Նիստագմ
| Նիստագմ | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | ախտանիշ կամ նշան |
| Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և աուդիոլոգիա[1] |
| ՀՄԴ-9 | 379.50 և 794.14 |
| ՀՄԴ-10 | H55 և H81.4 |
Նիստագմ, աչքերի շարժումների ակամա (երբեմն նաև կամավոր)[2] խանգարում[3]։ նիստագմը կարող է լինել բնածին, սակայն հիմնականում ձեռքբերովի է՝ կյանքի ուշ շրջաններում։ Շատ դեպքերում հանգեցնում է տեսողության վատթարացման կամ սահմանափակման[4]։
Նորմայում, երբ գլուխը պտտվում է իր առանցքի շուրջ, հեռակա տեսողական պատկերների ֆիքսումն իրականացվում է առանցքին հակառակ ուղղությամբ աչքերը պտտելով[5]։ Ականջի անդաստակի կիսախողովակները զգում են շարժումը և ազդակներ ուղարկում ուղեղում տեղակայված կորիզներին, որոնք պատասխանատու են աչքերի շարժման համար։ Այնուհետև ազդակը փոխանցվում է աչքի ակնաշարժ մկաններին և գլուխը թեքելիս հայացքը ֆիքսվում է առարկայի վրա։ նիստագմը առաջանում է երբ կիսախողովակները գրգռված են, օրինակ տիմպանոմետրիայի կամ հիվանդությունների առկայության ժամանակ։ Ակնագնդի շարժման ուղղությունը կախված է կիսախողովակների գրգռվածությունից[6]։
նիստագմի երկու հիմնական ձև կա՝ ֆիզիոլոգիական և ախտաբանական։ Ֆիզիոլոգիական նիստագմն առաջանում է նորմալ պայմաններում, առողջ մարդկանց շրջանում։ Պատճառ կարող է լինել քնի դեպրիվացիան, կոգնիտիվ խանգարումները, ձեռքբերովի կամ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումները, թունավորումները, դեղերը, ալկոհոլը։ Նախկինում նիստագմը համարվում էր անբուժելի, սակայն վերջին տարիներին հայտնաբերվել են բուժման համար դեղանյութեր[7]։ նիստագմը նաև ասոսացվում է գլխապտույտի հետ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախտաբանական նիստագմի պատճառները կարող են լինել բնածին, իդիոպաթիկ կամ երկրորդային՝ նախկինում գոյություն ունեցող նյարդաբանական խանգարումների հաշվին։ Այն կարող է նաև առաջանալ ժամանակավոր՝ ապակողմնորոշման հետևանքով, օրինակ՝ շրջանագծով պտտվելիս կամ կարուսելներից, ինչպես նաև որոշ դեղերից՝ ալկոհոլ, լիդոկային, ԿՆՀ դեպրեսանտներ, հոգեխթանիչներ, պսիխոդելիկներ։
Վաղ սկսվող նիստագմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ սկսվող նիստագմը հանդիպում է ավելի հաճախ քան ձեռքբերովի նիստագմը։ Այն կարող է լինել մեկուսացած, կամ զուգակցված այ խանգարումների հետ, օրինակ՝ միկրոօկուլյար անոմալյաներ կամ Դաունի համախտանիշ։ Վաղ սկսվող նիստագմը սովորաբար թեթև ընթացքով է և չի պրոգրեսիվում։ Հիվանդները սովորաբար չեն գիտակցում իրենց աչքերի ինքնաբերաբար շարժումների մասին, սակայն տեսողությունը կարող է խանգարվել՝ կախված նիստագմի ծանրության աստիճանից։
Վաղ սկսվող նիստագմի տարատեսակները և նրանց պատճառներն են՝
- Մանկական՝
- Ալբինիզմ
- Անիրիդիա
- Երկկողմանի բնածին կատարակտ
- Երկկողմանի տեսողական նյարդի հիպոպլազիա
- Իդիոպաթիկ
- Լեբերի բնածին ամաուրոզ
- Տեսողական նյարդի և դեղին բծի հիվանդություն
- Գաղտնի նիստագմ
- Նունանի համախտանիշ
- Նիստագմի խցանման համախտանիշ։
Մանկական նիստագմը կապված է FRMD7 գենի մուտացիայի հետ, որը տեղակայված է X քրոմոսոմում[8][9]։
Մանկական նիստագմը նաև կապված է X-շղթայակցված աչքի հիվանդությունների հետ, որոնք հայտնի են որպես բնածին անշարժ գիշերային կուրություն (CSNB) և ոչ լրիվ CSNB (iCSNB կամ CSNB-2), որոնք առաջանում են X քրոմոսոմի վրա գտնվող երկու գեներից մեկի մուտացիաների արդյունքում[10]։ Բնածին անշարժ գիշերային կուրության ժամանակ մուտացիաներ են հայտնաբերվում NYX-ում (նիկտալոպին)[11][12]։ Ոչ լևիվ CSNB-2-ի ժամանակ մուտացվում է CACNA1F-ը, պոտենցիալ կախյալ կալցիումական անցուղիներ։ Մուտացիայի արդյունքում այս անցուղիները իոններ չեն փոխանակում[13]։
