Նիք Վույչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիք Վույչիչ
անգլ.՝ Nicholas James Vujicic
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 4, 1982(1982-12-04) (41 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա[1]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնավետարանչականություն[2]
ԿրթությունԳրիֆիթի համալսարան, McAllen High School? և Runcorn State High School?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, դերասան, գրող և մեկենաս
Կայքlifewithoutlimbs.org
 Nick Vujicic Վիքիպահեստում

Նիկոլաս Ջեյմս Վույչիչ (անգլ.՝ Nicholas James Vujicic, դեկտեմբերի 4, 1982(1982-12-04), Մելբուռն, Ավստրալիա[1]), ավստրալիացի ավետարանական քարոզիչ և մոտիվացիոն խոսնակ, որը ծնվել է տետրաամելիայի համախտանիշով[3] ․ հազվադեպ հանդիպող խանգարում, որը բնութագրվում է չորս վերջույթների բացակայությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում 1982 թվականին Հարավսլավիայից ներգաղթած Դուշանկա և Բորիսլավ Վույչիչների սերբական ընտանիքում[4][5]։

Ծնվել է տետրաամելիայի համախտանիշով, առանց ամբողջապես ձևավորված վերջույթների։ Իր ինքնակենսագրականի համաձայն՝ մայրը հրաժարվել է տեսնել և գրկել նրան, երբ բուժքույրը նրան ցույց է տվել, սակայն նա և իր ամուսինն ի վերջո ընդունել են երեխայի վիճակն ու այն համարել «Աստծո որոշումն իրենց որդու համար»[6]։

Ունի երկու փոքրիկ, դեֆորմացված ոտքեր, որոնցից մեկին իր տեսքի համար նա անվանում է «հավի եփած բուդ»[7]։ Այդ ոտքի մատներն սկզբում միաձուլված են եղել, սակայն վիրահատություն է կատարվել դրանք առանձնացնելու համար, որպեսզի նա կարողանա որպես մատներ դրանք օգտագործել բռնելու, էջ շրջելու և այլ բաներ անելու համար[8]։ Այդ ոտքի օգնությամբ ի վիճակի է եղել օգտագործել էլեկտրական անվասայլակ, համակարգիչ և բջջային հեռախոս։ Ինքնասպանության փորձ է արել, սակայն նշել նաև, որ ինքն «ունեցել է զարմանալիորեն նորմալ մանկություն»։

Չնայած հասակակիցների ծաղրանքներին՝ Նիքն իր դեռահասության և երիտասարդության ժամանակահատվածում մեծ զարգացում է արձանագրել։ Մի անգամ մայրը նրան լրագրի հոդված է ցույց տվել մի մարդու մասին, որը տասնյոթ տարեկանում պայքարում էր ծանր հաշմանդամության դեմ, ու Նիքն սկսել է քննարկումներ վարել աղոթողների իր խմբում[9] ։ 21 տարեկանում ավարտել է Քվինսլենդի Գրիֆիթ համալսարանը առևտրի բնագավառում բակալավրի գիտական աստիճանով և հաշվապահական հաշվառման ու ֆինանսական պլանավորման ոլորտի կրկնակի մասնագիտացմամբ։

2005 թվականին հիմնադրել է «Կյանքն առանց վերջույթների»[10] միջազգային ոչ առևտրային կազմակերպությունն ու նախարարությունը։ 2007 թվականին հիմնադրել է «Attitude is Altitude» աշխարհիկ մոտիվացիոն խոսնակների ընկերությունը։

Նկարահանվել է «Թիթեռների կրկես» կարճամետրաժ ֆիլմում[11]։ 2010 թվականին «Method Fest Independent Film Festival» կինոփառատոնում Ուիլլի դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան կարճամետրաժ ֆիլմում» մրցանակին[12]։

2011 թվականին «Attitude is Altitude» ընկերությունը թողարկել է Վույչիչի «Ինչ որ բան ևս» երգն ու երաժշտական տեսահոլովակը[13][14]։

Հավատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր վեբկայքերում Վույչիչը նշել է քրիստոնեական հավատքին իր նվիրվածության մասին[15]։ Նրա հավատքի հիմունքներում ընդգրկված է Քրիստոսի մոտալուտ երկրորդ գալուստը, թեև հրապարակայնորեն չի պատկանում որևէ դավանանքի կամ ուսմունքի[փա՞ստ]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի մարտի 9-ին տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 2008 թվականին Դալասից ոչ հեռու գտնվող ՄքՔինի քաղաքում հանդիպել է Կանաե Մինահարային, որի հետ ամուսնացել է 2012 թվականի փետրվարի 12-ին[16]։ Զույգն ունի չորս երեխա[17][18][19][20] և բնակվում է հարավային Կալիֆոռնիայում[21]։

