միջավայրում ազատ արձակելու նպատակով։ Նյուտը իր հետ տանում է կախարդականորեն ընդարձակված ճամպրուկ, որի մեջ պահում է մի շարք կախարդական գազաններ՝ իր աշխարհով մեկ ճամփորդություններից[15]։ Քաոսային իրադարձությունների շղթայի արդյունքում Նյուտի ճամպրուկը պատահաբար փոխվում է Մագլի (կամ «Նո-մաջ»)՝ հացթուխ դառնալու ձգտող Ջեյքոբ Կովալսկու ճամպրուկի հետ։ Ջեյքոբը բացում է ճամպրուկը և պատահաբար բաց թողնում կախարդական գազաններին։ Նյուտը միանում է Ջեյքոբին, Ամերիկյան նախկին աուրոր ՊորպենԹինա(«Թինա») Գոլդսթեյնին և Թինայի լեգիլիմենց քույր Քվինին՝ բոլոր փախած արարածներին հավաքելու համար։ Նյուտը բարդությունների է բախվում MACUSA-ի (Կախարդական Կոնգրես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կողմից, բայց այնուամենայնիվ կարողանում է հավաքել բոլոր փախած արարածներին՝ Ջեյքոբի, Թինայի և Քվինիի օգնությամբ։ Երբ Քվինին իր լեգիլիմենցիայի միջոցով իմանում է Նյուտի անցյալի մասին, նա խորհուրդ է տալիս Նյուտին առաջ շարժվել՝ նկարագրելով Լետա Լեսթրեյնջին որպես «վերցնող»[16]։
Նյուտը հանդիպում է կործանարար և էմոցիոնալ անհանգստացած օբսկուրիալ դեռահաս Քրեդենս Բերքբոնին, որին Նյուտը սփոփում և հանգստացնում է իր բարիությամբ։ Երբ MACUSA-ի աուրորները հարձակվում են Քրեդենսի վրա և ենթադրաբար սպանում նրան, Նյուտն է միայն նկատում, որ օբսկուրուսի փոքրիկ մի մասնիկ փախչում է (հուշելով, որ Քրեդենսը ողջ է մնացել)։ Նյուտը բացահայտում է, որ MACUSA-ի աուրոր Փերսիվալ Գրեյվզը իրականում հռչակված և վտանգավոր սև մոգն է՝ Գելլերտ Գրինդելվալդը՝ քողի տակ։ Գրինդելվալդը ձերբակալվում է։ Նյուտը կանխում է կախարդական աշխարհի բացահայտումը մագլերի («Նո-մաջ») համայնքի համար՝ օգտագործելով իր թենթերբերդին՝ տարածելու մի խմորիչ, որը հեռացնում է բոլոր Նո-մաջերի հիշողությունները օբսկուրիալ կռվի մասին։ Նյուտը ստանում է հարգանք և ներողություն MACUSA-ից։ Նյուտը ջերմ հրաժեշտ է տալիս Ջեյքոբին, նախքան վերջինս կամավոր քայլում է հիշողությունները ջնջող անձրևի տակ[17]։
Նյուտը պաշտպանում է Թինային և արդարացնում նրա սխալը, որի պատճառով նրան աշխատանքից հեռացրել էին․ դրանից հետո Թինան վերադարձնում է իր աշխատանքը որպես աուրոր։ Մեկ շաբաթ անց Նյուտը անանուն կերպով նվիրում է Ջեյքոբին մի քանի արծաթե Օքքամիի խեցիներ՝ նրան վարկ ստանալու և հացթուխի իր երազանքը իրականացնելուն աջակցելու համար[18]։ Նյուտը հրաժեշտ է տալիս Թինային և խոստանում անձամբ նրան նվիրել իր գրքի օրինակը, նախքան նավ բարձրանալը և Անգլիա վերադառնալը[19]։
Ֆանտաստիկ գազաններ․Գրինդելվալդի հանցագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին[14], Նյուտ Սքամանդերի «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք» գիրքը դարձել է բեսթսելլեր և հաստատվել է որպես Հոգվարթսի դասագիրք։ Այդ ընթացքում Գրինդելվալդը փախչում է պահակախցից[20]։ Ալբուս Դամբլդորը գաղտնի հանդիպում է Նյուտին և խնդրում նրան գտնել ու փրկել Քրեդենսին (որը այժմ բոլորի կողմից համարվում է ողջ)[21]։ Նյուտը տխրում է, երբ Քվինին հայտնում է, որ հիասթափված Թինան կարծես հանդիպում է ինչ-որ մեկի հետ՝ սխալմամբ կարծելով, թե Նյուտը նշանված է Լետա Լեսթրեյնջի հետ, մինչդեռ իրականում Լետան նշանված է Նյուտի ավագ եղբոր՝ Թեսևսի հետ[22]։