Ձեռքբերովի նիստագմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիստագմը, որն ի հայտ է գալիս մանկության կամ չափահասության ուշ շրջանում, կոչվում է ձեռքբերովի նիստագմ: Պատճառը հաճախ անհայտ է կամ իդիոպաթիկ, ուստի այն անվանում են իդիոպաթիկ նիստագմուս: Այլ տարածված պատճառներից են կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններն ու խանգարումները, մետաբոլիկ խանգարումները, ինչպես նաև ալկոհոլային և դեղորայքային թունավորումը: Տարեցների շրջանում կաթվածը ամենատարածված պատճառն է:
Ընդհանուր հիվանդություններ և վիճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հիվանդությունները, որոնք դրսևորվում են նիստագմով՝
- Անիրիդիա
- Բարորակ պարոքսիզմային դիրքային գլխապտույտ[14]
- Գլխուղեղի ուռուցքներ (մեդուլոբլաստոմա, աստրոցիտոմա, կամ այլ ուռուցքներ հետին գանգափոսում)
- Կանևենի հիվանդություն
- COVID-19
- Գլխի վնասվածքներ
- Կողմնային մեդուլյար համախտանիշ
- Մենյերի հիվանդություն և այլ հավասարակշռության խանգարումներ
- Ցրված սկլերոզ
- Տեսողական նյարդի հիպոպլազիա
- Վերին խողովակի դեհիսցենցիայի համախտանիշ
- Ուիպլի հիվանդություն։
Թունավորումներ, նյութափոխանակության խանգարումներ և դրանց համակցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիստագմի հանգեցնող թունավորումներ՝
- Ալկոհոլային հարբեցում
- Ամֆետամիններ
- Բարբիտուրատներ
- Բենզոդիազեպիններ
- Դեկստրոմետորֆան
- Կետամին
- Պրեգաբալին
- Լիթիում
- MDMA
- Ծիծաղեցնող գազ
- Ֆենցիկլիդին
- Ֆենիտոին
- Սալիցիլատներ
- Սերոտոնինի հետզավթման ընտրողական պաշարիչներ
- Թիամինային անբավարարություն
Թիամինային ամբավարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիամինի անբավարարության, կամ Բերի-Բերիի ռիսկի գործոնները ներառում են հիմնականում սպիտակ բրնձով սննդակարգը, ալկոհոլիզմը, դիալիզը, քրոնիկ լուծը և միզամուղների բարձր դեղաչափերի ընդունումը[15][16]։ Հազվադեպ այն կարող է պայմանավորված լինել գենետիկ հիվանդությամբ, որը հանգեցնում է սննդից թիամինի կլանման դժվարությունների[15]։ Վերնիկեի էնցեֆալոպաթիան և Կորսակովի համախտանիշը «չոր» բերիբերիի ձևեր են[16]։
Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ և խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների դեպքում, ինչպիսիք են ուղեղիկի խնդիրները, նիստագմը կարող է լինել ցանկացած ուղղությամբ, այդ թվում՝ հորիզոնական: Մաքուր ուղղահայաց նիստագմը սովորաբար առաջանում է կենտրոնական նյարդային համակարգից, բայց այն նաև կարող է լիներ կողմնակի ազդեցություն, օրինակ ֆենիտոինիով թունավորության դեպքում: Նիստագմի հանգեցնող թունավորման այլ պատճառներից են՝
- Ուղեղի ուռուցք
- Ուղեղիկային ատաքսիա
- Քիարիի մալֆորմացիա
- Ցրված սկլերոզ
- Կաթված
- Տեսաթմբի արյունազեղում
- Վնասվածք
- Նորագոյացություն
- Ինֆանտիլ ուղեղային ռետինալ դեգեներացիա
Այլ պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոչ ֆիզիոլոգիական
- Ճախարակային նյարդի դիսֆունկցիա[17]
- Վեստիբուլյար ախտաբանություն (Մենյերի հիվանդություն, վեստիբուլյար նևրիտ, Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո)
- Ուժեղ մագնիսական դաշտերի ազդեցություն (օրինակ, ՄՌՏ սարքերում)[18]
- Ցածր լուսավորության պայմաններում երկար գտնվելը, որը կոչվում է հանքագործի նիստագմ՝ ի պատիվ 19-րդ դարի ածխահանքափորերի, որոնք նիստագմ են զարգացրել մթության մեջ աշխատելուց[19]։
