Նիֆեդիպին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիֆեդիպին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներԱդալաթ, Պրոկարդիա
Ավանդական անվանումՆիֆեդիպին
Քիմիական բանաձևC₁₇H₁₈N₂O₆
Մոլային զանգված5,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար21829-25-4
PubChem4485
EINECS համար244-598-3
SMILESCC1=C(C(C(=C(N1)C)C(=O)OC)C2=CC=CC=C2[N+](=O)[O-])C(=O)OC
ЕС244-598-3
ChEBI4330
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նիֆեդիպին, վաճառվում է Ադալաթ ապրանքանիշի անվան տակ, դեղորայք, որն օգտագործվում է ստենոկարդիան, արյան բարձր ճնշումը, Ռեյնոյի ֆենոմենը և վաղաժամ ծննդաբերությունները կառավարելու համար[2]։ Այն համարվում է Պրինցմետալի ստենոկարդիայի բուժման ընտրության մեթոդ և կարող է օգտագործվել հղիության գերճնշման բուժման համար[2]։ Դրա օգտագործումը վաղաժամ ծննդաբերության ժամանակ կարող է թույլ տալ, որ ստերոիդները ավելի շատ ժամանակ ունենան երեխայի թոքերի գործառույթը բարելավելու համար և ժամանակ տրամադրեն մորը որակյալ բժշկական հաստատություն տեղափոխվելու համար[2]։ Նիֆեդիպինն ընդունում են բերանացի և արտազատվում է արագ և դանդաղ արձակման եղանակով[2]։

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են ուշագնացության զգացողություն, գլխացավ, հոգնածության զգացողություն, ոտքերի այտուցվածություն, հազ և շնչահեղձություն[2]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել արյան ցածր ճնշումը (հիպոտոնիա) և սրտի կանգը[2]։ Կան մի քանի ապացույցներ, որ հղիության ընթացքում օգտագործումը ապահով է. սակայն նրա օգտագործումը կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում[3]։ Դա Դիհիդրոպիրիդինի տիպի կալցիումական անցուղիների արգելափակիչ է[2]։

Նիֆեդիպինը հայտնաբերվել է 1969 թվականին և 1981 թվականին օգտագործվել է ԱՄՆ-ում[2][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[5]։ Նիֆեդիպինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]։ Դանդաղ արձակման ձևի համար զարգացող աշխարհում մոտավորապես 1.90-3.80 ԱՄՆ դոլար է ծախսվում ամսական կտրվածքով[6]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է ամսական մոտ 40-60 դոլար, կախված դոզայից[2]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան բարձր ճնշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված է, որ այն կարելի է օգտագործել հիպերտոնիայի և ստենոկարդիայի երկարատև բուժման համար։ Հիպերտոնիայի դեպքում, ըստ վերջին կլինիկական ուղեցույցների, կիրառվում են դիուրետիկներ և անգիոտենզին փոխակերպող հորմոնի արգելակիչներ, թեև կալիումական անցուղիների պաշարիչները, ինչպես նաև թիազիդային միզամուղները, շարունակում են մնալ որպես առաջնային բուժում 55 տարեկանից բարձր մարդկանց և աֆրոամերիկացի հիվանդների համար[7]։