Իմանալով, որ Թինան նույնպես փնտրում է Քրեդենսին Ֆրանսիաում, Նյուտը նույնպես գնում է այնտեղ Ջեյքոբի հետ (ով վերագտել էր իր հիշողությունները կախարդական աշխարհի մասին)։ Քանի որ Նախարարությունը միջազգային ճանապարհորդության արգելք էր դրել նրա վրա, Նյուտը ապօրինի կերպով կաշառում է պորտքու վաճառողի Քենթի ափին և անմիջապես Ջեյքոբի հետ հայտնվում է Փարիզում[23]։ Երկուսն էլ հետապնդում են Յուսուֆ Կամա անունով կախարդի, սակայն պարզում են, որ Թինան նրա կողմից պատանդ է պահվում։ Անսպասելիորեն Կաման փլվում է մակաբուծային վարակի պատճառով, իսկ Նյուտի կենդանին՝ բոուտրաքլ Փիկետը, փականը բացելով ազատում է երեքին։ Նյուտը բռնում է Ցոուուին, որը ավելի վաղ փախել էր շրջիկ կրկեսից և ավերածություններ էր գործել Փարիզի փողոցներում։ Այնուհետև նրանք երեքով տեղափոխում են ուշագնաց Կամային Դամբլդորի ապաստարան, որը վարում էր ալքիմիկոս Նիկոլա Ֆլամելը, որտեղ Նյուտը հեռացնում է Կամային վարակած վիշապի որդը՝ այդպիսով բուժելով նրան։ Թինան, դեռ վիրավորված Նյուտից և նրա ենթադրյալ նշանադրությունից, հեռանում է, իսկ Նյուտն անմիջապես հետո գնում է Ֆրանսիայի Մոգության Նախարարություն ՝ Քրեդենսի անցյալի մասին տեղեկություն պարզելու համար։ Վերջում Նյուտը Թինային ասում է, որ ինքը նշանված չէ Լետայի հետ։ Նա անհարմար փորձում է խոստովանել Թինային, որ սիրահարվել է նրան, սակայն նյարդայնացած հանկարծ ասում է, որ նրա «աչքերը նման են ջրի տակ բոցին» — «ինչպես սալամանդրաները», միասին ավելացնում են նրանք, և այդ պահին Թինայի սերը նորից բորբոքվում է[24]։
Լեսթրեյնջ ընտանիքի դամբարանում Լետան խոստովանում է իր անցյալի սխալը՝ ազատելու Քրեդենսին Յուսուֆ Կամայի չխախտվող երդումից։ Նյուտը սփոփում է զղջացող Լետային որպես լավ ընկեր։ Նյուտը որոշում է միանալ Գրինդելվալդի դեմ պայքարին՝ նրա հետևորդների ավերիչ հանրահավաքից հետո, որի ընթացքում Քվինին և Քրեդենսը Գրինդելվալդին են միանում մանիպուլյացիայի արդյունքում, մինչդեռ Լետան զոհաբերում է իր կյանքը, որպեսզի փրկի իր փեսացու Թեսևսին և մյուսներին։ Ֆլամելը առաջնորդում է փախստականներին՝ փրկելով Փարիզը կրակոտ կործանումից։
Էպիլոգում՝ Հոգվարթսում, Նյուտը Դամբլդորին է հանձնում կախարդական արծաթե սրվակը, որը Նյուտի նյուֆլերը գողացել էր Գրինդելվալդից։ Այն պարունակում էր արյան երդում, որը Գրինդելվալդն ու Դամբլդորը տվել էին իրենց երիտասարդության տարիներին և որը նրանց արգելում էր միմյանց դեմ մենամարտել։ Դամբլդորը կարծում է, որ այն հնարավոր է ոչնչացնել[25]։
Ֆանտաստիկ գազաններ․Դամբլդորի գաղտնիքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Նյուտ Սքամանդերը խնամում է հղի Չիլինին, որը լույս աշխարհ է բերում երկվորյակների։ Գրինդելվալդի հետևորդները սպանում են մոր Չիլինին և բռնում երկվորյակներից մեկին, որին Գրինդելվալդը զոհում է նախագուշակություն ձեռք բերելու համար։ Սակայն Նյուտը փրկում է երկրորդ Չիլինին և ապահով պահում նրան[26]։
