Նյեպի
Ենթակատեգորիա | օրացույցային ամսաթիվ ![]() | |
---|---|---|
Երկիր | Ինդոնեզիա ![]() | |
Վարչատարածքային միավոր | Բալի ![]() | |
Վայր | Բալի ![]() | |
Հիմնական թեմա | լռություն ![]() |
Նյեպի (բալիերեն և ինդոն. Nyepi), բալիական «լռության օր», որը նշվում է ամեն տարի ըստ Իսակավարսա (Սակա Նոր տարի) բալիական օրացույցի (սակայն 2020 թվականին այդ տոնը նշվել է մարտի 25-ին): Սա հինդու փառատոն է, որը հիմնականում նշվում է Ինդոնեզիայի Բալի քաղաքում: Նյեպին, որը Ինդոնեզիայում պետական տոն է համարվում։ Լռության, ծոմի և մեդիտացիայի օր է: Նյեպիին հաջորդող օրը նշվում է Ամանորը։ Այս օրը Բալիի երիտասարդները հարավային Բալիի Սեսեթան գյուղում կատարում են Օմեդ-Օմեդան արարողությունը կամ «համբույրի ծեսը»՝ նշելով Նոր տարին: Հնդկաստանում նույն օրը նշվում է որպես Ուգադի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղի է ունենում առավոտյան ժամը 6-ից մինչև հաջորդ առավոտ ժամը 6-ը, Նիեպին ռեֆլեքսիայի համար նախատեսված օր է: Լուսավորություն գրեթե չկա։ Համարվում է ոչ աշխատանքային օր, առանց զվարճանքի, առանց ճանապարհորդության, իսկ ոմանց համար՝ առանց խոսելու կամ ուտելու: Այս արգելքների արդյունքն այն է, որ Բալիի սովորաբար աղմկոտ փողոցներն ու ճանապարհները դատարկ են լինում, հեռուստացույցներից ու ռադիոներից աղմուկ չկա, նույնիսկ տների ներսում ակտիվության նշան չկա։
Դրսում տեսած միակ մարդիկ Պեչալանգներն են՝ ավանդական պահակները, ովքեր պարեկում են փողոցները՝ ապահովելու կանոնների պահպանումը:

Չնայած Նյեպին հիմնականում հինդուական տոն է, ոչ հինդու բնակիչներն ու զբոսաշրջիկները ազատված են սահմանափակումներից:
Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են իրենց հյուրանոցներում, բայց ոչ ոքի չի թույլատրվում գնալ լողափեր կամ փողոցներ, և Բալիի միակ օդանավակայանը փակ է մնում ամբողջ օրը: Բացառության շտապ օգնության մեքենաները[1][2]։
Նյեպիի հաջորդ օրը, որը հայտնի է որպես Նգեմբակ Ջենի (Կրակի վառում), սոցիալական գործունեությունը արագ վերսկսվում է: Ընտանիքներն ու ընկերները հավաքվում են միմյանցից ներողություն խնդրելու և միասին որոշակի կրոնական ծեսեր կատարելու: Կրկին թույլատրվում է կրակն ու էլեկտրաէներգիան։ Սա մարդկության պատմության մեջ նշվող ամենահին ծեսն է։
Նյեպիի նախօրեին բալիացիները փողոցներով տանում են Օգո-Օգոյի քանդակներ, որոնց վերջում այրում են կամ այդ նույն օրվա գիշերը, կամ մի քանի օր անց[3]։


Տարվա վերջին օրը իրականանում է Բհուտայի (վերևից դևեր) երթերը, որին հաջորդում է Նիեպին` լռության փառատոնը:
Ամսաթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բալինյան տարի | Ամսաթիվ |
---|---|---|
2009 | 1931 | 26 մարտ |
2010 | 1932 | 16 մարտ |
2011 | 1933 | 5 մարտ |
2012 | 1934 | 23 մարտ |
2013 | 1935 | 12 մարտ |
2014 | 1936 | 31 մարտ |
2015 | 1937 | 21 մարտ |
2016 | 1938 | 9 մարտ |
2017 | 1939 | 28 մարտ |
2018 | 1940 | 17 մարտ |
2019 | 1941 | 7 մարտ |
2020 | 1942 | 25 մարտ |
2021 | 1943 | 14 մարտ |
2022 | 1944 | 3 մարտ |
2023 | 1945 | 22 մարտ |
2024 | 1946 | 11 մարտ |
2025 | 1947 | 29 մարտ |
2026 | 1948 | 19 մարտ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Pelaksanaan Hari Raya Nyepi di Indonesia». Babad Bali. Արխիվացված է օրիգինալից 2020-02-20-ին. Վերցված է 2013-03-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Greg Rodgers. «The Balinese Day of Silence». About.com. Արխիվացված է [goasia.about.com/od/Events-and-Holidays/fl/The-Balinese-Day-of-Silence.htm օրիգինալից] 2016-04-02-ին. Վերցված է 2015-07-30-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «TBS Abroad Week 6: Crowds». Benton Scholars News (ամերիկյան անգլերեն). 2019-03-20. Արխիվացված է օրիգինալից 2020-11-05-ին. Վերցված է 2020-10-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Nyepi Արխիվացված 4 Նոյեմբերի 2013 թվականին. Bali, Indonesia (February 2013)
- ↑ Nyepi: Bali’s day of Silence Արխիվացված է Հունվար 31, 2009 Wayback Machine-ի միջոցով: Culture, Bali & Indonesia (2009)
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- День тишины на Бали или что такое Ньепи Արխիվացված է Հոկտեմբեր 31, 2020 Wayback Machine-ի միջոցով: