Նիտոկրիս
Նիտոկրիս | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 23-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 2192 ինքնասպանություն |
Տոհմ | Sixth Dynasty of Egypt? |
Հայր | Pepi II? |
Մայր | Neith? |
Հավատք | Եգիպտական դիցաբանություն |
Նիտոկրիսը հիերոգլիֆներում | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Նիտոկրիս |
Նիտոկրիս (անգլ.՝ Nitocris, հուն․՝ Νίτωκρις, մ.թ.ա. 23-րդ դար - մ. թ. ա. 2192), հին Եգիպտոսի վեցերորդ արքայատոհմի ենթադրաբար վերջին փարավոն։ Այս կնոջ անունը հիշատակված է Հերոդոտոսի «Պատմություն» աշխատության մեջ ու Մանեթոնի գրվածքներում, սակայն նրա պատմականությունը կասկածի ենթակա է։ Եթե նա իրականում պատմական անձ է եղել, ապա հնարավոր է ռեգենտ եղած լինի, Մերենրա Նեմտիեմսաֆ II փարավոնի քույրն ու Պեպի II-ի ու թագուհի Նեյթի դուստրը։ Եգիպտագետ և բանասեր Քիմ Ռիհոլթն այն կարծիքի է, որ Նիտոկրիսն առասպելական անձ էր, սակայն սերում էր տղամարդ փարավոն Նեչերիկարա Սիպտահից, որը Հին Թագավորությունից դեպի Առաջին անցումային շրջանի ժամանակահատվածում հաջորդել է Մերենրա Նեմտիեմսաֆ II-ին։
Հունական վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հերոդոտոսի՝ (Histories ii-100) իր եղբոր՝ «Եգիպտոսի արքայի» մարդասպաններին հրավիրել է խնջույքի ու նրանց սպանել՝ Նեղոսի ջրերն ուղղելով փակված սենյակի մեջ։
- Նիտոկրիսը հաջորդել է իր եղբորը, որը Եգիպտոսի թագավորն է եղել ու սպանվել է իր ենթակաների կողմից, որոնց կողմից էլ նա գահ է բարձրացվել։ Որոշելով վրեժ լուծել եղբոր մահվան համար՝ նա խորամանկ ծրագիր է մշակել, որով հսկայական թվով եգիպտացիների է ոչնչացրել։ Նա կառուցել է ընդարձակ ստորգետնյա սենյակ և ձևացնելով, թե դրա բացումն է անում, խնջույք է կազմակերպել ու հրավիրել բոլոր նրանց, ում մեղավոր է համարել իր եղբոր մահվան մեջ։ Խնջույքի ընթացքում նա հանկարծակի ներս է թողել գետի ջրերը գաղտնի մեծ խողովակի միջոցով (Հերոդոտոս)։
Հետագայում մյուս դավադիրներից խուսափելու նպատակով ինքնասպանություն է գործել (հավանաբար հրդեհված սենյակից ներս վազելով)։ Մանեթոնը պնդել է, թե նա է կառուցել Գիզայի «երրորդ բուրգը», որը ժամանակակից պատմաբաններն ու հնագետները վերագրում են չորրորդ արքայատոհմի փարավոն Մենկաուրեին։ Մանեթոնին հավանաբար շփոթության է մատնել Մենկարա (Նիտոկրիսի գահակալության անվան) և Մենկաուրե անունների նմանությունը։
Եգիպտական գրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիտոկրիսը սակայն հիշատակված չէ որևէ բնիկ եգիպտերեն փորագրություններում և նա հավանաբար գոյություն չի ունեցել։ Երկար ժամանակ համարվել է, որ Նիտոկրիսը հիշատակված է տասնիններորդ արքայատոհմի թուրինյան արքայական ցուցակում եգիպտական Նիտիքրետի (nt-ỉqrtỉ) անվամբ։ Այն հատվածը, որտեղ հանդիպում է այդ անունը, ենթադրաբար պատկանել է վեցերորդ արքայատոհմին, որով էլ հաստատում է Հերոդոտոսի և Մանեթոնի հիշատակումները։ Սակայն թուրինյան արքայական ցուցակի մանրադիտակային վերլուծությունից պարզվել է, որ այդ հատվածը սխալ տեղ է դրվել հատվածական տեքստի հավաքման ժամանակ, և որ Նիտիքրետ անունն իրականում ակնհայտորեն տղամարդ փարավոն Նեչերիկարե Սիպտահ I-ի փարավոնական տիտղոսի սխալ տառադարձությունն է[1][2]․ վերջինս հիշատակված է աբիդոսյան արքայական ցուցակում որպես վեցերորդ արքայատոհմի փարավոն Մերենրա II-ի հաջորդ։ Աբիդոսյան ցուցակում Նեչերիկարե Սիպտահը գտնվում է այն տեղում, ինչ Նիտիքրետի Սիպտահը թուրինյան արքայական ցուցակում։