Ալբուս Դամբլդորը վստահում է Նյուտին կազմել և առաջնորդել մի խումբ՝ կանխելու Գրինդելվալդի աշխարհակալական ծրագրերը։ Նյուտը հավաքում է թիմ, որում ընդգրկված են իր աուրոր եղբայր Թեսևսը, մագլ ընկեր Ջեյքոբ Կովալսկին, Իլվերմորնի հմայությունների դասախոս Էյուլալի «Լալի» Հիքսը, իր օգնական Բանտին և Յուսուֆ Կաման[27]։ Նյուտը Ջեյքոբին նվիրում է կախարդական փայտիկ՝ ըստ Դամբլդորի հրահանգի, ինչը մեծ զարմանք և ուրախություն է պատճառում Ջեյքոբին[28]։ Նյուտը, Ջեյքոբը, Լալին և Թեսևսը ապշում են, երբ Գրինդելվալդը արդարացվում է բոլոր մեղադրանքներից և նույնիսկ թույլտվություն ստանում առաջադրվելու առաջիկա ընտրություններում։ Երբ Թեսևսին շփոթեցնելով առևանգում են Գրինդելվալդի հետևորդները, Նյուտը թափանցում է գերմանական Էրկստագ բանտ և փրկում իր եղբորը։ Հոգի խոզի գլուխ պանդոկում Դամբլդորը Նյուտին բացահայտում է, որ Քրեդենս Բերքբոնը իրականում իր կրտսեր եղբոր՝ Աբերդֆորթ Դամբլդորի ապօրինի որդին է։ Նյուտը փորձում է սփոփել մեղավորության զգացումով տառապող Դամբլդորին, բայց ապարդյուն։ Սակայն մինչ հեռանալը Նյուտը նրան ասում է, որ ինքը հնարավորություն ունի ուղղելու իր սխալները[29]։
Նյուտը, Թեսևսը, Ջեյքոբը, Լալին, Բանտին և Դամբլդորը հասնում են Բութան, որտեղ անցկացվում են նոր գերագույն մագվամփի ընտրությունները։ Գրինդելվալդը մանիպուլյացիայի միջոցով կեղծում է ընտրությունները և հաղթում։ Սակայն Քրեդենսի օգնությամբ Նյուտը բացահայտում է, որ այն Չիլինը, որը ընտրել էր Գրինդելվալդին, արդեն մահացած էր և վերակենդանացվել էր նեկրոմանտիայի միջոցով[30]։ Նյուտը ազատում է կենդանի մնացած Չիլինին, որը նոր գերագույն մագվամփ է ընտրում Վիսենսիա Սանտոսին։ Զայրացած և պարտված Գրինդելվալդը փախչում է, բայց ոչ նախքան նրա և Դամբլդորի արյան երդումը կոտրվում է կախարդական մոգության շղթայի միջոցով[30]։ Դամբլդորը անկեղծորեն շնորհակալություն է հայտնում Նյուտին՝ իր բոլոր օգնությունների համար։ Աբերդֆորթը ընդունում է մահամերձ Քրեդենսին և տանում տուն։ Քվինին զղջում է Գրինդելվալդին միանալու համար և հրաժարվում է մութ կողմից․ նա և Ջեյքոբը ամուսնանում են։ Նյուտը մասնակցում է հարսանիքին՝ որպես Ջեյքոբի վկա։ Նյուտը զարմանքով և խոսքերից զրկված է լինում՝ տեսնելով այնտեղ նաև իր սիրելի Թինային։ Երկուսն էլ վերամիավորվում են և միասին մասնակցում հարսանիքին[31]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաշխարհային Կախարդական պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Նյուտը և Թինան ամուսնանում են[32]։ Նյուտը ստեղծում է Գայլամարդկանց գրանցամատյանը և Փորձարարական բուծման արգելքը։ Նա նաև աշխատում է Վիշապների ուսումնասիրության և զսպման բյուրոյում[32]։ 1979 թվականին նա արժանանում է Մերլինի շքանշանի երկրորդ աստիճանի՝ մագիզոոլոգիային մատուցած ծառայությունների համար[33]։ Նյուտը հայտնվում է նաև Շոկոլադե գորտի քարտի վրա[34]։ Նրա թոռը՝ Ռոլֆ Սքամանդերը, որը մասնագիտությամբ բնաբան է, ամուսնանում է Լունա Լավգուդի հետ[35]։ Շուտով Նյուտը դառնում է Լորկան և Լիսանդր երկվորյակների ծպտուն պապը։
