Նիր Բարկատ
| Նիր Բարկատ ניר ברקת | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 19, 1959[1] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Երուսաղեմ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և գործարար |
| Ամուսին | Beverly Barkat? |
| Զբաղեցրած պաշտոններ | Երուսաղեմի քաղաքապետ |
| Կուսակցություն | Լիկուդ[2] |
| 🌐 | |
Նիր Բարկատ (եբրայերեն՝ ניר ברקת, հոկտեմբերի 19, 1959[1], Երուսաղեմ), իսրայելցի գործարար և քաղաքական գործիչ, 2008 թվականից մինչև 2018 թվականը եղել է Երուսաղեմի քաղաքագլուխը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երուսաղեմում, Երուսաղեմի հրեական համալսարանի ֆիզիկոսի ընտանիքում։ Սովորել է հենց այդ համալսարանում և ստացել է համակարգչային գիտությունների մասնագետի որակավորում, ծառայել է իսրայելական բանակում և ստացել մայորի կոչում։ Ամուսնացել և ունեցել է 3 երեխա։ 1988 թվականին հիմնել է ընկերություն, որը մասնագիտացել է համակարգչային հակավիրուսային ծրագրերի ուղղությամբ։
2008 թվականի նոյեմբերի 11-ին հաղթել է Երուսաղեմի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով քվեարկողների 52%-ը։ Նրա մրցակից Մեիր Պորուշը հավաքել է 43% ձայն[3]։
2013 թվականին նա կրկին առաջադրվել է Երուսաղեմի քաղաքապետի պաշտոնում՝ Լեյբորիստական կուսակցության աջակցությամբ և, բացի այդ, աջակցություն է ստացել «Մերեց» կուսակցությունից, որի թեկնածուն էր նաև Պեպե Ալալուն, որը հետ է վերցրել իր թեկնածությունը, որպեսզի Բարկատից «չգողանա» ձայները[4]։ Բարկատը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ հավաքելով 52% ձայն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.facebook.com/nir.barkat/videos/770384769734146/ (երբ.)
- ↑ «Новый хозяин Иерусалима Нир Баркат - биография». Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ An unexpectedly bitter battle for Jerusalem enters its final stage | The Times of Israel
- ↑ Elad Benari (2013 թ․ հոկտեմբերի 23). «Barkat Re-elected in Jerusalem». Israel National News.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիր Բարկատը Քնեսեթի կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիր Բարկատ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Հոկտեմբերի 19 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երուսաղեմ քաղաքում ծնվածներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի նախարարներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Քնեսեթի 21-րդ գումարման պատգամավորներ
- Քնեսեթի 22-րդ գումարման պատգամավորներ
- Քնեսեթի 23-րդ գումարման պատգամավորներ