Նյուտ Գինգրիչ
Նյուտ Գինգրիչ | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Էմորիի համալսարան (1965)[1], Թուլեյնի համալսարան (1968)[1], Baker High School? (1961)[1] և Թուլեյնի համալսարան (1971)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, վիպասան, գրող, ուսուցիչ և պատմաբան |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հունիսի 17, 1943[2][3][4][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Հարիսբուրգ, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Callista Gingrich? |
Կայք՝ | newt.org |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
«Դաբլսպիկ» մրցանակ, «Դաբլսպիկ» մրցանակ և Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի |
Նյուտոն Լերոյ «Նյութ» Գինգրիչ (անգլ.՝ Newton Leroy "Newt" Gingrich, հունիսի 17, 1943[2][3][4][…], Հարիսբուրգ, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս և գործարար[6]։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ (1995-1999):
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում եղել է պատմության պրոֆեսոր (պատմության դոկտորական աստիճան): ԱՄՆ պատմության մեջ է մտել որպես «Հանրապետական հեղափոխության» գաղափարաբան։ 1994 թվականին Հանրապետական կուսակցությունը չորս տասնամյակի ընթացքում առաջին անգամ վերահսկողություն է ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ (գումարած 54 տեղ Ներկայացուցիչների պալատում՝ ընդամենը 230 տեղ, մեծամասնության մինիմումի դեպքում՝ 218 տեղ և 53 տեղ Սենատում՝ մեծամասնության մինիմումի դեպքում՝ 51 տեղ)՝ որպես սեփական ծրագիր օգտագործելով «պայմանագիր Ամերիկայի հետ» մանիֆեստ քաղաքականությունը։ 1995 թվականին Թայմի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը։ Նույն 1995 թվականի վերջին Գինգրիչի և նախագահ Բիլ Քլինթոնի միջև լուրջ տարաձայնություններ են տեղի ունեցել[7]։ 1996 թվականի դաշնային բյուջեի ձևավորման շուրջ։ Հանրապետական մեծամասնությունը մերժել է սոցիալական ծախսերի ավելացման մասին նախագահի որոշումը, իսկ Քլինթոնը վետո է դրել ընդդիմախոսների որոշման վրա: Փակուղուց դուրս գալու ելք այդպես էլ չի գտնվել, ինչն ազդել Է Քլինթոնի վարկանիշի վրա[8], ինչպես նաև 1996 թվականի ընտրություններում հանրապետականները 8 տեղ են կորցրել Ներկայացուցիչների պալատում[9]: 1996 թվականին Գինգրիչը պարգևատրվել է ԱՄՆ անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» դիպլոմով։
Նյուտ Գինգրիչը եղել է Բիլ Քլինթոնի իմպիչմենտի նախաձեռնողներից մեկը[10], բայց քանի որ այդ որոշումը բավական հայտնի չէր[11], հանրապետականները 1998 թվականի հերթական միջանկյալ ընտրությունների ժամանակ 5 տեղ կորցրեցին Ներկայացուցիչների պալատում: Գինգրիչը այդ անհաջողությունից հետո հրաժարական է տվել խոսնակի պաշտոնից և հեռացել խորհրդարանից (սակայն Քլինթոնի իմպիչենտն, այնուամենայնիվ, քննարկվել է Ներկայացուցիչների պալատում և հավանության արժանացել 1998 թվականի դեկտեմբերին)։
Վերջին տարիներին Գինգրիչը հանդես է եկել որպես քաղաքական վերլուծաբան և մեկնաբան։ 2011 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Ջորջիա նահանգի հերթական նախագահական ընտրություններում[12]։ Հանդիսանում էր Բարաք Օբամայի վարչակազմի հետևողական և կոշտ քննադատը[13]։
2012 թվականի հունվարի 21-ին վստահ հաղթանակ է տարել Հարավային Կարոլինայի նահանգում հանրապետական փրայմերիզներում[14]։

Ներկայումս ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ աշխատակից է (անգլ.՝ American Enterprise Institute)։
Նախագահական քարոզարշավ 2012[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրագրողներն արդեն 2011 թվականի մարտին հայտարարել էին 2012 թվականի նախագահական մրցապայքարին Նյուտ Գինգրիչի մասնակցության մասին, սակայն պաշտոնապես նա արշավն սկսել է 2011 թվականի մայիսի 11-ին՝ այդ մասին հայտարարելով Թվիթթերի և ՅուԹյուբի միջոցով: Ըստ realclearpolitics.com կայքի` նրա ազգային վարկանիշը մինչև 2011 թվականի նոյեմբերը 5-10 տոկոս էր, իսկ նոյեմբերին Գինգրիչի վարկանիշն աճել է մինչև 35 տոկոս[15] և հանրապետական թեկնածուների շրջանում` մինչև առաջին տեղ: Սակայն հետագայում աջակցությունը նվազել է և կազմել շուրջ 25 տոկոս, իսկ հարցումներում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Գինգրիչն արդյունքում առաջ է անցել միայն Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիից։