Ինչպես պատկերված է Հարի Փոթեր և Ազկաբանի բանտարկյալը ֆիլմում, Նյուտ Սքամանդերը 1993 կամ 1994 թ․ այցելում է Հոգվարթս՝ անհայտ պատճառներով՝ հայտնվելով Կարտոգրաֆների քարտեզի վրա[36]։ Նյուտը գրում է «Մանուկների հրեշաբանություն» գիրքը՝ հատուկ երիտասարդ ընթերցողների համար։ 2017 թ․ դրությամբ Նյուտ Սքամանդերը դեռ «կենդանի և առողջ» է[32]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարը ստացել է խառը արձագանք։ Նյուտ Սքամանդերը ընտրվել է IGN-ի կողմից որպես իրենց տասնհինգերորդ սիրելի Հարի Փոթեր կերպար՝ նշելով, որ Նյուտը շատ արագ հաստատվել է որպես «շատ տարբեր տեսակի հերոս»[37]։
Մշակութային քննադատ Ջոնաթան ՄաքԻնթոշը գովաբանել է կերպարը՝ հայտարարելով, որ նա «իրականացնում է թարմացնող ոչ տիպիկ տղամարդկություն»[38]։ MuggleNet-ի Ջոշուա Հանսենը Նյուտ Սքամանդերին ավելի է նախընտրել, քան Հարի Փոթերին, և ասել․ «Մի սխալվեք, Հարին դեռ թանկ է իմ սրտին Բայց երբ նախընտրության կարգ եմ կազմում, այն մարդը, որի անունը մողեսի [sic] անուն է, անպայման հաղթում է»[39]։ Looper-ի խմբագիրն արժևորել է այն փաստը, որ Նյուտի կերպարը օգնեց Հաֆլփաֆի տունը «լույսի տակ հայտնվել»[40]։ The Guardian-ի քննադատը վայելել է Նյուտ Սքամանդերի անհատականությունը և ասել․ «Ամբողջովին թեթևակյաց շարժուձևերով և կակազող ոգևորությամբ՝ [Էդի Ռեդմեյնի] մեծ նվերը կերպարին կործանարար անինքնավստահությունն է»[41]։
Էդի Ռեդմեյնը, ով մարմնավորել է Նյուտ Սքամանդերին բոլոր ֆիլմերում, նույնպես ստացել է դրական արձագանք։ Իր դերի համար Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել դրանք ֆիլմում Ռեդմեյնը արժանացել է Լավագույն դերասան մրցանակին Empire Awards-ից[42]։
Շատ քննադատներ, սակայն, դժգոհել են Ռեդմեյնի կերպարի մեկնաբանությունից։ Empire-ի Հելեն Օ’Հարան գրել է․ «[...] նա այնքան կտրված և մեկուսացված է, որ առաջին կես ժամում հազիվ թե փոխի դեմքի արտահայտությունը՝ ընկերական դատարկությունից դուրս, այն ժամանակ, երբ մենք իսկապես կարիք ունեինք, որ նա առաջնորդի մեզ»[43]։ Los Angeles Times-ի Ջասթին Չանգը Նյուտ Սքամանդերին նկարագրել է որպես «չհմայիչ»[44]։ Չարլզ Բրեմեսկոն Polygon կայքից քննադատել է, թե ինչպես Նյուտ Սքամանդերը «մարգինալացվել է իր սեփական ֆրանշիզում»[45]։
Կերպարային նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտ Սքամանդերը բարձրահասակ կախարդ է՝ շագանակագույն մազերով և մուգ դեղնավուն աչքերով։
Նյուտը գրեթե միշտ կրում է իր մեկշարք կոճկվող, մարմնին մոտիկ նստող, մուգ կապտավուն (թուզի գույնի) վերարկուն, որը հասնում է մինչև ծնկները։ Նրա հիմնական հագուկապի մեջ ներառված են նաև մուգ շագանակագույն պիջակը և տաբատը, վառ նարնջագույն ժիլետը, սպիտակ վերնաշապիկը, փոքրիկ փողկապ-թիթեռն ու բարձր կաշվե բոթասները, որոնք մաշված են ու քայքայված՝ աշխարհով մեկ ճանապարհորդելու պատճառով[46]։ Նյուտի վերարկուի տարբեր գրպաններում պահվում են տարբեր թուրմեր և էլիքսիրներ, քանի որ մագիզոոլոգ Նյուտը միշտ պատրաստ է։
