Նիրվանա (ամերիկյան խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Նիրվանա (այլ կիրառումներ)
Նիրվանան 1992 թ.

Նիրվանան ամերիկյան ռոք խումբ էր, ստեղծված կիթառահար և վոկալիստ Կուրտ Քոբեյնի, բասսիստ Քրիս Նովոսելիչի կողմից 1987 թ-ին Աբերդինում։ Նիրվանան փոխել է մի քանի հարվածահար, որոնցից հիմնական կազմի մեջ մտավ Դեյվ Գրոհլը 1990 թ-ին։ Նրանց 1-ին ալբոմը Bleach-ն էր, որը թողարկվեց 1989-ին։ Խմբին ճանաչում բերեց Smells like teen spirit երգը, որը 2րդ Nevermind ալբոմից է։ Խումբը թողարկել է 3 ստուդիական ալբոմ Bleach 1989, Nevermind 1991, In Utero 1993։ Խումբը նաև թողարկել է նաև 2 կենդանի կատարմամբ ալբոմներ. MTV Umplugged 1994, From the muddy bunks of Whishkah 1996 և Live at the Reading 2009։

Բովանդակություն

Ստեղծումը[խմբագրել]

Նիրվանան ստեղծել են Քուրտ Կոբեյնը, Քրիս Նովոսելիկը և հետո նրանց միացել է Դեյվ Գրոհլը։ Կոբեյնը ընտրել է Նիրվանա անունը գեղեցիկ հնչելու համար, որի պատճառով էլ խումբը ընկել է դատական քաշքշուկների մեջ։

Bleach[խմբագրել]

Նիրվանայի 1ին ալբոմը Bleach-ն է՝ թողարկված 1989 թ-ին։ Ալբոմից առաջին սինգլը, որը նաև հանդիսանում է խմբի 1-ին սինգլը "Love Buzz"ն է։ Ալբոմը հիմնականում Black Sabbath խմբի ազդեցության տակ է։ Ալբոմի երգերի բառերը հիմնականում քիչ են կամ կրկնվում են, քանի որ Կոբեյնը չէր կարողանում հիշել երկար տեքստերը։

Nevermind[խմբագրել]

Nevermind-ը 2-րդ ստուդիական ալբոմն է։ Մեծ աղմուկ բարձրացրած Smells like teen spirit-ը հենց այս ալբոմից է։ Ալբոմը 1991-ի Ծննդյան տոներին ԱՄՆ-ում շաբաթը 400.000 օրինակ էր վաճառվում։ Nevermindը գրավել էր տարբեր շքերթների 1-ին հորիզոնականը, ներառյալ Billboard-ի։

In Utero[խմբագրել]

In Utero-ն Նիրվանայի վերջին ստուդիական ալբոմն է՝ թողարկված 1993 թ-ին։ Այն նույնպես գրավել է բազմաթիվ հիթշքերթների 1ին հորիզոնականը։ In Utero-ն ԱՄՆ-ում վաճառվել է 3.5 միլլիոն օրինակ քանակով։ 1994 թ-ի սկզբին Եվրապական հյուրախաղերի ընթացքում Հռոմում Քուրտ Կոբեյնը ինքնասպանության փորձ է իրականացնում։ Նույն թվականի, ապրիլի 8-ին Կոբեյնին գտնում են մահացած իր Սիեթլի տանը. պաշտոնական տվյալներով նա ինքնասպանություն է գործել, բայց շատերը մինչը այսօր կասկածում են սպանության վարկածի վրա։ Քուրտ Կոբեյնի սպանության գործը մինչև այսօր բաց է։ Խումբը դադարեց գոյություն ունենալ վոկալիստ Քուրտ Կոբեյնի մահվանից հետո 1994 թ.-ից։