Նիքսելպիքսել
Նիքսելպիքսել ռուս.՝ Вераника Сергеевна Водвуд | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Protvino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, համացանցի ակտիվիստ և վիդեո բլոգեր |
Կայք | nixelpixel.com |
Ստորագրություն | |
Nixelpixel Վիքիպահեստում |
Նիկա Վոդվուդ (ռուս.՝ Ни́ка (Верани́ка) Серге́евна Во́двуд[2], հոկտեմբերի 20, 1993[1], Protvino, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ավելի հայտնի որպես նիքսելպիքսել (անգլ.՝ nixelpixel), ռուս ինտերսեկցիոնալ ֆեմինիստ և կիբերակտիվիստ, ով վարում է իր վլոգը YouTube-ում[3][4]։ Ռուսաստանի ամենահայտնի ֆեմինիստուհին է ըստ Մեդուզա պարբերականի[5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերանիկա Վոդվուդը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայի մարզի Պրոտվինո քաղաքում[7]։ Ծնողները ինժեներներ են, աշխատել են Մարս ընկերությունում։ 1999 թվականին ծնողները գործուղման են մեկնել Մեծ Բրիտանիա, և Նիկան նրանց հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել է երկու տարի։ Վերադառնալով Ռուսաստան` Վոդվուդը ընդունվել է Ստուպինոյի դպրոց[5]։
2011-2015 թվականներին սովորել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի սոցիոլոգիայի ֆակուլտետում, բակալավրիատում ավարտական աշխատանքի թեման է եղել «Պատվիրատուների և արտադրողների փոխհարաբերությունները վեբ-կայքերի շուկայում»[8]։
Աշխատել է որպես ստեղծագործական տնօրենի օգնական գովազդային գործակալությունում, բայց հեռացել է այնտեղից թիմում անհանդուրժողական իրավիճակի պատճառով[5]։ 2011 թվականից զբաղվել է նկարազարդմամբ։ Գովազդային գործակալությունից հեռանալուց հետո հեռավար զբաղվում նկարազարդմամբ ՝ որպես հիմնական գործունեություն[5]։
ՅուԹյուբում իր ալիքը ստեղծել է 2011 թվականի աշնանը։ 2017 թվականի ամռան կեսին ազատվել է գովազդային գործակալության աշխատանքից, որտեղ զբաղվել է քոփիռայթինգով և սկսել է վաստակել իր վիդեոբլոգով Patreon-ի և ՅուԹյուբի գովազդի միջոցով[5]։
2021 թվականի մայիսին ամուսնացել է[9]։ Նույն թվականի օգոստոսին հայտարարել է, որ տեղափոխվել է Վիեննա ամուսնու հետ, ով ընդունվել է Կենտրոնական Եվրոպական համալսարան[10]։
2023 թվականի մարտի 10-ին ՌԴ Արդարադատության նախարարությունը Վոդվուդին ճանաչել է «օտարերկրյա գործակալ»[11]։
Ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ի սկզբանե ֆեմինիզմին հեգնանքով էր վերաբերվել ` 2013 թվականին Նիկան հետաքրքրվել է ֆեմինիզմով Ժենյա Բելիխի (Անաստասիա Դավիդովա-Լյուիս) բլոգին ծանոթանալուց հետո, ով «Сила киски» Վ կոնտակտե ֆեմինիստական համայնքի հեղինակն է[5][12]։
2016 թվականի ձմռանը Վոդվուդը ՅուԹյուբում իր nixelpixel վլոգում տեղադրել է 5 տեսանյութերի շարք, որոնցում խոսել է ֆեմինիզմի հիմունքների մասին։ Այս տեսանյութերը գրավել են ռուսալեզու լսարանի ուշադրությունը, և յուրաքանչյուր տեսանյութը հավաքել է մոտ կես միլիոն դիտում։ Այսպիսով, 2016 թվականի հունվարին թողարկված այս շարքի տեսանյութերից մեկից, որը հակադարձ սեքսիզմի մասին էր, մեմ է հայտնվել «հրաձիգը, որը չի շրջվում»։ Հետագայում Վոդվուդը համաձայնել է, որ իր այս ելույթը անհաջող էր, վատ էր բացատրում կամ ընդհանրապես չէր բացատրում հակադարձ սեքսիզմի թեման[5]։
