Նյուգրեյնջ
Բնակավայր | ||
---|---|---|
Նյուգրեյնջ | ||
Երկիր | Իռլանդիա | |
Համայնք | Միտ | |
Պաշտոնական կայք | newgrange.com(անգլ.) | |
| ||
Նյուգրեյնջ, Նյու Գրեյնջ, Շի-ան-Վրու (от անգլ.՝ new՝ նոր, անգլ.՝ grange — ֆերմա, իռլանդերեն՝ Sí an Bhrú), մեգալիթյան կուլտային կառույց Իռլանդիայում, Բրու նա Բոյն համալիրի կազմում ներառված միջանցքային գերեզմանատուն։ Նյուգրեյնջը թվագրվում է մ․թ․ա․ 2500[1]։ Գտնվում է Դուբլինից 40․2 կմ հյուսիս Բոյն գետի հովտում։ Համարվում է Իռլանդիայի ազգային հուշարձանը 147 համարի ներքո[2]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանաբլրի բարձրությունը 13․5 մետր է, տրամագիծը՝ 85 մետր։ 19-մետրանոց միջանցքը տանում է դեպի թաղման խցիկ, որի հիմքը կազմում են ուղղահայաց դրված 20-40 տոննա կշռող մենաքարերը։ Թաղման խցիկի կառուցվածքը հիշեցնում է Սթոունհենջը, միայն թե այստեղ քարե օղակը վերևից ծածկված է հողից և խճաքարից հողաթմբով։ Թաղման խցիկների ներսում պահպանվել են արարողությունների համար նախատեսված մեծ գավաթը, իսկ պատերին ծակված են որմնախորշեր՝ զարդարված քարե փորագրություններով։
Թաղման խցիկների վերևում գտնվում է աստիճանային կամար։ Այն կառուցող մենաքարերը տեղակայված են այնպես, որ ներքևում գտնվում են ամենածանր քարերը, իսկ վերևում դրանց քաշը պակասում է։ Դամբարանաբլուրը ներսից դատարկ է և վերևում կազմում են նեղացող 6 մետր բարձրություն ունեցող վեցանկյուն հորան։
Պեղումների ժամանակ հայտնաբերվեցին, որ վերին ծածկույթի վրա գտնվել են ջրի հոսքի համար կանավա և գավաթանման նշաններ՝ մին օրս ծածկված հողաթմբով։ Հենց ինքը՝ հողաթումբը կազմված է քարերի և տորֆի շերտերից, այն շրջապատված էր սալաքարերով զարդարված հենակետային կերբ-պատով։
Գերեզմանատան մուտքը նշանավորված է 1,5-2 մետր բարձրությամբ քարերի շրջանով։ Եվս մեկ 97 ուղղահայաց կանգնած քարերով կազմված շրջանը շրջապատում է և հենց գերեզմանատան պարագիծը։ Բորոլ այդ քարեր, ինչպես նաև միջանցքի պատերն ու թաղման խցիկները պատված են զիգզագաձև գծերից, եռանկյուններից, համակենտրոն շրջաններից կազմված զարդանաշխերով, սակայն ամենից հաճախ հանդիպում են եռակի պարույրի պատկերներ։ Այդ սիմվոլը մեծ տարածում ուներ նեոլիթյան դարաշրջանում, ինչպես ենթանդրում են գիտնականները, կապված էր մահվան և վերակենդանացման ցիկլի հետ (մասնավորապես, համանման սիմվոլներն արված են փորագրված քարե գնդակների վրա՝ այդ դարաշրջանի արտեֆակտներին բնորոշ)։ Պարույրների պատկերների մեծամասնությունը տեղակայված է գերեզմանատան մուտքի մոտ, իբր նշանակում է մահացածների և կենդանի մարդկանց աշխարների սահմանը։ Պատկերների թեմայի շարքում նաև հանդիպում են գավաթանման նշաններ և համակենտրոն շրջաններ։
Թունելը զետեղված է հարավ-արևելքում, ձմեռային արևադարձի օրը ուղիղ Արևի ծագման տեղը։ Մուտքի մոտ անց կա՝ 20 սմ լայնությամբ պատուհան, որի միջով արևի ճառագայթները կարող են թափանցել ներքին խցիկ։ Մի քանի օրվա ընթացքում (դեկտեմբերի 9-23) ծագող արևի շողերը դրանով թափանցում են ներքին խցիկ և այն վառ լուսավորում ավելի քան 17 րոպե (14-21 րոպե)։
Նեոլիթյան միջանցքային գերեզմանատանը գտնված 5000 տարեկան NG10 տղամարդը ծնվել է առաջին դասի արյունապիղծ կապից, դրա մասին վկայում են ԴՆԹ-ի անալիզները։ Հնարավոր է՝ նրա ծնողները քույր ու եղբայր են եղել կամ նրա երեխայի ծնողները։ Նրա մոտ հայտնաբերվել է միտոքոնդրյումային U5b1+16189+16192 հապլոխումբ և Y-քրոմոսոմային I2a1b1a1a1 (-L1193,-Y3712) համպլոխումբ։ Նա սևամորթ է եղել, ունեցել է շականակագույն աչքեր։ Նրա թաղման բնույթից կարելի է հասկանալ, որ նա բարձր հասարակության ներկայացուցիչ է եղել։ Նման տեսակի ամուսնության հասարակական վավերացումը հազվադեպ է և փաստարկվում են բացառապես քաղաքական-կրոնական խավերի շրջանակում՝ հատկապես բազմակնության և թագավորական ընտանիքների դեպքում, որոնց ղեկավարում են աստված-թագավորները[3][4][5]։
Նյուգրեյնջը մտավ Կելտական դիցաբանություն որպես փերիների դամբարանաթումբ։ Դա Դագդա աստծո, նրա կնոջ՝ Բոաննայի և նրանց որդու՝ սիրո աստվախ Էնգուսի տունն է եղել։ Տեղի բնակիչները հավատում էին, որ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ի գիշերը, որը կելտերի մոտ համարվում էր «առանց ժամանակի» գիշերը, երբ մի տարին վերջանում է՝ իր տեղը զիջելով մեկ այլի, փերիները դուրս են գալիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուգրեյնջը հայտնաբերել են 1699 թվականին աշխատակիցների կողմից, որոնց ճանապարհի կառուցման համար պետք էր եկել խճաքար։ Իսկզբանե գիտնակաները ենթադրում էին, որ առեղծվածային կառույցները պատկանում են կելտկական դարաշրջանին։ XVIII դարի անգլիացի հետազոտող Չարլզ Վալանսին Նյուգրեյնջը սահմանել է որպես «Արևի քարանձավ»։
