Նյայա-բխաշյա
Հինդուիզմ |
![]() |
Փիլիսոփայություն
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Նյայա-բխաշյա կամ Նյայա-բհաշյա (սանսկր․ Nyāya-bhāṣya, նյայա–մեկնաբանություն), Պակշիլասվամի Վատսյայանայի (ծնունդով Արևմտյան Հնդկաստանից) աշխատությունը, Հնդկաստանի փիլիսոփայության վեց օրթոդոքսալ դպրոցներից (միմանսա, վեդանտա, յոգա, սանկխյա, նյայա, վայշեշիկա)[1] մեկի՝ Նյայայի փիլիսոփայության հիմքում ընկած «Նյայա–սուտրաների» առաջին կանոնակարգված մեկնաբանությունը, գրվել է 4–5–րդ դարերում[2]։
«Նյայա–սուտրաները» լապիդարիումական (լատ.՝ lapidarium - քարի վրա փորագրված) հատուկ համառոտության պատճառով առանց մեկնաբանությունների` բհաշյայի հնարավոր չէ հասկանալ։ Վատսյայանան առաջինն էր, որ նյայայի փիլիսոփայության նորմատիվային տոպիկները ներկայացրել է եվրոպական իմաստով փիլիսոփայական կատեգորիաների ձևով[3]։ Նյայայի 16 կատեգորիաները բաժանել է երկու հիմնական մասերի՝ գիտելիքի աղբյուրներ (պրամանա) և գիտելիքի առարկաներ (պրամեյա) և 14 լրացուցիչ, որոնցից առաջինները դիտարկվում են որպես օնտոլոգիական իրականություն, վերջինները՝ որպես գործնական գործիք փիլիսոփայի համար և այդպիսով տարբերակել է կատեգորիաների իրականության երկու մակարդակներ։
«Նյայա–բխաշյայում» նյայան դիտարկվում է որպես գիտելիքի համակարգ (շաստրա) կիրառական մոտեցման համատեքստում, որպես որոշակի առարկաների անվանակարգերի, դրանց սահմանումներ տալու, այդ սահմանումները ստուգելու հաջորդականություն։ Վատսյայանան մատերիալիստների, բուդդայականների (համաբուդդայական տեսակետներ, մադխյամիկա և պրոտոյոգաչարա), սանքհյայականների և վեդանտիստների հետ բանավեճերում մշակել է Նյայա–սուտրաների տոպիկներ։
Նյայայի նախկին առարկաները, որոնք համակարգվել են «Նյայա–բխաշյա» աշխատությունում՝
- գիտելիքի աղբուրների հիմնավորումը (որոնք իրենք կարող են դառնալ գիտելիքի աղբյուր)
- ամբողջը մասերի չհանգեցնելը
- բառի և իր ռեֆերենտի միջև կապի կոնվենցիոնալ (պայմանական) բնույթը
- Ատմանի գոյությունը (մասնավորապես, հենվելով հիշողության ֆենոմենի վրա․ հիշողության օբյեկտ է հանդիսանում ոչ թե իրը՝ որպես այդպիսին, այլ՝ «իմ կողմից ճանաչված իրը»)։
Նոր տոպիկներն են՝
- Աստծո գոյության հիմնավորումը, հենվելով այն բանի վրա, որ և՛ արտաքին առարկաների ստեղծումը, և՛ անհատների գործունեության արդյունքները ենթադրում են արտաքին ագենտի գործողություն
- ճանաչողության սխալական կոնցեպցիան, որը գործ ունի երկու օբյեկտների հետ՝ ներկա և անցյալ, որը ընկալվում է որպես ներկա։
Վատսյայանան քննադատելով բուդդայական փիլիսոփա Դիգնագայի ապոխ-վադա բուդդայական ուսմունքը (Ա բառի իմաստը ոչ–Ա բառի բացառումն է)՝ հումորով նշում է, եթե կովը ներկայացնենք որպես ոչ-ձի, ապա այն կարելի է ներկայացնել նաև որպես ոչ-կով, հետևաբար այն փաստը, որ մենք այդպես չենք վարվում, վկայում է այն մասին, որ առարկաները դրական էություն ունեն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Spitzer M. Begriffsuntersuchungen zum Nyāyabhāṣya. Kiel, 1926․
- Шохин В. К. Школы индийской философии. Период формирования IV в. до н.э. - II в. н.э. М., 2004.- 415 с. ISBN 5-02-018390-3
- Նոր փիլիսոփայական հանրագիտարան, Ньяя-бхашья ((ռուս.))
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Учебное пособие. Глава II. Философия Древней Индии и Древнего Китая
- ↑ Шохин 2001, էջ 79-90, Шохин В. К. Школы индийской философии: период формирования. М., 2004. էջ 206-217
- ↑ Որպես կատեգորիաներիա առաջին անգամ Վատսյայանայի մեկնաբանություններում է հիշատակվում․ Վ․ Կ․ Շոխին 2001, էջ 20-35