- Նիստագմի այլ ձև կարող է կամավոր առաջանալ որոշ (8%) մարդկանց մոտ։ Ոմանց մոտ այն կարող է տևել մինչև 35 վայրկյան, բայց մեծ մասը միջինում տևում է մոտ 5 վայրկյան[20][21][22]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիստագմը կլինիկորեն հետազոտվում է մի շարք ոչ ինվազիվ ստանդարտ թեստերի միջոցով: Ամենապարզը կալորիկ ռեֆլեքսային թեստն է, որի դեպքում ականջի խողովակը ողողվում է տաք կամ սառը ջրով կամ օդով: Ջերմաստիճանի փոփոխությունը առաջացնում է հորիզոնական կիսախողովակի խթանում և դրա հետևանքով նիստագմի առաջացում: Նիստագմը հաճախ շատ հաճախ հանդիպում է Կիարիի արատի հետ։
Աչքերի արդյունքում առաջացող շարժումը կարող է գրանցվել և քանակականացվել էլեկտրոնիստագմոգրաֆ (ENG) կոչվող հատուկ սարքի միջոցով, որը էլեկտրոօկուլոգրաֆիայի՝ աչքի շարժումները արտաքին էլեկտրոդների միջոցով չափելու էլեկտրական մեթոդի[23], կամ ավելի քիչ ինվազիվ տեսանիստագմոգրաֆ (VNG) կոչվող սարքի միջոցով[24], որը տեսաօկուլոգրաֆիայի տեսակ է։ Կիրառվում է աուդիոլոգի կողմից: Հատուկ ճոճվող աթոռներ կարող են օգտագործվել պտտվող նիստագմ առաջացնելու նպատակով[25]։
Վերջին քառասուն տարիների ընթացքում նիստագմի ուսումնասիրության համար կիրառվել են աչքի շարժումների օբյեկտիվ գրանցման տեխնիկաներ, և արդյունքները հանգեցրել են չափման և ուսումնասիրման ճշգրտության մեծացմանը:
Նիստագմը կարող է առաջանալ շարժվող առարկաների նայելու պաթոլոգիայի, երկարատև պտույտի կամ նյութերի օգտագործման հետևանքով[26]։ Նիստագմը չպետք է շփոթել աչքի շարժումների այլ մակերեսորեն խանգարումների հետ (սակադիկ տատանումներ), ինչպիսիք են օպսոկլոնուսը կամ ակնային թրթռոցը, որոնք կազմված են բացառապես արագ փուլային աչքի շարժումներից։ Մինչդեռ նիստագմը բնութագրվում է սահուն շարժումներով, որը սովորաբար շեղում է աչքը կիզակետից և սակադակային շարժումներով, որը ծառայում է աչքը թիրախին վերադարձնելուն: Առանց օբյեկտիվ գրանցման տեխնիկայի կիրառման, այս վիճակները տարբերակելը կարող է շատ դժվար լինել։
Բժշկության մեջ նիստագմի առկայությունը կարող է լինել բարորակ կամ վկայել տեսողական կամ նյարդաբանական թաքնված խնդրի մասին:[27]
Պաթոլոգիական նիստագմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաթոլոգիական նիստագմուսը բնութագրվում է «աչքի անշարժ պատկերների չափազանց շեղումներով, որոնք վատթարացնում են տեսողությունը և կարող են առաջացնել տեսանելի աշխարհի պատրանքային շարժում՝ օսցիլոպսիա (բացառություն է բնածին նիստագմուսը)[28]։
Բեխտերևի երևույթը հայտնաբերվել է Վլադիմիր Բեխտերևի կողմից 1883 թվականին կենդանիների վրա կատարված փորձերի ժամանակ[29]։ Եթե վեստիբուլյար ապարատի մեկ կողմը վնասված է, ապա այդ կողմից վեստիբուլյար ազդանշանի բացակայության պատճառով կենդանու մոտ զարգանում է նիստագմ և գլխապտույտ: Որոշ ժամանակ անց, վեստիբուլյար փոխհատուցման պատճառով, նիստագմը և գլխապտույտը դադարում են: Սակայն, եթե այդ դեպքում վնասվում է մյուս վեստիբուլյար ապարատը, ապա նիստագմը և գլխապտույտը առաջանում են հակառակ ուղղությամբ: Սա ուղեղիկի սենսորաշարժիչ ադապտացիայի վաղ վկայություն է: Այն հազվադեպ է հանդիպում մարդկանց մոտ[30]։
Պաթոլոգիական նիստագմը վեստիբուլյար համակարգի մեկ կամ մի քանի բաղադրիչների, այդ թվում՝ կիսաշրջանաձև խողովակների, անդաստակային ապարատի և անդաստակաուղեղիկային վնասվածքի արդյունք է։
Պաթոլոգիական նիստագմը, որպես կանոն, առաջացնում է որոշակ չափով տեսողության խանգարում, որի ծանրությունը կարող է լինել տարբեր։ Բացի այդ, կույր մարդիկ նույնպես կարող են ունենալ նիստագմ, ինչը որոշների կողմից մուգ ակնոցներ կրելու պատճառներից մեկն է[31]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենտրոնական նիստագմ, առաջանում է վեստիբուլյար օրգանի հետ կապ չունեցող նորմալ կամ աննորմալ պրոցեսների արդյունքում, որոնք կապված չեն անդաստակային համակարգի հետ։ Օրինակ՝ միջին ուղեղի կամ ուղեղի վնասվածքները կարող են հանգեցնել վերև և ներքև ուղղված նիստագմի:
- Հայացքի նիստագմը առաջանում է կամ սրվում է հայացքը որոշակի կողմի վրա կամ դրանից շեղելու հետևանքով, որն ունի ախտահարված կենտրոնական ապարատ[32]։
- Ծայրամասային նիստագմը առաջանում է վեստիբուլյար համակարգի նորմալ կամ հիվանդ ֆունկցիոնալ վիճակների արդյունքում և կարող է համատեղել ուղղահայաց կամ հորիզոնական շարժումները և կարող է լինել ինքնաբուխ, դիրքային կամ հրահրված:
- Դիրքային նիստագմը առաջանում է, երբ մարդու գլուխը գտնվում է որոշակի դիրքում[33]։ Հիվանդության օրինակ է բարորակ պարոքսիզմալ դիրքային գլխապտույտը։
- Ինքնաբուխ նիստագմը առաջանում է պատահականորեն՝ անկախ հիվանդի գլխի դիրքից։
Ֆիզիոլոգիական նսիթագմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիոլոգիական նիստագմը աչքի ակամա շարժման ձև է, որը վեստիբուլո-օկուլյար ռեֆլեքսի մաս է և բնութագրվում է մեկ ուղղությամբ սահուն հետապնդման և մյուս ուղղությամբ սակադիկ շարժումների հերթագայմամբ։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիստագմի ուղղությունը սահմանվում է դրա արագ փուլի ուղղությամբ (օրինակ՝ աջ բախող նիստագմը բնութագրվում է աջ շարժվող արագ փուլով, իսկ ձախ բախող նիստագմը՝ ձախ շարժվող արագ փուլով): Տատանումները կարող են տեղի ունենալ ուղղահայաց[34], հորիզոնական կամ պտտվող հարթություններում, ցանկացած համադրությամբ: Արդյունքում առաջացող նիստագմը հաճախ անվանվում է ներքև բաբախող նիստագմ, վերև բաբախող նիստագմ, ճոճանակաձև նիստագմ, պարբերական հերթագայող նիստագմ:
Այս նկարագրական անվանումները, սակայն, կարող են մոլորեցնող լինել, քանի որ պատմականորեն շատերը տրվել են միայն սուբյեկտիվ կլինիկական հետազոտության հիման վրա, որը բավարար չէ աչքերի իրական հետագիծը որոշելու համար:
- Օպտոկինետիկ նիստագմ. նիստագմ, որն առաջանում է շարժվող տեսողական խթաններին, ինչպիսիք են շարժվող հորիզոնական կամ ուղղահայաց գծերը և/կամ շերտերին, նայելով: Օրինակ, եթե մարդը կենտրոնանում է պտտվող թմբուկի շերտի վրա՝ սևի և սպիտակի հերթագայմամբ, հայացքը նահանջում է՝ թմբուկի շարժմանը զուգընթաց նոր շերտի վրա կենտրոնանալու համար։ Սա սկզբում նույն անկյունային արագությամբ պտույտ է, ապա վերադառնում է սակադային ձևով հակառակ ուղղությամբ։ Գործընթացը շարունակվում է անորոշ ժամանակով։ Սա օպտոկինետիկ նիստագմ է[35]։
- Պետռոտատոր նիստագմ. եթե մարդը անընդհատ պտտվում է աթոռին և հանկարծակի կանգ է առնում, նիստագմի արագ փուլը պտտման հակառակ ուղղությամբ է, որը հայտնի է որպես «հետռոտատոր նիստագմ», մինչդեռ դանդաղ փուլը՝ պտտման ուղղությամբ[36]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնածին նիստագմը երկար ժամանակ համարվում էր անբուժելի, սակայն հայտնաբերվել են դեղամիջոցներ, որոնք խոստումնալից են որոշ հիվանդների մոտ: 1980 թվականին հետազոտողները հայտնաբերեցին, որ բակլոֆեն կոչվող դեղամիջոցը կարող է դադարեցնել պարբերական հերթագայող նիստագմը: Հետագայում, հակացնցումային գաբապենտինը հանգեցրեց այն ընդունած հիվանդների մոտ կեսի վիճակի բարելավմանը։ Որոշ հիվանդների մոտ նիստագմի դեմ արդյունավետ այլ դեղամիջոցներից են մեմանտինը[37], լևետիրացետամը, 3,4-դիամինոպիրիդինը (հասանելի է ԱՄՆ-ում անվճար[38][39]), 4-ամինոպիրիդինը և ացետազոլամիդը[40]։ Առաջարկվել են նաև մի քանի թերապևտիկ մոտեցումներ, ինչպիսիք են կոնտակտային լինզաները[41], դեղորայքը, վիրաբուժությունը և թույլ տեսողության վերականգնումը[42]։
Բնածին նիստագմի վիրաբուժական բուժումը նպատակ ունի բարելավել գլխի դիրքը, սիմուլյացնել արհեստական շեղումը կամ թուլացնել հորիզոնական ուղիղ մկանները[43]։ Նիստագմի վիրահատության (հայտնի է որպես տենոտոմիա) կլինիկական փորձարկումներն ավարտվել են 2001 թվականին: Տենոտոմիան այժմ կանոնավոր կերպով կատարվում է աշխարհի բազմաթիվ կենտրոններում: Վիրահատության նպատակն է նվազեցնել աչքի տատանումները, ինչը, իր հերթին, հակված է բարելավել տեսողության սրությունը[44]։