Ժամանակ առ ժամանակ նրան կարելի է տեսնել նաև իր բրդե սև-դեղին Հաֆլփաֆի շարֆով։
Անձնավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդի Ռեդմեյնը արտահայտել է իր կարծիքը, որ Նյուտ Սքամանդերը կարող է լինել աուտիզմի սպեկտրի վրա[47]։ Սոցիալապես անշփոթ, մի փոքր էքսցենտրիկ և փակ մարդկանց հետ շփվելիս, Նյուտը իրեն ավելի հարմարավետ է զգում կենդանիների մոտ և ավելի հեշտ է կապ հաստատում նրանց հետ[48]։ Նյուտի հարաբերությունները իր կախարդական արարածների հետ երբեմն գերակայում են մարդկանց հետ ունեցած հարաբերություններից։ Այնուամենայնիվ, Նյուտը չի զրկվում մարդկանց հանդեպ կարեկցանքից․ նրա հավատքը մագլերի ներուժի հանդեպ և նրա բացառիկ բարեկամությունը մագլ Ջեյքոբ Կովալսկու հետ «հիշեցնում են որոշ առումով Ալբուս Դամբլդորին»[2]։
Նյուտը չի վախենում ցույց տալ թուլություն, խոցելիություն կամ զգացմունքներ։ Նա փորձում է խուսափել բռնությունից, երբ դա հնարավոր է, օրինակ՝ սփոփելով խիստ խռովված օբսկուրիալ Քրեդենս Բերքբոնին իր բարի, ըմբռնող և կարեկցող բնավորությամբ[2]։ Նյուտին գովաբանում է իր նախկին տնօրեն Ալբուս Դամբլդորը՝ միշտ ճիշտը անելու համար՝ առանց իշխանության կամ փառքի ձգտելու[49]։
Նյուտն ունի գիտնականի հայացք և ծարավ գիտելիքի կախարդական արարածների մասին՝ նպատակ ունենալով պաշտպանել նրանց և կրթել ուրիշներին։ Նյուտը «խճճվում է» վտանգի սրտում, հատկապես, եթե ներգրավված է առեղծվածային տեսակ։ Նյուտը հմայված է կախարդական բոլոր տեսակի արարածներով—even այնպիսիներով, որոնցից կախարդներն ու մագոսները խորը վախենում են[50]։
Կախարդական կարողություններ և հմտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուտի վարպետությունը Հմայանքների մեջ երևում է, երբ նա կարողանում է իր ճամպրուկի ներսում կատարել բարձր մակարդակի Անհայտացվող Ընդարձակման Հմայանք՝ տարածքը մեծացնելու և տարբեր բնիկ միջավայրերից անթիվ կախարդական արարածներ պահելու համար[51]։ Նա նաև կարողանում է կիրառել Մթնոլորտային Հմայանքներ՝ ճամպրուկի ներսում ստեղծելու համար առանձին բնական միջավայրեր, որտեղ կախարդական արարածները կարող են գոյատևել։ Նա նույնիսկ կարողանում է ստեղծել կախարդական պղպջակ՝ օբսկուրուսը պարունակելու և պահպանելու համար նույնիսկ նրա կրողի մահվանից հետո[52]։ Նա նաև հաջողությամբ կիրառում է հետագծման հմայք, որը օգտագործում է Թինային գտնելու համար։
Նյուտն առանձնապես տաղանդավոր է Բուսաբանության և Բժշկության մեջ, քանի որ կարողանում է կախարդական բույսերից և թուրմերից պատրաստել բուժիչ միջոցներ — ինչպես այն ժամանակ, երբ արագորեն պատրաստում է թրջոց՝ թարմ բույսերից և նախապես պատրաստված խառնուրդներից՝ վերահսկելու համար Ջեյքոբի անսովոր ծանր ռեակցիան Մրտլափի կծելուց հետո[53]։ Նյուտը նաև խնամում էր կախարդական ֆլորան և ծանոթ էր դրանց հատկություններին՝ իր կախարդականորեն ընդարձակված ճամպրուկի տնակում պահելով մի քանի ծաղկամանավոր բույսեր, որն իր կախարդական արարածների տունն էր ծառայում։