Համալրիլի լիարժեք հետազոտությունները սկսվել են միայն 1962 թվականին հնէաբանական արշավախմբի կողմից՝ Մայքլ Ջ․ Օ’Քելլի ղեկավարությամբ։ 1993 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Բրու-նա-Բոյնին տվեց միջազգային պատմական հուշարձանի կարգավիճակ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Նյուգրեյնջը բնութագրված է որպես Եվրոպայի մեգալիթյան կառույցներից մեծը և կարևորագույնը։
Վերականգնման աշխատանքների ավարտից հետո Նյուգրեյնջը բացվեց այցելուների համար։Ձմեռային արևադարձի օրը արևածագին ներքին սենյակ արևի ճառագայթների թափանցումը տեսնել կարողն են միայն հատուկ վիճակախաղը հաղթողները։ Օրինակ, 2005 թվականին 27000 ցանկացողներից ընտրվել էր 50 մարդ (օրը 10 այցելու)։ Մնացած օրերին գիտաշրջիկներին լուսարձակների միջոցով ներկայացվում է երևույթի վերակերտվածքը։ Խմբի առավելագույն չափը այցելման համար կազմում է 24 մարդ, ինչը պայմանավորված է ներքին տարածքի չափերով։
Նյուգրեյնջի շունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Նյուգրեյնջի շրջակայքից 4,8 հազար տարի առաջ ապրած շան լիարժեք գենոմի հետազոտությունը ցույց է տվել, որ արևելաասիական շները ծագել են իրենց վայրի եղբայրներից առաջին ընտանի կենդանի դառնալուց մի քանի հազարամյակ հետո։ Դրանից հետո նրանք, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել են Եվրոպա, որտեղ մասամբ փոխարինում էին շներին։ Արևելյան Ասիայի և Արևմտյան Եվրասիայի բաժանման ժամանակը մեծ է Նյուրեյնջից շան տարիքից, այսինքն՝ ավելի քան 4800 տարի առաջ[6][7]։Այդ շների ոսկորներում գիտնականները հայտնաբերել են ԴՆԹ-ի լավագույն օրինակներ[8][9]։ Նյուգրեյնջի շների մոտ հաստատվել է միտոքոնդրյումային C հապլոխումբ[10]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брей У., Трамп Д. Археологический словарь / Пер. с англ. — М.: Прогресс, 1990. — С. 177, 178. — ISBN 5 01 002105 6
- Максаковский В. П. Всемирное культурное наследие.
- Энциклопедия для детей. Т. 8. Астрономия. — М.: Аванта+, 1998.
- O’Kelly M. J. Newgrange. Archaeology, art and legend. — London: Thames and Hudson Ltd, 1982. —
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Брей У., Трамп Д., 1990. — С. 177, 178.
- ↑ «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-05-12-ին. Վերցված է 2014-04-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Lara M. Cassidy et al. A dynastic elite in monumental Neolithic society Արխիվացված 2020-06-20 Wayback Machine, 17 June 2020
- ↑ Incest uncovered at the elite prehistoric Newgrange monument in Ireland Արխիվացված 2020-06-23 Wayback Machine, 17 June 2020
- ↑ DNA study reveals Ireland’s age of 'god-kings' Արխիվացված 2020-06-22 Wayback Machine, 17 June 2020
- ↑ «Laurent A. F. Frantz et al. Genomic and archaeological evidence suggest a dual origin of domestic dogs, 2016». Արխիվացված է օրիգինալից 2020-07-10-ին. Վերցված է 2020-07-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Раскрыта двойственная природа домашних собак». Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին. Վերցված է 2016-10-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Минимум дважды волк становился лучшим другом человека». Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին. Վերցված է 2020-07-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ulven blev menneskets bedste ven mindst to gange». Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին. Վերցված է 2016-10-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Did Humans Domesticate Dogs Twice?». Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-09-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուգրեյնջ» հոդվածին։ |
- Электронная книга «Великие археологические открытия»
- http://www.orgdosug.ru/pub.php?pid=1903Արխիվացված 2007-03-13 Wayback Machine
- https://web.archive.org/web/20060501223742/http://www.alllinks.ru/articles/culture/193/
- Боги в изгнанииԱրխիվացված 2007-03-12 Wayback Machine
- Knowth.comԱրխիվացված 2015-08-10 Wayback Machine
- Newgrange World Heritage SiteԱրխիվացված 2008-04-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուգրեյնջ» հոդվածին։ |
|