Ասեղնաբուժական թեստերը հակասական ապացույցներ են տվել նիստագմի ախտանիշների վրա դրա օգտակար ազդեցության վերաբերյալ: Առավելություններ են նկատվել այն բուժումներում, որոնցում օգտագործվել են պարանոցի ասեղնաբուժության կետեր, մասնավորապես՝ ստերնոկլեյդոմաստոիդ մկանի կետեր[45][46]։ Նիստագմի բուժման համար ասեղնաբուժության առավելություններից են հաճախականության և դանդաղ փուլային արագությունների նվազումը, ինչը հանգեցրել է ֆովեացիայի տևողության ժամանակահատվածների ավելացման՝ ինչպես բուժման ընթացքում, այնպես էլ դրանից հետո[46]։ Ապացույցների վրա հիմնված բժշկության չափանիշներով, այս ուսումնասիրությունների որակը ցածր է, և հաշվի առնելով բարձր որակի ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ ասեղնաբուժությունը պլացեբոյից այն կողմ ազդեցություն չունի, այդ ուսումնասիրությունների արդյունքները պետք է համարվեն կլինիկորեն անտեղի մինչև ավելի բարձր որակի ուսումնասիրությունների անցկացումը:
Նիստագմի բուժման համար օգտագործվում է նաև ֆիզիկական թերապիա[47]։
Ձեռքբերովի գլխուղեղի վնասվածքի պատճառով աչքի շարժման խանգարումների միջամտությունների վերաբերյալ Քոքրեյնի ակնարկը, որը թարմացվել է 2017 թվականի հունիսին, բացահայտել է ձեռքբերովի նիստագմի դեղաբանական միջամտությունների վերաբերյալ երեք ուսումնասիրություն, սակայն եզրակացրել է, որ այդ ուսումնասիրությունները բավարար ապացույցներ չեն տրամադրել բուժման ընտրությունը կողմնորոշելու համար[7]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիստագմը համեմատաբար տարածված կլինիկական վիճակ է, որը ախտահարում է մի քանի հազար մարդուց մեկին: Առաջին նկարագրությունները թվագրվում են հնագույն ժամանակներից:[48]։ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդշիր քաղաքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ երկու տարեկանում յուրաքանչյուր 670 երեխայից մեկի մոտ նիստագմ է դրսևորվել[4]։ Միացյալ Թագավորությունում անցկացված մեկ այլ ուսումնասիրության հեղինակները գնահատել են 24 դեպք 10,000-ից (մոտ 0.240%), նշելով, որ սպիտակամորթ եվրոպացիների շրջանում ցուցանիշը ակնհայտորեն ավելի բարձր է, քան ասիական ծագում ունեցող անհատների մոտ[49]։
Իրավապահ մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում հորիզոնական հայացքի նիստագմի թեստը ոստիկանության կողմից օգտագործվող դաշտային սթափության թեստերի շարքից մեկն է՝ որոշելու համար, թե արդյոք կասկածյալը վարում է ալկոհոլի ազդեցության տակ: Հորիզոնական հայացքի նիստագմը ցույց կտա, թե արդյոք անձը գտնվում է կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսանտի, ինհալյացիոն կամ դիսոցիատիվ անզգայացնողի ազդեցության տակ: Թեստը ներառում է կասկածյալի բիբի դիտարկումը, երբ այն հետևում է շարժվող առարկային։
Հորիզոնական հայացքի նիստագմի թեստը խիստ քննադատության է ենթարկվել, և հայտնաբերվել են թեստավորման մեթոդաբանության և վերլուծության մեջ խոշոր սխալներ[50][51][52]։
Մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Մեթ Մորիսի «Իմ պարող աչքերը» վավերագրական ֆիլմըում մասնակիցները բացատրում էին, թե ինչ է նշանակում ապրել աչքի այս հիվանդությամբ։ Այն ցուցադրվեց NBN News-ով, Ավստրալիայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/nystagmus
- ↑ Zahn JR (1978 թ․ հուլիս). «Incidence and characteristics of voluntary nystagmus». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 41 (7): 617–23. doi:10.1136/jnnp.41.7.617. PMC 493105. PMID 690639.
