Նիրմալա Սիտհարաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիրմալա Սիտհարաման
անգլ.՝ Nirmala Sitharaman և թամիլերեն՝ நிர்மலா சீதாராமன்
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1959(1959-08-18) (64 տարեկան)
ԾննդավայրՄադուրայ, Մադրաս, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունJawaharlal Nehru University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից
ԱմուսինParakala Prabhakar?
Զբաղեցրած պաշտոններՌաջյա Սաբհայի անդամ, Հնդկաստանի պաշտպանության նախարար, Minister of Commerce and Industry?, Հնդկաստանի ֆինանսների նախարար, Minister of Corporate Affairs? և Ռաջյա Սաբհայի անդամ
ԿուսակցությունԲհարաթիա ջանաթա կուսակցություն
 Nirmala Sitharaman Վիքիպահեստում

Նիրմալա Սիտհարաման (անգլ.՝ Nirmala Sitharaman, թամիլերեն՝ நிர்மலா சீதாராமன், օգոստոսի 18, 1959(1959-08-18), Մադուրայ, Մադրաս, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, 2019 թվականից զբաղեցնում է Հնդկաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը[1]։ Հնդկաստանի երկպալատ խորհրդարանի վերին պալատի անդամ է։ Ավելի վաղ զբաղեցրել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը` այդպես դառնալով երկրում երկրորդ կինը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիրմալա Սիտհարաման ծնվել է հնդկական Մադուրայ քաղաքում, միջին դասի ընտանիքում[2]։ 1980 թվականին Seethalakshmi Ramaswami ուսումնարանում տնտեսագիտության ոլորտում բակալավրի աստիճան է ստացել, իսկ 1984 թվականին` տնտեսագիտության ոլորտում բակալավրի աստիճան ստացել է Դելիի Ջավախարլալա Ներու համալսարանում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին եղել է Բխարատիյա ջանատա կուսակցության անդամ, իսկ 2010 թվականին նշանակվել է դրա մամուլի քարտուղար[3]։ 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի մոտ ընդունվել է որպես փոխվարչապետ։ Իսկ 2014 թվականին ընտրվել է որպես Հնդկաստանի երկպալատ խորհրդարանի վերին պալատի անդամ։ 2016 թվականին խորհրդարանական վերին պալատի ընտրություններում եղել է «Բախարտիյա ջանատա» կուսակցության 12 թեկնածուներից մեկը և հաջող պահպանել է իր տեղը[4]։ 2017 թվականի սեպտեմբերի 3-ին նշանակվել է Հնդկաստանի պաշտպանության նախարարը` այդպիսով դառնալով երկրում երկրորդ կինը Ինդիրա Գանդիից հետո, որը զբաղեցրել է այդ պաշտոնը։

2019 թվականի մայիսի 31-ին նշանակվել է ֆինանսների և կորպորատիվ աշխատանքների նախարար[5]։ Եղել է երկրում առաջին կինը, որը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը[6]։ 2019 թվականին Հնդկաստանի խորհրդարանում ներկայացրել է իր առաջին ֆինանսական ծրագիրը։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ նշանակվել է տնտեսական հակազդեցության խմբի ղեկավարը[7]։

Քաղաքականությունից դուրս կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիրմալա Սիտխարամանն վաճառողուհի է աշխատել Լոնդոնի Habitat տան դեկորների խանութում[8]։ Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ PricewaterhouseCoopers-ում աշխատել է որպես գլխավոր մենեջեր, այնուհետև որոշ ժամանակ աշատել է BBC World Service-ում[9]։

2017 թվականին եղել է Կանանց գործերի ազգային հանձնաժողովի անդամ[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Սիտխարաման Ջավախարլալա Ներու համալսարանի կողմից արժանացել է «Նշանավոր շրջանավարտ» մրցանակին[11]։ 2019 թվականին Սիտհարամանին Ֆորբս ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիրմալա Սիտհարամանն իր ամուսնու` Պարակալա Պրաբխակարի հետ ծանոթացել է Ջավախարլալա Ներու համալսարանում սովորելու ժամանակ։ 1986 թվականին նրանք ամուսնացել են և ունեն մեկ դուստր[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]