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1895 թվականին հրատարակված Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» պատմավեպում անվան մեջ երկու տառի փոխոխությամբ «Նիկոտրիսը» գլխավոր հերոս փարավոն Ռամզես XIII-ի մայրն է (այդ անունով տասնմեկ փարավոն է եղել)։
- Լորդ Դանսենիի «Թագուհու թշնամիները» պիեսը հիմնված է Նիտոկրիսի՝ Հերոդոտոսի նկարագրած մարդասպան գործողությունների վրա։
- Նիտոկրիսը հիշատակված է Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի «The Outsider» և «Imprisoned with the Pharaohs» երկու պատմվածքներում։ Նա միայն հպանցիկ է հիշատակված և ներկայացված է որպես չար թագուհի, որը թագավորում է հոգեգեշների և այլ սարսափների վրա։
- Թենեսի Ուիլյամսի առաջին հրատարակված աշխատությունը 1928 թվականին հրատարակված «Նիտոկրիսի վրեժը» կարճ պատմվածքն է, որը պատմում է թագուհու՝ վրեժխնդրության մանրակրկիտ ծրագրի մասին։ Նա ստիպում է այն մարդկանց, ովքեր սպանել են իր եղբորը, մահանալ համապատասխան ձևով։
- Բրայան Լամլիի «Նիտոկրիսի հայելին» կարճ պատմվածքը մի հայելու մասին է, որը մի ժամանակ պատկանել է Նիտոկրիսին ու չար ուժերի է ուղարկում իր տերերի վրա։
- Ամերիկացի վիպասան Մարկ Էլլիսի «By Scarab and Scorpion» կարճ պատմվածքում ներկայացվում է սյուժե, որը ներառում է թագուհի Նիտոկրիսին ներկայացնող եգիպտական թանգարանի մի ցուցահանդես[3]։
- Fate/Grand Order հեռախոսախաղում Նիտոկրիսը ներկայանում է որպես Հորուսի և Մեդջեդի հետ կապեր ունեցող ծառա։ Քանի որ ծառաները ազդեցություն են կրում իրենց լեգենդների գեղարվեստական մեկնաբանություններից, Նիտոկրիսի իշխանությունը հիմնականում հիմնված է Լավրքրաֆտի ու Լամլիի պատմվածքների վրա, և վերջինիս նկարագրած հայելին նա օգտագործում է որպես զենք[4]։
- Նիտոկրիս անունով հերոսուհի է գործում Desert Oath վեպի հիման վրա ստեղծված Assassin's Creed Origins համակարգչային խաղում[5]։ Նա Ամոնի Աստծո կինն է Կառնակի տաճարում և Իսիդորայի մայրը։
Հետագա ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Newberry, Percy Edward. 1943. "Queen Nitocris of the Sixth Dynasty". Journal of Egyptian Archæology 29:51–54.
- Zivie-Coche, Christiane M. 1972. "Nitocris, Rhodopis et la troisième pyramide de Giza". Bulletin de l’Institut français d’archéologie orientale 72:115–138. PDF
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ryholt, Kim. "The Late Old Kingdom in the Turin King-list and the Identity of Nitocris", Zeitschrift für ägyptische, 127, 2000. p.91
- ↑ Lloyd, Alan B. (2010). A Companion to Ancient Egypt. Wiley-Blackwell. ISBN 978-1-4443-2006-0.
- ↑ Ellis, Mark. The Green Hornet Chronicles (Moonstone Entertainment, Inc., 2010), p. 151–60.
- ↑ Griffith, George (1976). The Mummy and Miss Nitocris. Arno Press. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Bowden, Oliver (2017). Assassin's Creed Origins: Desert Oath. Penguin. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|