Նիֆեդիպինը նախկինում տրվում էր ենթալեզվային եղանակով հիպերտոնիկ հիվանդներին՝ արտակարգ իրավիճակների դեպքում։ Երբեմն դա անհրաժեշտ էր տալ այն հիվանդներին, ովքեր օգտագործել էին մոնոամին օքսիդազայի ինհիբիտոր, իրական կամ ընկալվող հիպերտոնիկ ճգնաժամերից խուսափելու համար[8]։ Դա համարվել է վտանգավոր և հանվել է նման եղանակով կիրառումից։ Նիֆեդիպինի ենթալեզվային կիրառման գործընթացը խթանում է ծայրամասային անոթների լայնացման։ Այն կարող է հանգեցնել արյան ճնշման անվերահսկելի նվազմանը, ռեֆլեքսային հաճախասրտությանը և անոթային հունում թալանման համախտանիշի զարգացման։ Բժշկական գրականությունում ենթալեզվային կիրառվող նիֆեդիպինի լուրջ բացասական ազդեցությունների մասին բազմիցս հաղորդումներ են եղել, ներառյալ ուղեղային իշեմիան/ինֆարկտը, սրտամկանի ինֆարկտը, ամբողջական սրտի բլոկը և մահը։ Արդյունքում, 1985 թվականին Սննդի և դեղերի վարչությունը վերանայել է հիպերտոնիկ արտակարգ իրավիճակների կառավարման գործում ենթլեզվային նիֆեդիպինի կիրառման անվտանգությունն ու արդյունավետության վերաբերյալ բոլոր տվյալները, և եզրակացրել, որ այդ պրակտիկան պետք է այլևս դադարեցվի, քանի որ այն ո՛չ անվտանգ է, և ո՛չ էլ արդյունավետ[9][10]։ Չնայած այս պրակտիկայից խուսափելուն, նիֆեդիպինն օգտագործվում է ողնուղեղի վնասվածքի հետևանքով առաջացած աուտոնոմիկ դիսռեֆլեքսիայի հետ կապված հիպերտենզիայի բուժման համար[11]։

Վաղ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիֆեդիպինը հաճախ օգտագործվում է որպես տոկոլիտիկ (գործոն, որը կանխում է վաղաժամ ծննդաբերությունը)։ Կոխրանը եզրակացրել է, որ այն առավելություններ ունի պլացեբոյի հանդեպ և հղիության երկարաձգման վրա չազդելու գործում։ Այն նաև առավելություններ ունի բետա-ագոնիստների հանդեպ և կարող է ունենալ նաև որոշակի առավելություններ Ատոսիբանի և մագնեզիումի սուլֆատի նկատմամբ , չնայած որ Ատոսիբանն նվազեցնում է մորից եկող անբարենպաստ ազդեցությունները։ Ծննդաբերության ժամանակ մահացության դեպքերի մասով որևէ տարբերություն չի հայտնաբերվել, իսկ երկարաժամկետ արդյունքների վերաբերյալ տվյալները բացակայում են[12]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյնոյի ֆենոմենը հաճախ նիֆեդիպինին է վերաբերվում։ 2005-ի վերլուծությունը ցույց տվեց համեստ օգուտներ (33%-ով նվազեց ծանրության աստիճանը, 2.8-5 շաբաթական բացարձակ թվով գրոհների կրճատում), այն եզրակացնում է, որ ներգրավված հետազոտությունների մեծ մասում օգտագործվում է նիֆիդիպինի ցածր դոզան[13]։

Ցույց է տրվել, որ Նիֆեդիպինի տեղային օգտագործումը արդյունավետ է հետանցքի ճաքի համար[14]։ Նիֆեդիպինն օգտագործվում է նաև բարձր դասի թոքային այտուցի կարգավորման գործընթացում[15]։

Այլ օգտագործում են ցավոտ կերակրափողի ցավոտ սպազմի դեպքում, ինչպիսիք լինում են քաղցկեղի կամ փայտացման դեպքում։

Այն նաև օգտագործվում է թոքային հիպերտենզիա ունեցող մարդկանց փոքր ենթաբազմության համար։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիֆեդիպին արագորեն նվազեցնում է արյան ճնշումը, և հիվանդներին սովորաբար զգուշացնում են, որ առաջին մի քանի դեղաչափերը ստանալուց հետո նրանք կարող են գլխապտույտ կամ թեթևության զգացողություն ունենալ։ Տախիկարդիան (հաճախասրտություն) կարող է առաջանալ որպես ռեակցիա։ Այս խնդիրները շատ ավելի հաճախ են նիֆեդիպինի կայուն ազատմամբ պայմանավորված պրեպարատների ընդունման դեպքում։