Նյուտը պարտվել է[16] Այովայի (4-րդ տեղ) և Նյու Հեմփշիրի (4-րդ տեղ) առաջին ընտրություններում, սակայն հաղթել է Հարավային Կարոլինայում։ Աստիճանաբար նա դարձել է հանրապետական թեկնածուներից երրորդը՝ Ռոմնիից և Փենսիլվանիայի նախկին սենատոր Ռիք Սանտորումից հետո: Նրա հաջորդ հաջողությունը ընտրությունների ժամանակ եղել է 2012 թվականի մարտի 6-ին Ջորջիա նահանգում տարած «սուպեր-երեքշաբթիի» հաղթանակը[17]:
Նրա քարոզարշավը Ժակ Բեռլիներբլաուն անվանել է «անմոռանալի աղմկոտ»[18]:
Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գինգրիչը վառ արտահայտված աջ-պահպանողական թեկնածու է[19]։ Նա դեմ է աբորտներին[20], շրջակա միջավայրի պահպանման և «սոցիալական» ավելորդ ծախսերին[21][22], նույնասեռ ամուսնություններին և անօրինական ներգաղթմանը[23], կողմ է ահաբեկչության դեմ անզիջում պայքարին[24][25]: Գինգրիչն աջակցում է դաշնային օրենսդրության ստեղծմանը, որն արգելում է Միացյալ Նահանգների ցանկացած իրավասության մեջ շարիաթի կիրառումը դատարաններում[26]։ Արտաքին քաղաքականության մեջ Գինգրիչը «վտարանդի երկրների» նկատմամբ «կոշտ որոշումների» կողմնակից է[27]։ Նյուտ Գինգրիչը բացասաբար է արտահայտվում նախագահ Բարաք Օբամայի գործունեության մասին, նրան հրապարակայնորեն անվանել է «պատմության մեջ ամենաարմատական նախագահը» և պնդել է, որ անհրաժեշտ է «փրկել Ամերիկան» և կանգնեցնել «Օբամայի աշխարհիկ սոցիալիստական մեքենան»[28][29]։ Նախկին խոսնակը 2010 թվականին քննադատել է նաև Էնդի Քարդին՝ Ջորջ Ուոքեր Բուշի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին[30]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գինգրիչն աջակցում է մասնավոր բիզնեսին և նրա ազատությանը պետական միջամտությունից։ Նա դեմ է հարկերի ավելացումը, որոնք հետագայում ծախսվում են սոցիալական նպաստների վրա, և դրանով իսկ ստեղծվում է աղքատության «պահանջարկ»[31]։
Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գինգրիչը զբաղվում է հնէաբանությամբ[32] և աստղագիտությամբ[33][34]։
Կրոնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյուտը մեծացել է լյութերական ընտանիքում[35]։ Նա դպրոցն ավարտելուց հետո եղել է հարավային բապտիստ, սակայն 2009 թվականի մարտի 29-ին անցել է իր կնոջ՝ Կալիստա Բիսեկի դավանանքին՝ կաթոլիկությանը[36][37]։ Նա այդ որոշումը վերջնականապես կայացրել է 2008 թվականին, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում[38]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երեք անգամ ամուսնացել է․ առաջին ամուսնությունից ունի 2 դուստր։
- Ավագ դուստրը՝ Քեթի Գինգրիչ Լաբբերսը, Գինգրիչ Քումունիքեյշնսի նախագահն է[39], իսկ կրտսեր դուստրը՝ Ջեքի Գինգրիչ Կաշմենը՝ գրող, պահպանողական սյունակագիր, և քաղաքական մեկնաբան[40], որի գրքերը ներառում են 5 սկզբունքներ հաջող կյանքի համար, որի համահեղինակն է նաև Նյուտ Գինգրիչը։
- 1998 թվականին բացահայտվել է նրա ապօրինի կապը Կալիստա Բիսեկի հետ, որը դարձել է նրա 3-րդ կինը։
- Նյուտ Գինգրիչի քույրը՝ Կանդիս Գինգրիչը, չի թաքցնում իր համասեռամոլությունը և ակտիվորեն մասնակցում է գեյերի և լեսբուհիների իրավահավասարության համար մղվող պայքարին[41]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=G000225
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119450127 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «The house that Newt built»։ The Washington Post։ նոյեմբերի 26, 2011
- ↑ Alan Fram (նոյեմբերի 13, 1995)։ «Clinton Vetoes Borrowing Bill -- Government Shutdown Nears As Rhetoric Continues To Roil»։ Associated Press (The Seattle Times)։ Վերցված է մարտի 3, 2011
- ↑ Yglesias Matt (նոյեմբերի 1, 2010)։ «Did the 1995 Government Shutdown Boost Public Approval of Bill Clinton?»։ ThinkProgress։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է ապրիլի 3, 2011
- ↑ Langer Gary (2007-09-28)։ «Gingrich as Speaker: Remembering When»։ ABC News։ Վերցված է 2007-09-28
- ↑ By JAKE TAPPER (@jaketapper) (մարտի 9, 2007)։ «Gingrich Admits to Affair During Clinton Impeachment – ABC News»։ Abcnews.go.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է մայիսի 23, 2011
- ↑ «The Speaker Steps Down», The New York Times, November 8, 1998.