2016-2017 թվականներին թողարկվել է Վոդվուդի մի շարք տեսանյութերը. Աբյուզիվ հարաբերությունների մասին հոլովակը հավաքել է 1 միլիոն դիտում, դաշտանային բաժակների մասին` 2 միլիոն դիտում, կանանց ձեռնաշարժության մասին` 4 միլիոն[5]։ Նաև այդ ժամանակ Վոդվուդը թողարկել է Պեսյայի` բարի շան մասին կոմիքսների հեղինակային ժողովածուն և նկարազարդել է Տատյանա Նիկոնովայի հեղինակած դեռահասների համար սեռական հարաբերությունների մասին ձեռնարկը[13]։
Տեսանյութերի դիտումների աճին զուգընթաց նրա բլոգում սկսեցին հայտնվել վիրավորական մեկնաբանություններ, և շուտով Վոդվուդը դարձավ «Դվաչ» իմիջբորդում կազմակերպված ինտերնետ-հետապնդումների զոհ[5]։ Կոնֆլիկտի մասնակից է դարձել Բելառուս բլոգեր Անդրեյ Սիկորսկու հետ, որը հայտնի է «Гендерфлюидный вертосексуал» մականունով։ Սիկորսկին իր բլոգում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ ակտիվորեն քննադատել և ծաղրել է Վոդվուդի տեսանյութերն ու ստեղծագործությունները։ Ինչպես գրում է լրագրող Նինա Աբրոսիմովան, Սիկորսկին նաև պարբերաբար անցնում էր անձնական վիրավորանքների Վոդվուդի հասցեին[5]։ Բացի այդ, Վոդվուդը կոնֆլիկտ է ունեցել The Question-ի հետ, որտեղ իրականացվել է նրա հետապնդումը[14]։
2017 թվականի ամռանը Վոդվուդի հոր մոտ ախտորոշվել էր գլխուղեղի չարորակ ուռուցք, ինչի պատճառով վերջինս շուտով մահացել է։ 2018 թվականի աշնանը Վոդվուդը հայտարարել է, որ զգացմունքային այրվածք է զգում ֆեմակտիվիզմով զբաղվելուց, և շուտով կրճատել է իր վիդեոբլոգում հոլովակների հրապարակումների ակտիվությունը։ Նույն ժամանակահատվածում Վոդվուդը կոպտորեն մեկնաբանել է իր բաժանորդից խորհուրդ տալու խնդրանքը, ինչը զանգվածային բացասական արձագանք և քննադատություն է առաջացրել Վոդվուդի նկատմամբ[5][15]։
2019 թվականին թողարկել է մի քանի տեսահոլովակ ֆեմինիզմի մասին, սակայն սեպտեմբերի 5-ին հայտարարել է, որ դադարեցնում է ակտիվիզմով զբաղվելը[5]։ Սակայն հետո փոխել է իր որոշումը և շարունակել է տեսանյութ հրապարակել ալիքում։ 2020 թվականի գարնանը հրավիրվել է Նյու Յորք ` ելույթ ունենալով ՄԱԿ-ի կանանց իրավունքների կոմիտեի 64-րդ նստաշրջանին[16]։ Սակայն COVID-19 համավարակի պատճառով նստաշրջանի ծրագիրը կրճատվել է մինչև պաշտոնական նիստ մասնակից երկրների մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ, ինչի պատճառով Վոդվուդը չի կարողացել ելույթ ունենալ[17]։
Գործունեության գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեդուզա» պարբերականը Նիկա Վոդվուդին նվիրել է մի մեծ նյութ, որում ասվում էր, որ Վոդվուդը Ռուսաստանի ամենահայտնի ֆեմինիստն է[5]։ Սակայն նյութը բացասական գնահատական և քննադատություն է առաջացրել ինչպես Վոդվուդի, այնպես էլ այլ կիբերակտիվիստների և լրագրողների շրջանում[18]։
Ըստ Ֆորբս ամսագրի` Նիկա Վոդվուդը Ռուսաստանի ամենահայտնի կիբերակտիվիստն է[19]։ Նիկա Վոդվուդը Ֆորբս ամսագրի վարկածով առաջադրվել է մինչև 30 տարեկան 30 ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշում, օգտատերերի քվեարկության արդյունքում զբաղեցրել է առաջին տեղը «սոցիալական պրակտիկա» անվանակարգում, սակայն վերջնական վարկանիշում չի ընդգրկվել[20]։
Ինչպես գրում է Նյու Յորք Թայմսը. «Վոդվուդը ուղիղ տեսախցիկի առջև խոսում է այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են սեռական կյանքը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, ձեռնաշարժությունը և ոտքերը սափրելուց հրաժարվելը»[21]։