- ↑ Weil A (2013). «Dealing with dancing eyes». Weil Lifestyle, LLC. Արխիվացված է օրիգինալից 2016-08-01-ին. Վերցված է 2014-04-16-ին.
- ↑ 4,0 4,1 Larsen, Astrid (2024 թ․ սեպտեմբերի 5). «General Information about Nystagmus». Nystagmus.website. Dr. Astrid Larsen. Վերցված է 2024-10-29-ին.
- ↑ MedlinePlus|MedlinePlus Encyclopedia Nystagmus
- ↑ Saladin K (2012). Anatomy and Physiology: The Unity of Form and Function. New York: McGraw-Hill. էջեր 597–609. ISBN 978-0-07-337825-1.
- ↑ 7,0 7,1 Rowe FJ, Hanna K, Evans JR, Noonan CP, Garcia-Finana M, Dodridge CS, Howard C, Jarvis KA, MacDiarmid SL, Maan T, North L, Rodgers H, և այլք: (Cochrane Eyes and Vision Group) (2018 թ․ մարտ). «Interventions for eye movement disorders due to acquired brain injury». The Cochrane Database of Systematic Reviews. 2018 (3) CD011290. doi:10.1002/14651858.CD011290.pub2. PMC 6494416. PMID 29505103.
- ↑ Self J, Lotery A (2007 թ․ դեկտեմբեր). «A review of the molecular genetics of congenital Idiopathic Nystagmus (CIN)». Ophthalmic Genetics. 28 (4): 187–91. doi:10.1080/13816810701651233. PMID 18161616. S2CID 46052164.
- ↑ Li N, Wang L, Cui L, Zhang L, Dai S, Li H, Chen X, Zhu L, Hejtmancik JF, Zhao K (2008 թ․ ապրիլ). «Five novel mutations of the FRMD7 gene in Chinese families with X-linked infantile nystagmus». Molecular Vision. 14: 733–8. PMC 2324116. PMID 18431453.
- ↑ MacDonald, Ian M.; Hoang, Stephanie; Tuupanen, Sari (1993), Adam, Margaret P.; Feldman, Jerry; Mirzaa, Ghayda M.; Pagon, Roberta A. (eds.), «X-Linked Congenital Stationary Night Blindness», GeneReviews®, Seattle (WA): University of Washington, Seattle, PMID 20301423, Վերցված է 2025-05-13-ին
- ↑ Poopalasundaram S, Erskine L, Cheetham ME, Hardcastle AJ (2005 թ․ դեկտեմբեր). «Focus on molecules: nyctalopin». Experimental Eye Research. 81 (6): 627–8. doi:10.1016/j.exer.2005.07.017. PMID 16157331.
- ↑ Leroy BP, Budde BS, Wittmer M, De Baere E, Berger W, Zeitz C (2009 թ․ մայիս). «A common NYX mutation in Flemish patients with X linked CSNB». The British Journal of Ophthalmology. 93 (5): 692–6. doi:10.1136/bjo.2008.143727. hdl:1854/LU-940940. PMID 18617546. S2CID 22631306.
- ↑ Peloquin JB, Rehak R, Doering CJ, McRory JE (2007 թ․ դեկտեմբեր). «Functional analysis of congenital stationary night blindness type-2 CACNA1F mutations F742C, G1007R, and R1049W». Neuroscience. 150 (2): 335–45. doi:10.1016/j.neuroscience.2007.09.021. PMID 17949918. S2CID 22643376.
- ↑ Dorigueto RS, Ganança MM, Ganança FF (2005 թ․ նոյեմբեր). «The number of procedures required to eliminate positioning nystagmus in benign paroxysmal positional vertigo». Brazilian Journal of Otorhinolaryngology. 71 (6): 769–775. doi:10.1016/s1808-8694(15)31247-7. PMC 9443588. PMID 16878247.
- ↑ 15,0 15,1 «Beriberi». Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն). 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ 16,0 16,1 «Nutrition and Growth Guidelines | Domestic Guidelines - Immigrant and Refugee Health». CDC (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մարտ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Lindgren S (1993). Kliniska färdigheter: Informationsutbytet mellan patient och läkare (շվեդերեն). Lund: Studentlitteratur. ISBN 978-91-44-37271-6.[Հղում աղբյուրներին]
- ↑ Roberts DC, Marcelli V, Gillen JS, Carey JP, Della Santina CC, Zee DS (2011 թ․ հոկտեմբեր). «MRI magnetic field stimulates rotational sensors of the brain». Current Biology. 21 (19): 1635–40. Bibcode:2011CBio...21.1635R. doi:10.1016/j.cub.2011.08.029. PMC 3379966. PMID 21945276.