Պոլիհյութուկսի թուրմը համարվում է պատրաստման մեջ չափազանց բարդ[54]։ Քանի որ Նյուտը հաջողությամբ կարողացել է պատրաստել այդ թուրմը[55], սա ցույց է տալիս, որ նա նաև հմուտ է թուրմաբանության մեջ։
Նյուտ Սքամանդերի կախարդական փայտիկը կազմված է բավականին անսովոր բաղադրիչներից․ փայտը եղել է արևադարձային լայմի ծառից, իսկ միջուկում օգտագործվել են խեցի և ոսկոր[13]։ Նյուտի բոգարտը Կախարդության նախարարության գրասենյակային սեղանն է, քանի որ նա ամենից շատ վախենում է աշխատել գրասենյակում[56]։ Երբ Ռոուլինգին երկրպագուն հարցրեց Նյուտի պատրոնուսի ձևի մասին, նա չբացահայտեց այն՝ պահելով սյուժետային գաղտնիք[57]։
Ֆիլմային մարմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմային շարքում Նյուտ Սքամանդերին մարմնավորում է Էդի Ռեդմեյնը[58]։ Ինչպես Ջ. Կ. Ռոուլինգը, այնպես էլ Դեյվիդ Հեյմանը հայտարարել են, որ Էդի Ռեդմեյնը իրենց «առաջին և միակ ընտրությունն» է եղել Նյուտ Սքամանդերին մարմնավորելու համար։ «Նա ոչ միայն տեսք ունի այնպես, կարծես ապրում է 1926 թվականին, այլև ունի Նյուտ լինելու համար անհրաժեշտ բոլոր տարրերը․ նա խելացի է, զվարճալի, բացարձակապես բրիտանացի և չափազանց համակրելի [...]» — ասել է Դեյվիդ Հեյմանը[59][60]։
Ռեդմեյնը կերպարի փայտիկը ինքն է ընտրել տարբեր դիզայններից, քանի որ նրան դուր էր եկել, որ այն «շատ պարզ» էր և «պատրաստված օրգանական նյութերից»[61]։ Ռեդմեյնը երկու անգամ անցել է Պատրոնուսի թեստը Pottermore կայքում և երկու անգամ էլ ստացել է նույն արդյունքը՝ բասեթ հաունդ պատրոնուս[62]։
Ֆանտաստիկ գազաններ․Գրինդելվալդի հանցագործությունները ֆիլմում Նյուտ Սքամանդերին դեռահաս տարիքում մարմնավորում է բրիտանացի երեխա-դերասան Ջոշուա Շիան[63]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաշք գազաններ ֆիլմերի «հավելյալ» հարցազրույցները DVD և blu-ray թողարկումներում
- 1 2 3 «Why Newt Scamander is a different kind of hero | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ Evans, Nick (2019 թ․ փետրվարի 28). «Newt Scamander's Backstory: What You Need To Know About The Fantastic Beasts Hero». CINEMABLEND (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին. «Newt may seem like an oddity to many of his fellow wizards, but working with magical creatures actually runs in the family. Newt's mother was a fancy Hippogriff breeder.»
- ↑ Trenholm, Richard. «'Fantastic Beasts' is full of fantastic treats». CNET (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին. «While it's sometimes tough to hear his whimsical whisperings, Scamander's guileless innocence and infectious love for the animals in his charge make him an endearing focal point for the film.»