Վոդվուդի հրապարակային գործունեությունը ենթարկվել է քննադատության նաև ֆեմինիստական միջավայրում[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://twitter.com/nixelpixel/status/1119883697900138497
- ↑ «Кто такая Ника nixelpixel Водвуд и чем она известна?». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «На кого подписаться: Видеоблог nixelpixel о феминизме и не только». Wonderzine. 2017 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ MacFarquhar, Neil (2019 թ․ սեպտեմբերի 6). «Looking for Free Speech in Russia? Try YouTube». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Nixel Pixel — самая известная феминистка России
- ↑ «Резонанс: "Медуза" выпустила профайл феминистки Ники Водвуд (nixelpixel). Издание обвинили в "поощрении интернет-травли"». Esquire. 2019 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Пост Արխիվացված 2020-06-26 Wayback Machine, в котором Никсель-Пиксель сообщает дату рождения
- ↑ Взаимоотношения заказчиков и производителей на рынке веб-сайтов Արխիվացված 2019-10-18 Wayback Machine // ВШЭ
- ↑ «Феминистка Nixel Pixel вышла замуж. Подписчики считают, что она предала идеи феминизма». Glamour. 2021 թ․ մայիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Дмитриева, Анна (2021 թ․ օգոստոսի 12). «Феминистка Ника Водвуд (nixelpixel) объяснила на видео, что уезжает из России в Австрию». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Минюст признал иноагентами Гуриева, Гершензона и Всемирный фонд природы». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
- ↑ Нилов, Степан (2019 թ․ ապրիլի 24). «Ника Водвуд — о «Хлебозаводе» и феминизме». The Village. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «На кого подписаться: Видеоблог nixelpixel о феминизме и не только». Wonderzine. 2017 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Ника Водвуд обвинила The Question в травле». Wonderzine. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Тютюнова, Татьяна (2018 թ․ նոյեմբերի 21). «Лицемерие или охрана границ? Ника Водвуд отказалась помочь девушке, спросившей о раке, и что тут началось». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Луганская, Анна (2020 թ․ մարտի 2). «Люди не верят своим глазам: nixelpixel выступит в ООН. Ну а феминисток в этом приглашении задело другое». Medialeaks. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Nixel Pixel — самая известная феминистка России
- ↑ «Резонанс: «Медуза» выпустила профайл феминистки Ники Водвуд (nixelpixel). Издание обвинили в «поощрении интернет-травли»». Esquire. 2019 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Ника Водвуд. Биография и факты». Forbes. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Читатели Forbes назвали 30 самых перспективных россиян моложе 30 лет». Forbes. 2019 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ MacFarquhar, Neil (2019 թ․ սեպտեմբերի 6). «Looking for Free Speech in Russia? Try YouTube». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Российская блогерша провела трансляцию на порносайте и разочаровала подписчиков». lenta.ru. 2021 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիքսելպիքսել» հոդվածին։ |
|