Նյարդաբանորեն տիպիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդաբանորեն տիպիկ կամ նյարդատիպիկ, նորաբանություն, որը լայնորեն գործածվում է աուտիզմի հետ առնչվող միջավայրերում՝ մատնանշելու այն մարդկանց, որոնք աուտիկ սպեկտրում չեն։ Սկզբնական իմաստով այն վերաբերում էր ցանկացած մարդու, որ չուներ աուտիզմ կամ «աուտիզմին ազգակից» ուղեղ[1]։ Ժամանակի ընթացքում հասկացության նշանակությունը նեղացվել է. ցույց է տալիս այն մարդկանց, որոնք խիստ տիպիկ նյարդաբանություն ունեն, այսինքն՝ առանց որոշակի նյարդաբանական տարբերության։

Այլ կերպ ասած, այս հասկացությունը վերաբերում է յուրաքանչյուր մարդու, որը չունի զարգացման որևէ խանգարում՝ ինչպես օրինակ աուտիզմ, զարգացման կոորդինացիայի խանգարում, ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում կամ այլ։ Հետագայում հասկացությունը փոխառվեց և՛ նյարդաբազմազանության շարժման, և՛ գիտական հանրության կողմից[2][3]։

Վերջին շրջանում ցանկացած տեսակի հոգեկան դժվարություն (բնածին կամ ձեռքբերովի) ունեցող մարդիկ ևս երբեմն դուրս էիմ մնում «նյարդատիպիկ» պիտակից։ Այս իմաստով, հասկացությունը հակադրվում է նյարդադիվերգենտ կամ նյարդաատիպիկ հասկացությանը, որը տարբեր հոգեկան և վարքային խանգարումներ (տրամադրության, տագնապային, դիսոցիատիվ, փսիխոտիկ, անձնային և սննդային վարքագծի խանգարումներ) ունեցող բոլոր մարդկանց ներառող ընդհանրական եզրույթ է։

Նյարդաբազմազանությանը և հիվանդությունների սոցիալական մոդելի կառուցմանը հաջորդող և հիվանդությունների առաջատար բժշկական մոդելից (որը նյարդաբազմազանության միջավայրում հայտնի է որպես «ախտաբանության հարացույց») հեռու հանգամանքները համարվում են նյարդադիվերգենտ, այսինքն նյարդային տիպեր, որոնք տարբեր են տրված սոցիալական և բժշկական նորմից։

Նյարդատիպիկը իր սկզբնական նշանակությամբ աուտիստիկ միջավայրերին բնորոշ ուրույն հասկացություն լինելով, ոմանց կողմից փոխարինվել է «ալիստիկ»[4] (մարդ, որը չունի աուտիզմ) բառով, որը ընդհանուր առմամբ արտահայտում է «նյարդատիպիկի» սկզբնական իմաստը[5]։ Այս հասկացությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք չունեն աուտիզմ կամ զարգացման որևէ այլ պերվազիվ խանգարում, անգամ եթե նրանք ինչ-որ առումով նյարդաբանորեն ատիպիկ են, օրինակ դիսլեքսիա ունեն։

Միացյալ թագավորության Աուտիզմի ազգային կազմակերպությունը լրագրողներին ուղղված իր հորդորներում առաջարկում է «նյարդատիպիկ» հասկացության կիրառումը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Music, Madness, and the Unworking of Language. New York Chichester, West Sussex: Columbia University Press. 2008 թ․ հունվարի 31. ISBN 9780231512541.
  2. Hare, Dougal Julian; Jones, Steven; Evershed, Kate (2006-11). «A comparative study of circadian rhythm functioning and sleep in people with Asperger syndrome». Autism (անգլերեն). 10 (6): 565–575. doi:10.1177/1362361306068509. ISSN 1362-3613.
  3. O’Connor, Kate; Hamm, Jeff P.; Kirk, Ian J. (2005-10). «The neurophysiological correlates of face processing in adults and children with Asperger's syndrome». Brain and Cognition (անգլերեն). 59 (1): 82–95. doi:10.1016/j.bandc.2005.05.004.
  4. Robison, John Elder; Robison, John Elder (2016). «Book ReviewLook Me in the Eye: My Life With Asperger's». Rehabilitation Research, Policy, and Education. 30 (1): 107–108. doi:10.1891/2168-6653.30.1.107. ISSN 2168-6653.
  5. Cashin, Andrew (2006-8). «Two Terms—One Meaning: The Conundrum of Contemporary Nomenclature in Autism». Journal of Child and Adolescent Psychiatric Nursing (անգլերեն). 19 (3): 137–144. doi:10.1111/j.1744-6171.2006.00061.x. ISSN 1073-6077.
  6. Obert, Julia C. (2016-11). «What we talk about when we talk about intimacy». Emotion, Space and Society. 21: 25–32. doi:10.1016/j.emospa.2016.10.002. ISSN 1755-4586.