Նիֆեդիպինի ընդլայնված ձևերը պետք է ընդունվեն դատարկ ստամոքսին, և հիվանդներին զգուշացնում են,որ չօգտագործի գրեյպֆրուտ կամ գրեյպֆրուտի հյութ պարունակող որևէ բան, քանի որ դա բարձրացնում են արյան մեջ նիֆեդինի մակարդակը։ Կան մի քանի հնարավոր մեխանիզմներ, այդ թվում, CYP3A4-ի նյութափոխանակության արգելակումը[16]։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք անձանց մոտ զարգացել է թունավորում, կապված ինչպես նիֆեդիպինի սուր գերդոզավորման հետ` պատահականորեն կամ դիտավորությամբ, այնպես էլ բերանացի կամ պարենտերալ ընդունման դեպքում։ Անբարենպաստ ազդեցությունները ներառում են՝ լարվածություն, բրադիկարդիա (դանդաղասրտություն), նշանակալի հիպոտենզիա և գիտակցության կորուստ։ Դեղանյութերը կարող են հաշվարկվել արյան մեջ կամ պլազմայում, որպեսզի հաստատվի թունավորման ախտորոշումը կամ բուժմանը հետևող մահը։ Վերլուծական մեթոդները, սովորաբար, ներառում են գազի կամ հեղուկ քրոմատագրությունը և նմուշային կոնցենտրացիաները սովորաբար կազմում են 100-1000 մկգ/լ տիրույթում[17][18]։

Գործողության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիֆեդիպինը համարվում է կալցիումական անցուղիների պաշարիչ։ Թեև նիֆեդիպինն և այլ դիհիդրոպիրիդիններ սովորաբար համարվում են L-տիպի կալցիումական անցուղիներին հատուկ, նրանց նույնպես հատուկ է կալցիումական անցուղիների նկատմամբ ոչ սպեցիֆիկ ակտիվություն[19][20]։

Բացի այդ, լրացուցիչ հայտնաբերվել է, որ Նիֆեդիպինը հանդես է գալիս որպես միներալոկորտիկոիդային ռեցեպտորների անտագոնիստ, որպես անտիմիներալոկորտիկոիդ[21]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիֆեդիպինը (նախապես BAY a1040) մշակվել է գերմանական դեղագործական Bayer կազմակերպության կողմից, 1970-ականների սկզբին կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքում[22]։