- ↑ Harrison-Dengate, Eleanor (2015 թ․ մայիսի 21). «Newt Scamander: What's in a name?». MuggleNet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Why Newt Scamander and Harry Potter were different kinds of Chosen One | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Fantastic Beasts: 10 Identical Traits Newt Scamander and Harry Potter Share». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Why Hermione Granger and Newt Scamander are a similar sort of hero | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
- 1 2 Kogge, Michael (2016 թ․ նոյեմբերի 18). Magical Movie Handbook (Fantastic Beasts and Where To Find Them). Scholastic. էջ 9. ISBN 9781338135220.
- ↑ «10 Little-Known Facts About Newt Scamander». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «'Fantastic Beasts' tie-in book reveals reason for Newt Scamander's Hogwarts expulsion - SnitchSeeker.com». www.snitchseeker.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Who is Leta Lestrange? 'Fantastic Beasts' Is Only The Start For The New Character, Says Director David Yates». Bustle (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- 1 2 Erao, Matthew (2016 թ․ դեկտեմբերի 10). «Harry Potter: 15 Things You Didn't Know About Newt Scamander». Screenrant (ամերիկյան անգլերեն).
- 1 2 «Here's How Fantastic Beasts Fits Into the Harry Potter Timeline». Time (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-04-02-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Kogge, Michael (2016). Magical Movie Handbook (Fantastic Beasts and Where To Find Them). Scholastic Inc. էջ 10. ISBN 9781338135220.
- ↑ Rowling, J. K. (2018). «Scene 92». Fantastic Beasts and Where to Find Them: The Original Screenplay. Sphere. ISBN 9780751574951.
- ↑ Fantastic Beasts and Where to Find Them: The Original Screenplay. «Scene 118»
- ↑ «Scene 121». Fantastic Beasts and Where to Find Them: The Original Screenplay.
- ↑ «Scene 122». Fantastic Beasts and Where To Find Them: The Original Screenplay.
- ↑ Rowling, J. K. (2018). «Scene 10». Fantastic Beasts: The Crimes of Grindelwald - The Original Screenplay. W F Howes Limited. ISBN 9781528822282.
- ↑ «Dumbledore and Newt will team up against Grindelwald in the new Fantastic Beasts film | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «A guide to the new characters from Fantastic Beasts: The Crimes of Grindelwald | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Scene 47». Fantastic Beasts: The Crimes of Grindelwald - The Original Screenplay.
- ↑ Gladwyn, Lizzie (2018 թ․ նոյեմբերի 30). «Salamander Eyes and the Moment I Finally Knew». MuggleNet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Scene 119». Fantastic Beasts: The Crimes of Grindelwald - The Original Screenplay.
- ↑ «Fantastic Beasts: The Secrets of Dumbledore Ending Explained» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 14. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «A who's who in Fantastic Beasts: The Secrets of Dumbledore | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Fantastic Beasts 3: Why does Jacob Kowalski have a wand?». The Digital Fix (բրիտանական անգլերեն). 2022 թ․ ապրիլի 10. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Fantastic Beasts 3: The Secrets of Dumbledore Quotes». MagicalQuote (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին. «Even if we make mistakes, the terrible things, we can try to make things right. And that's what matters: Trying.»
- 1 2 Reyes, Mike (2022 թ․ ապրիլի 17). «Fantastic Beasts: The Secrets Of Dumbledore Ending Explained — What's Next For Newt, Queenie, And Mads Mikkelsen's Grindelwald?». CINEMABLEND (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Acuna, Kirsten. «'Fantastic Beasts: The Secrets of Dumbledore' sidelines one of the franchise's main characters. Here's how their absence is explained away». Insider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- 1 2 3 Rowling, J. K. (2017). «About the Author». Հրաշք գազաններ և որտեղ գտնել դրանք. Bloomsbury. էջ 87. ISBN 978-1408835050. «Now retired, he lives in Dorset with his wife Porpentina and their pet Kneazles: Hoppy, Milly and Mauler. As of 2017, Newt Scamander is still alive and well.»