Գրքեր և հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վույչիչի առաջին գիրքը՝ «Կյանք առանց վերջույթների․ ոգեշնչում զվարճալիորեն լավ կյանքի համար», հրատարակվել է 2010 թվականին «Ռանդոմ Հաուս» ամերիկյան տպագրատան կողմից և թարգմանվել ավելի քան 30 լեզվով[22]։

Թողարկել է 2005 թվականին նկարահանված մոտիվացիոնալ «Կյանքի մեծ նպատակը» DVD-ն, որտեղ արտացոլված է իր ընտանեկան կյանքն ու ամենօրյա զբաղմունքները։ DVD-ի երկրորդ մասը նկարահանվել է Բրիսբենում՝ տեղական եկեղեցու կողմից և թողարկվում է երիտասարդների համար՝ «Չկան ձեռքեր, չկան ոտքեր․ դա խնդիր չէ» վերնագրով[փա՞ստ]։

  • «Կյանք առանց վերջույթների․ ոգեշնչում զվարճալիորեն լավ կյանքի համար», (2010), 978-0307589743
  • «Քո կյանքն առանց վերջույթների», (2012), 978-0307731043
  • «Առանց սահմանափակման․ նվիրումներ զվարճալիորեն լավ կյանքի համար», (2013), 978-0307730916
  • «Անդիմադրելին․ հավատի անհավատալի ուժը գործողության մեջ», (2013), 978-0307730893
  • «Հավատքի անխափան ուժը», (2014), 978-1601426765
  • «Ամուր կանգնի՛ր», (2015), 978-1601427823
  • «Կյանքն առանց սահմանների», (2016), 978-1601426185
  • «Եղիր ձեռքերն ու ոտքերը․ աստծո սիրով ապրելով նրա բոլոր զավակների համար», փետրվարի 13, 2018, 978-1601426208

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #144013975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://katolik.ru/pod-odnim-nebom/113970-u-populyarnogo-khristianina-bez-ruk-i-bez-nok-nika-vujchicha-rodilsya-syn-foto.html
  3. Born WITH double the arms and legs. 4 arms and 4 legs at BBC; published 23 February 2011; retrieved 18 November 2015.
  4. «Nick Vujicic – The Man Who Has Inspired Millions - World Top Updates». Worldtopupdates.com. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  5. Z. Lazarević. «Roditelji Nika Vujičića u Beogradu: Drago nam je što smo u zemlji naših predaka». Blic.rs. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Vujicic, Nick. "A Life of Value," Life Without Limits, Doubleday, 2010.
  7. «Nick Vijucic - Attitude is Altitude». Attitude is Altitude. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  8. Herald, University (2016 թ․ օգոստոսի 19). «Nick Vujicic On Hopelessness And His Childhood – Part 1». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. Riley, Jennifer (2008 թ․ մարտի 30). «Limbless Evangelist Preaches Joy in Christ». Christian Post Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Life Without Limbs:About Us».
  11. «Butterfly Circus Wins The Doorpost Film Project's $100,000 First Prize». 168project.blogspot.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  12. «2010 Method Fest, Independent Film Festival, Calabasas, California». Methodfest.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «"Something More" from Something More - Single by Nick Vujicic on iTunes». 2010 թ․ դեկտեմբերի 7.
  14. Attitude Is Altitude (2011 թ․ օգոստոսի 22). «Nick Vujicic - "Something More" Music Video» – via YouTube.
  15. "Statement of Faith", No. 9, lifewithoutlimbs.org
  16. «How Nick Vujicic Met His Wife? What Qualities Attracted Him to Kanae Miyahara?». christianpost.com. 2012 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  17. «Nick Vujicic Biography -Motivational Speaker Without Limbs». Insbright. 2016 թ․ հունվարի 3. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. «Motivational Speaker Nick Vujicic Waited Until Marriage». waitingtillmarriage.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. «Motivational Speaker, Nick Vujicic Born Without Limbs Welcomes Twin Girls With Wife». National Helm. 2017 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. Herald, The Gospel (2017 թ․ դեկտեմբերի 21). «Limbless Evangelist Nick Vujicic Announces Birth of Twin Daughters Ahead of Christmas: 'Thank You God!'». Breaking Christian News: World, Business, and More. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «Nick Vujicic shares family's excitement in awaiting arrival of second son». Christiantoday.com. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  22. Muteshi, Musabi. «Being someone else's miracle: Rwanda's story». The New Times Rwanda. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.