Նիֆեդիպինի օգտագործումը և նույն դասին պատկանող կալցիումական այլ անցուղիների պաշարիչների օգտագործումը զգալիորեն կրճատվել է 1995 թվականի ուսումնասիրությունների արդյունքում, երբ նիֆեդիպինի օգտագործման պատճառով գրանցվեց սրտի պսակաձև անոթների հիվանդությամբ մարդկանց մահացության մեծացում[23]։ Այս ուսումնասիրությունը մետավերլուծություն էր, և ցույց տվեց, որ վնասակար ազդեցությունները հիմնականում նիֆեդիպինի կարճատև ազդող ձևերով է պայմանավորված (դա կարող է առաջացնել արյան ճնշման մեծ տատանումներ), ինչպես նաև 80 մգ չափաբաժնով մեկ օր և ավելի օգտագործումը[24]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 nifedipine
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Nifedipine». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Nifedipine Pregnancy and Breastfeeding Warnings». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  4. Corey, E.J. (2013). Drug discovery practices, processes, and perspectives. Hoboken, N.J.: John Wiley & Sons. էջ 172. ISBN 9781118354469. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Nifedipine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
  7. Hypertension: management of hypertension in adults in primary care. Clinical guideline CG34. National Institute for Health and Clinical Excellence (NICE), June 2006. Fulltext index Արխիվացված 2007-06-17 Wayback Machine. 1-86016-285-1.
  8. «Nifedipine for MAOI Hypertension? Reversing a Previous Recommendation». Biological Therapies in Psychiatry. 1997 թ․ մարտ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  9. Grossman E, Messerli FH, Grodzicki T, Kowey P (1996). «Should a moratorium be placed on sublingual nifedipine capsules given for hypertensive emergencies and pseudoemergencies?». JAMA. 276 (16): 1328–31. doi:10.1001/jama.276.16.1328. PMID 8861992.
  10. Varon J, Marik PE (2003). «Clinical review: The management of hypertensive crises». Critical care (London, England). 7 (5): 374–84. doi:10.1186/cc2351. PMC 270718. PMID 12974970.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  11. Campagnolo, DI. «Autonomic Dysreflexia in Spinal Cord Injury». eMedicine. Վերցված է 2011 թ․ հուլիսի 14-ին.
  12. Flenady, Vicki; Wojcieszek, Aleena M.; Papatsonis, Dimitri N. M.; Stock, Owen M.; Murray, Linda; Jardine, Luke A.; Carbonne, Bruno (2014 թ․ հունիսի 5). «Calcium channel blockers for inhibiting preterm labour and birth». The Cochrane Database of Systematic Reviews (6): CD002255. doi:10.1002/14651858.CD002255.pub2. ISSN 1469-493X. PMID 24901312.
  13. Thompson AE, Pope JE (2005). «Calcium channel blockers for primary Raynaud's phenomenon: a meta-analysis». Rheumatology (Oxford, England). 44 (2): 145–50. doi:10.1093/rheumatology/keh390. PMID 15546967.
  14. Ezri T, Susmallian S (2003). «Topical nifedipine vs. topical glyceryl trinitrate for treatment of chronic anal fissure». Dis. Colon Rectum. 46 (6): 805–8. doi:10.1007/s10350-004-6660-8. PMID 12794583.
  15. Ali, Mir Omar; Qazi, Samia (2007 թ․ սեպտեմբերի 19). «Pulmonary Edema, High-Altitude». eMedicine. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite web}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  16. Odou P, Ferrari N, Barthélémy C, և այլք: (2005). «Grapefruit juice-nifedipine interaction: possible involvement of several mechanisms». Journal Clinical Pharm Ther. 30 (2): 153–8. doi:10.1111/j.1365-2710.2004.00618.x. PMID 15811168.
  17. Baselt, Randall C. (2008). Disposition of Toxic Drugs and Chemicals in Man. Foster City, CA: Biomedical Publications. էջեր 1108–1110. ISBN 0-9626523-7-7.
  18. Nifediac package insert, TEVA Pharmaceuticals, Sellersville, Pennsylvania, August, 2009.
  19. Curtis, Tim M.; Scholfield, C. Norman (2001 թ․ մայիս). «Nifedipine blocks Ca2+ store refilling through a pathway not involving L-type Ca2+ channels in rabbit arteriolar smooth muscle store refilling through a pathway not involving L-type Ca2+ channels in rabbit arteriolar smooth muscle». The Journal of Physiology. 532 (3): 609–623. doi:10.1111/j.1469-7793.2001.0609e.x. PMC 2278590. PMID 11313433.
  20. McDonald, TF; Pelzer, S; Trautwein, W; Pelzer, DJ (1994 թ․ ապրիլ). «Regulation and modulation of calcium channels in cardiac, skeletal, and smooth muscle cells». Physiological Reviews. 74 (2): 365–507. PMID 8171118.
  21. Luther, James M. (2014). «Is there a new dawn for selective mineralocorticoid receptor antagonism?». Current Opinion in Nephrology and Hypertension. 23 (5): 456–461. doi:10.1097/MNH.0000000000000051. ISSN 1062-4821. PMC 4248353.
  22. Vater W, Kroneberg G, Hoffmeister F, և այլք: (1972). «[Pharmacology of 4-(2'-nitrophenyl)-2,6-dimethyl-1,4-dihydropyridine-3,5-dicarboxylic acid dimethyl ester (Nifedipine, BAY a 1040)]». Arzneimittel-Forschung (German). 22 (1): 1–14. PMID 4622472.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Furberg CD, Psaty BM, Meyer JV (1995). «Nifedipine. Dose-related increase in mortality in patients with coronary heart disease». Circulation. 92 (5): 1326–31. doi:10.1161/01.cir.92.5.1326. PMID 7648682.
  24. Opie LH, Messerli FH (1995). «Nifedipine and mortality. Grave defects in the dossier». Circulation. 92 (5): 1068–73. doi:10.1161/01.cir.92.5.1068. PMID 7648646.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիֆեդիպին» հոդվածին։