- ↑ Hamby, Peter (April 23, 2010) «Gingrich to help Iowa GOP raise money», CNN.com. Retrieved April 23, 2010.
- ↑ http://www.newt.org/welcome Paychecks or Food Stamps? | Newt.org
- ↑ «В Южной Каролине выбрали соперника Б.Обамы :: Политика :: Top.rbc.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին։ Վերցված է 2012-01-22
- ↑ RealClearPolitics — Election 2012—2012 Republican Presidential Nomination
- ↑ RealClearPolitics — Latest Election Polls
- ↑ ИТАР-ТАСС: На первичных выборах в Джорджии побеждает Гингрич
- ↑ Секуляризм – это не атеизм | Мир | ИноСМИ - Все, что достойно перевода
- ↑ «Gingrich's presidential step raises questions for Fox News»։ CNN։ 2011-03-01։ Վերցված է 2011-03-01
- ↑ «Protecting Life and Religious Liberty»։ Newt 2012։ Newt Gingrich 2012 Presidential Election Candidate Headquarters։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2011
- ↑ Amira, Dan (November 15, 2011). "The Many Egregious Flip-flops of Newt Gingrich ". New York.
- ↑ Miller Emily (հունվարի 19, 2011)։ «ObamaCare Repeal Passes the House»։ Human Events։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-26-ին։ Վերցված է հունվարի 24, 2011
- ↑ Marr Kendra (դեկտեմբերի 2, 2010)։ «Newt Gingrich wants immigration overhaul»։ Politico։ Վերցված է մարտի 23, 2011
- ↑ Newt Gingrich’s Urge to Terrify and Spy on Americans
- ↑ The Quotable Newt Gingrich
- ↑ Ure Laurie (նոյեմբերի 1, 2010)։ «Oklahoma voters face question on Islamic law»։ CNN։ Վերցված է նոյեմբերի 9, 2010
- ↑ Abramowitz Michael (հուլիսի 19, 2006)։ «Conservative Anger Grows Over Bush's Foreign Policy»։ The Washington Post։ Վերցված է փետրվարի 16, 2011
- ↑ «Gingrich: 'The Secular Socialist Machine Represents As Great A Threat To America As Nazi Germany»։ Liberaland։ Alan Colmes։ մայիսի 16, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2011
- ↑ Gingrich, Newt (April 8, 2010), Becoming the Party of Yes, 2010 Southern Republican Leadedhip Conference, New Orleans: Newt.org, արխիվացված օրիգինալից։ Error: If you specify
|archiveurl=
, you must also specify|archivedate=
, https://web.archive.org/web/20110102161958/http://www.newt.org/newt-direct/transcript-becoming-party-yes-newt-speaks-srlc-2010, վերցված է 2012-01-24 Արխիվացված է Հունվար 2, 2011 Wayback Machine-ի միջոցով: - ↑ Barr Andy (սեպտեմբերի 13, 2010)։ «Andy Card: Newt Gingrich is not 'helpful'»։ Politico։ Վերցված է դեկտեմբերի 1, 2011
- ↑ «Реванш консерваторов»։ Lenta.ru։ 23 января 2012
- ↑ Hendrik Hertzberg (հուլիսի 17, 1995)։ «Cookie Monster»։ The New Yorker
- ↑ Gingrich Newt (հունիսի 30, 2008)։ «Space first, NASA second»։ Aviation Week & Space Technology
- ↑ «A few words with Newt Gingrich»։ The Space Review։ մայիսի 15, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է ապրիլի 19, 2011
- ↑ «Religion still affects voters' views of candidates»։ The Republic։ 2011-12-08։ Վերցված է 2011-12-28 (չաշխատող հղում)
- ↑ «Newt swims the Tiber»։ GetReligion։ 2009-04-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է 2011-12-28
- ↑ New York Times: «Gingrich Represents New Political Era for Catholics» December 17, 2011
- ↑ «Newt Gingrich on why he became a Catholic»։ Politico.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին։ Վերցված է մայիսի 12, 2011
- ↑ Robert Yoon (մարտի 2, 2011)։ «Fox-less Newt remains gainfully employed»։ CNN։ Վերցված է մարտի 3, 2011
- ↑ «Jackie Gingrich Cushman—Conservative Columnist and Political Commentator»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-28-ին
- ↑ Speaker’s Sister Now Speaking Out(անգլ.)
|
- ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամներ
- Հունիսի 17 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի պատմաբաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