- ↑ «Harry Potter: 7 Great Order Of Merlin Recipients (and 3 That Are Terrible)». CBR (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Harry Potter: 10 Chocolate Frog Cards You Never Knew Existed». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «J.K. Rowling Web Chat Transcript». The-Leaky-Cauldron.org. 2007 թ․ հուլիսի 30. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Sarner, Lauren (2016 թ․ նոյեմբերի 28). «Newt Scamander Crossed Paths With Harry Potter During 'Prisoner of Azkaban'». Inverse (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ I. G. N. Staff (2022 թ․ մարտի 16). «The 25 Best Harry Potter Characters». IGN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «The Fantastic Masculinity of Newt Scamander». YouTube. 2017 թ․ մայիսի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Hansen, Joshua (2017 թ․ մայիսի 16). «Why Newt Scamander Is a Better Protagonist Than Harry». MuggleNet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Jasmine (2022 թ․ ապրիլի 20). «Things The Fantastic Beasts Franchise Does Much Better Than Harry Potter». Looper.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Wendy Ide (2016 թ․ նոյեմբերի 20). «Fantastic Beasts and Where to Find Them review – a winning spell». the Guardian. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
- ↑ Nugent, John (2017 թ․ մարտի 19). «Three Empire Awards 2017: Rogue One, Tom Hiddleston And Patrick Stewart Win Big». Empire Online. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- ↑ Helen O'Hara (2016 թ․ նոյեմբերի 17). «Fantastic Beasts And Where To Find Them». Empire. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Chang, Justin (2018 թ․ նոյեմբերի 8). «Review: 'Fantastic Beasts: The Crimes of Grindelwald' is one great big Dumble-snore». Los Angeles Times. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Bramesco, Charles (2022 թ․ ապրիլի 5). «The Secrets of Dumbledore lets a zombified franchise lurch forward». Polygon. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Kogge, Michael (2016 թ․ նոյեմբերի 18). Character Guide (Fantastic Beasts and Where to Find Them). Scholastic. էջեր 15–17. ISBN 9781338135237.
- ↑ Libbey, Dirk (2018 թ․ նոյեմբերի 19). «Eddie Redmayne Does Think Newt Scamander Is On The Autism Spectrum». CINEMABLEND (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Rowling, J. K. (2018). Fantastic Beasts and Where To Find Them: The Original Screenplay. Sphere. ISBN 9780751574951. «NEWT: Not really, no. I annoy people.»
- ↑ Rowling, J. K. (2019). Fantastic Beasts: the Crimes of Grindelwald - the Original Screenplay. Sphere. ISBN 9780751578287. «You do not seek power, or popularity. You simply ask, "Is the thing right in itself?"»
- ↑ Kogge, Michael (2016 թ․ նոյեմբերի 18). Character Guide (Fantastic Beasts and Where to Find Them). Scholastic. էջ 13. ISBN 9781338135237.
- ↑ Britt, Ryan (21
November 2016). «HERE'S HOW ALL THOSE 'FANTASTIC BEASTS' LIVE IN NEWT'S SUITCASE». www.inverse.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}: line feed character in|date=at position 3 (օգնություն) - ↑ Rowling, J. K. (2018). «Scene 47». Fantastic Beasts and Where To Find Them: The Original Screenplay. Sphere. ISBN 9780751574951.
- ↑ Rowling, J. K. (2018). «Scene 46». Fantastic Beasts and Where To Find Them: The Original Screenplay. Sphere. ISBN 9780751574951.
- ↑ Rowling, J.K. (1998). «Chapter 10 - The Rogue Bludger». Հարի Փոթեր և Գաղտնի սենյակը. Bloomsbury. ISBN 0-7475-3849-2.
- ↑ «Polyjuice Potion adventures: ranked | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «'Fantastic Beasts': What does Newt's boggart tell us about him?». Hypable (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2024-05-30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Newt's Patronus Is a Huge Spoiler in Fantastic Beasts 2». MovieWeb. 2017 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ McMillan, Graeme (2015 թ․ հունիսի 1). «Eddie Redmayne Officially Cast in 'Harry Potter' Prequel 'Fantastic Beasts and Where to Find Them'». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Heyman, David (2016 թ․ նոյեմբերի 12). «Fantastic Beasts: 'Eddie Redmayne was our first and only choice. He looks as if he lives in 1926'». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Fantastic Beasts: Eddie Redmayne AKA Newt Scamander Was The ONLY Choice For Lead, Says JK Rowling». Koimoi. 2020 թ․ հունիսի 7. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «When Eddie Redmayne chose Newt Scamander's wand | Wizarding World». www.wizardingworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Alexander, Bryan. «'Fantastic Beasts' star Eddie Redmayne reveals his Patronus». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «The Actor Playing Young Newt Scamander In The 'Fantastic Beasts' Sequel Is Simply Magical». Elite Daily (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.