- ↑ Millodot M (2014-07-30). Dictionary of Optometry and Visual Science E-Book (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 250. ISBN 978-0-7020-5188-3.
- ↑ Tusa RJ (1999 թ․ հունիս). «Nystagmus: diagnostic and therapeutic strategies». Seminars in Ophthalmology. 14 (2): 65–73. doi:10.3109/08820539909056066. PMID 10758214.
- ↑ «Voluntary nystagmus». dizziness-and-balance.com. Վերցված է 2024-05-08-ին.
- ↑ «Nystagmus, voluntary (Concept Id: C0339667) - MedGen - NCBI». www.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). Վերցված է 2024-05-08-ին.
- ↑ Markley BA (2007 թ․ սեպտեմբեր). «Introduction to electronystagmography for END technologists». American Journal of Electroneurodiagnostic Technology. 47 (3): 178–89. doi:10.1080/1086508X.2007.11079629. PMID 17982846. S2CID 40334544.
- ↑ Mosca F, Sicignano S, Leone CA (2003 թ․ ապրիլ). «Benign positional paroxysmal vertigo: videonystagmographic study using rotatory test». Acta Otorhinolaryngologica Italica. 23 (2): 67–72. CiteSeerX 10.1.1.525.9140. PMID 14526552.
- ↑ Eggert T (2007). «Eye movement recordings: methods». Developments in Ophthalmology. 40: 15–34. doi:10.1159/000100347. ISBN 978-3-8055-8251-3. PMID 17314477.
- ↑ Sekhon, Rupinder K.; Rocha Cabrero, Franklyn; Deibel, Jonathon P. (2025), «Nystagmus Types», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 30969533, Վերցված է 2025-05-13-ին
- ↑ Serra A, Leigh RJ (2002 թ․ դեկտեմբեր). «Diagnostic value of nystagmus: spontaneous and induced ocular oscillations». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 73 (6): 615–8. doi:10.1136/jnnp.73.6.615. PMC 1757336. PMID 12438459.
- ↑ «Differences Between Physiologic and Pathologic Nystagmus». Spencer S. Eccles Health Sciences Library. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Bechterew, W. (1883 թ․ դեկտեմբեր). «Ergebnisse der Durchschneidung des N. acusticus, nebst Erörterung der Bedeutung der semicirculären Canäle für das Körpergleichgewicht». Pflüger, Archiv für die Gesammte Physiologie des Menschen und der Thiere (գերմաներեն). 30 (1): 312–347. doi:10.1007/BF01674334. ISSN 0031-6768.
- ↑ Kim, Yehree; Jin, Siyeon; Kim, Ji-Soo; Koo, Ja-Won (2022-03-28). «Bechterew's Phenomenon in Bilateral Sequential Vestibular Neuritis: A Report of Two Cases». Frontiers in Neurology. 13 844676. doi:10.3389/fneur.2022.844676. ISSN 1664-2295. PMC 8996110. PMID 35418928.
- ↑ Schneider RM, Thurtell MJ, Eisele S, Lincoff N, Bala E, Leigh RJ (2013). «Neurological Basis for Eye Movements of the Blind». PLOS ONE. 8 (2) e56556. Bibcode:2013PLoSO...856556S. doi:10.1371/journal.pone.0056556. PMC 3575504. PMID 23441203.
- ↑ Gold D. «Gaze-evoked and rebound nystagmus in a cerebellar syndrome». Neuro-Ophthalmology Virtual Education Library (NOVEL): Daniel Gold Collection. Spencer S. Eccles Health Sciences Library. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Anagnostou E, Mandellos D, Limbitaki G, Papadimitriou A, Anastasopoulos D (2006 թ․ հունիս). «Positional nystagmus and vertigo due to a solitary brachium conjunctivum plaque». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 77 (6): 790–2. doi:10.1136/jnnp.2005.084624. PMC 2077463. PMID 16705203.
- ↑ Pierrot-Deseilligny C, Milea D (2005 թ․ հունիս). «Vertical nystagmus: clinical facts and hypotheses». Brain. 128 (Pt 6): 1237–1246. doi:10.1093/brain/awh532. PMID 15872015.
- ↑ «Testing for Optokinetic Nystigmus». էջեր 109–111. in Laroche GR (2011). «Examining the Visual System». In Goldbloom RB (ed.). Pediatric Clinical Skills. էջեր 101–121. doi:10.1016/B978-1-4377-1397-8.00008-3. ISBN 978-1-4377-1397-8.
- ↑ Simón V, Llopis M, Bartual J (1975). «Physiological Postrotatory Nystagmus». Applied Neurophysiology. 38 (3): 161–171. doi:10.1159/000102658. PMID 1232915.
- ↑ Corbett J (2007 թ․ սեպտեմբեր). «Memantine/Gabapentin for the treatment of congenital nystagmus». Current Neurology and Neuroscience Reports. 7 (5): 395–6. doi:10.1007/s11910-007-0061-z. PMID 17764629. S2CID 40249108.
- ↑ «Muscular Dystrophy Association Press Release». Արխիվացված է օրիգինալից 2016-01-18-ին. Վերցված է 2015-05-22-ին.
- ↑ Կաղապար:ClinicalTrialsGov
- ↑ Groves N (2006 թ․ մարտի 15). «Many options to treat nystagmus, more in development». Ophthalmology Times. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Biousse V, Tusa RJ, Russell B, Azran MS, Das V, Schubert MS, Ward M, Newman NJ (2004 թ․ փետրվար). «The use of contact lenses to treat visually symptomatic congenital nystagmus». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 75 (2): 314–6. doi:10.1136/jnnp.2003.010678. PMC 1738913. PMID 14742616.
- ↑ Cerman E. «Mini-telescopic eyeglasses suppress nystagmus». World Society of Pediatric Ophthalmology and Strabismus Conference in Barcelona 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Kumar A, Shetty S, Vijayalakshmi P, Hertle RW (Nov–Dec 2011). «Improvement in visual acuity following surgery for correction of head posture in infantile nystagmus syndrome». Journal of Pediatric Ophthalmology and Strabismus. 48 (6): 341–6. doi:10.3928/01913913-20110118-02. PMID 21261243.
- ↑ Wang Z, Dell'Osso LF, Jacobs JB, Burnstine RA, Tomsak RL (2006 թ․ դեկտեմբեր). «Effects of tenotomy on patients with infantile nystagmus syndrome: foveation improvement over a broadened visual field». Journal of AAPOS. 10 (6): 552–60. doi:10.1016/j.jaapos.2006.08.021. PMID 17189150.
- ↑ Ishikawa S, Ozawa H, Fujiyama Y (1987). «Treatment of nystagmus by acupuncture». In Ishikawa S (ed.). Highlights in Neuro-ophthalmology: Proceedings of the Sixth Meeting of the International Neuro-ophthalmology Society (INOS), Hakone, Japan, 8-14 June, 1986. Aeolus Press. էջեր 227–232. ISBN 978-90-70430-03-0.
- ↑ 46,0 46,1 Blekher T, Yamada T, Yee RD, Abel LA (1998 թ․ փետրվար). «Effects of acupuncture on foveation characteristics in congenital nystagmus». The British Journal of Ophthalmology. 82 (2): 115–20. doi:10.1136/bjo.82.2.115. PMC 1722486. PMID 9613375.
- ↑ Han, Byung In; Song, Hyun Seok; Kim, Ji Soo (2011). «Vestibular Rehabilitation Therapy: Review of Indications, Mechanisms, and Key Exercises». Journal of Clinical Neurology. 7 (4): 184–196. doi:10.3988/jcn.2011.7.4.184. PMC 3259492. PMID 22259614.
- ↑ Gerb J, Brandt T, Hupert D (2023 թ․ օգոստոս). «Historical descriptions of nystagmus and abnormal involuntary eye movements in various ancient cultures». Science Progress. 106 (3) 00368504231191986: 5201–6. doi:10.1177/00368504231191986. PMC 10469245. PMID 37642983.
- ↑ Sarvananthan N, Surendran M, Roberts EO, Jain S, Thomas S, Shah N, Proudlock FA, Thompson JR, McLean RJ, Degg C, Woodruff G, Gottlob I (2009 թ․ նոյեմբեր). «The prevalence of nystagmus: the Leicestershire nystagmus survey». Investigative Ophthalmology & Visual Science. 50 (11): 5201–6. doi:10.1167/iovs.09-3486. PMID 19458336.
- ↑ Booker JL (2004). «The Horizontal Gaze Nystagmus test: fraudulent science in the American courts». Science & Justice. 44 (3): 133–9. doi:10.1016/S1355-0306(04)71705-0. PMID 15270451.
- ↑ Booker JL (2001). «End-position nystagmus as an indicator of ethanol intoxication». Science & Justice. 41 (2): 113–6. doi:10.1016/S1355-0306(01)71862-X. PMID 11393940.
- ↑ McKnight AJ, Langston EA, McKnight AS, Lange JE (2002 թ․ մայիս). «Sobriety tests for low blood alcohol concentrations». Accident Analysis and Prevention. 34 (3): 305–11. doi:10.1016/S0001-4575(01)00027-6. PMID 11939359.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիստագմ» հոդվածին։ |
| ||||||||||
